ազատ թի վի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ և խոստացել, որ հաջորդ շաբաթ, նույնիսկ հնարավոր է ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» : Թրամփին Fox Business հեռուստաալիքի եթերում խնդրել են մեկնաբանել Բոլիվարյան Հանրապետության ճգնաժամը: «Պարզապես ահավոր իրադրություն է: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց: Հաջորդ շաբաթ, գուցե և…
2018 թվականին Հայաստանում 38-40 տարում սպանությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել։ Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է ընդամենը 38 սպանություն։ «Եթե համեմատենք այդ ցուցանիշը 1990-ական թվականների և անգամ 1980-ականների…
Իրանը հայտարարել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և նրանց դաշնակիցների հետ, և կոչ է արել այդ պետություններին վերջ տալ վեճին հարևան Կատարի հետ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ ասել է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց լավ հարաբերություններ ունի Կատարի, Քուվեյթի և Օմանի հետ: «Մենք հուսով ենք, որ նույն…
Վերջին 15 տարիների ընթացքում Կենտրոնական Եվրոպայի` Եվրամիությանն անդամակցած երկրները ցանկանում են, որ դաշինքն ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրի առանձին պետություններին: Այս մասին ասել է Լեհաստանի վարչապետը` ընդգծելով այն խնդիրները, որոնք ԵՄ-ում հաճախ բաժանում են Արևելքն ու Արևմուտքը: Մատեուշ Մորավեցկին Վարշավայում մեկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները միասնական են այս հարցում։
Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրուած հուշ-երեկո է կազմակերպվել: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես եկել…
Ունայ Էմերին խոսել է «Վալենսիայի» հետ դիմակայության կարևորության մասին: «Եվրոպա լիգայում «Արսենալը» մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունի: Սա կիսաեզրափակիչ հանդիպում է, նշանակում է՝ անչափ բարդ է լինելու: Դեռևս մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը բարդ է լինելու: Մենք շարունակում ենք պայքարել Պրեմիեր լիգայում, սակայն չենք ցանկանում անընդհատ նայել մրցաշարային աղյուսակին:…
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանցագործության մասին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ։ Ղեկավարվելով այս ընթացակարգով եւ այդ հաղորդումն…
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում 0-3 հաշվով «Բարսելոնային» պարտվելուց հետո Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ իր «Լիվերպուլը» չի պատրաստվում հանձնվել: «Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք դեռ պատասխան խաղ ունենք: Անխոս, հավատում ենք հաջողությանը: «Լիվերպուլը» երբեք չի հանձնվում և այս խաղում ևս ապացուցել ենք, որ կարող ենք «Բարսելոնայի» դարպասի մոտ բազում վտանգավոր պահեր ստեղծել:Միակ…
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին՝ գործը դռնփակ քննելու` հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում պարունակվում են ռազմական գաղտնիք համարվող տեղեկություններ, և դրանց չհրապարակումը բխում է պետական շահերից։ «Փաստինֆո»-ի թղթակիցը նիստերի դահլիճից հայտնում է, որ դատարանը որոշեց այդ միջնորդությանը կանդրադառնա այն ժամանակ, երբ գործով դատական քննություն կնշանակվի, իսկ այսօրվա` կալանքի հիմնավոր լինել-չլինելու քննությունը ապացույցների ուսումնասիրման…
Իկեր Կասիլյասը ստիպված է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը՝ հղում կատարելով սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանին: Կորբալանը տեղեկացրել է, որ ստենտավորումից հետո Կասիլյասը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ: «Իկերը կարող է նորմալ կյանքով ապրել, բայց չի կարողանա պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվել»,- ասել է բժիշկ Կորբալանը: Հիշեցնենք, որ Կասիլյասը մարզման ժամանակ սրտի հատվածում…
Չորեքշաբթի Օկլահոմա նահանգում Գասթինգս բնակավայրից ոչ հեռու կործանվել է մեկշարժիչանի ուսումնական օդանավ: Անձնակազմի երկու անդամները չեն տուժել եւ վերադարձել են ԱՄՆ ՌՕՈՒ Տեխաս նահանգում գտնվող Շեփարդ բազա, նշված է այս ռազմական օբյեկտի թվիթերյան էջում։ «T-6 Texan II-ը կործանվել է այսօր առավոտյան, մոտ 14:00-ին Օկլահոմայում Գասթինգսից հարավ-արեւմուտք: Անձնակազմի երկու անդամները կատապուլտվել են եւ բազա վերադարձել: Հրահանգիչն…
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահութամբ սկսվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նախնական դատական նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Պաշտպանները տեղեկացրին, որ նա հիվանդանոցում է: Կինը` Նազիկ Ամիրյանը, դատարանում է: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք…
Մարիո Բալոտելին իր հիացմունքն է հայտնել Լիոնել Մեսսիի խաղի վերաբերյալ: «Մեսսին ֆենոմենալ է: Խնդրում եմ, հանուն ֆուտբոլի, նրան մի՛ համեմատեք «Յուվենտուսի» 7 համարի հետ»,- գրել է Բալոտելին: Նշենք, որ 7 համարի ներքո «Յուվենտուսում» հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն:
Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին երկրում պահպանվող ահաբեկչական վտանգավորության բարձր մակարդակի ֆոնին վերանայել է իր վերջերս ընդունած որոշումը մայիսի 5-ից որոշ եկեղեցիներում կիրակնօրյա ժամերգությունները վերականգնելու մասին, հինգշաբթի: Այս մասին հայտնել է թեմի ներկայացուցիչ Կոլոմբո Էդմունդ Տիլակարանտեն: Չի հստակեցվում, թե երբ կվերականգնվեն եկեղեցական ժամերգությունները: Երեքշաբթի կարդինալ Մալքոլմ Ռանջիթը հայտարարել էր, որ ահաբեկչությունների շարքից հետո առաջին կիրակնօրյա ժամերգությունները…
Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում աջակցել է Իկեր Կասիլյասին, որը սրտի կաթված է ստացել ու վիրահատվել. «Վերջապես ցանկանում եմ օգտվել հնարավորությունց և աջակցել Կասիլյասին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»,- գրել է Մեսսին Instagram-ում: Հիշեցնենք, որ «Պորտուի» մարզման ժամանակ Կասիլյասն իրեն լավ չի զգացել:Ակումբի բժշկանան շտաբը որոշել է ֆուտբոլիստին տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ նրան ավելի…