ազատ թի վի

  • Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին

    Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին

    Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի Արարատի մարզում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է…

  • Գուայդոն չի բացառել երրորդ երկրի ռազմական միջամտությունը Վենեսուելայում

    Գուայդոն չի բացառել երրորդ երկրի ռազմական միջամտությունը Վենեսուելայում

    Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոն չի բացառում, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար այլ պետություններ ռազմական միջամտության իրականացնեն: Ինչպես հաղորդում է բրազիլական Folha de San Paulo պարբերականը, Գուայդոն նշել է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակը «ծայրահեղ միջոց» է իր համար և հույս ունի, որ իշխանափոխությունը կհաջողվի իրականացնել խաղաղ ճանապարհով: Խոսելով ներկայիս վարչակարգի անկումից…

  • Լեհ զբոսաշրջիկը անհետ կորել է Հայաստանում․ դեսպանատունը ահազանգում է

    Լեհ զբոսաշրջիկը անհետ կորել է Հայաստանում․ դեսպանատունը ահազանգում է

    Հայաստանում անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը: «Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երեւան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից…

  • ԱՄՆ-ը ձգտում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը․ Պետդեպարտամենտ

    ԱՄՆ-ը ձգտում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը․ Պետդեպարտամենտ

    ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։ «Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև կայացել են հանդիպումներ առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակով։ Կողմերը…

  • Մանդելայի հեղինակած նկարը աճուրդում վաճառվել է 112 հազար դոլարով

    Մանդելայի հեղինակած նկարը աճուրդում վաճառվել է 112 հազար դոլարով

    Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կողմից վաճառվել է 112 հազար դոլարով։ Նկարում պատկերված է «Երբ հայրս նախագահի պաշտոնից թոշակի անցավ, նա զբաղմունք չէր գտնում։ Կարծում եմ, արվեստը նրա համար ինքնարտահայտման հիանալի միջոց էր կամ իր պատմության, իր ողջ կյանքի հետ հաշտվելու փորձ»,- հայտարարել է Մանդելայի դուստրը, որը նկարը…

  • Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ի պետնախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր

    Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ի պետնախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր

    Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈւ գերագույն…

  • Լուսաբացն ու մայրամուտը Մարսի վրա․ NASA

    Լուսաբացն ու մայրամուտը Մարսի վրա․ NASA

    Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության InSight զոնդը Երկիր է ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված են լուսաբացը և մայրամուտը Մարսի վրա։ Այս մասին ասվում է գործակալության կայքում։ Գիտնականների խոսքով՝ լուսանկարն արվել է 2019 թվականի ապրիլի 25-ին։ Մի փոքր գունային շտկում է արվել՝ լուսանկարը մարդու աչքի համար սովորական տեսքի բերելու համար։ InSight-ն իրենից ներկայացնում է 360 կգ քաշով հետազոտական…

  • Արմինե Մարգարյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

    Արմինե Մարգարյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

  • Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

    Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ ՀՀ նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է…

  • Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահին

    Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:  

  • Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

    Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

    Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014-ից: 2019թ. ծրագրով նախատեսված…

  • Ծառուկյանը և Վանեցյանը մասնակցել են սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

    Ծառուկյանը և Վանեցյանը մասնակցել են սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում. «Սա…

  • Զելենսկին պատասխանել է Պուտինին

    Զելենսկին պատասխանել է Պուտինին

    Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկար է մտածել Վլադիմիր Պուտինի այն խոսքերի մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բազմաթիվ ընդհանրություններ կան: «Իրականությունն այն է, որ այսօր Ղրիմի բռնակցումից և Դոնբասում ագրեսիայից հետո մեր միջև միայն մեկ ընդհանուր բան է մնացել՝ պետական սահմանը»,- գրել է Զելենսկին: Նա հավելել…

  • Թուրքիայում տասնյակ քրգործեր են հարուցվել` կապված ՏԻՄ ընտրությունների հետ

    Թուրքիայում տասնյակ քրգործեր են հարուցվել` կապված ՏԻՄ ընտրությունների հետ

    Թուրքական դատախազությունը տասնյակ քրեական գործեր է հարուցել՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին քաղաքապետի ընտրություններում պարտությունից հետո փորձում է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը։ Նշենք, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել է չեղյալ համարել ընտրությունները և Ստամբուլում նոր ընտրություններ…

  • Ամերիկյան Դևենպոր քաղաքը ամբողջությամբ ջրածածկ է

    Ամերիկյան Դևենպոր քաղաքը ամբողջությամբ ջրածածկ է

    Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը` Դևենպորտը, ամբողջությամբ ջրածածկ է: Ափերից դուրս եկած Միսսիսիպի գետը քանդել է պատվարն ու լցվել քաղաքը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով քաղաքապետին: Տեղի իշխանությունները պատվարի ամրացման աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Բնակչությունը տարհանվում է: