ԱՄՆ
Թրամփը կարգադրել է Աֆղանստանից զինվորականների դուրսբերման նախագիծ մշակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման նախագիծ մշակել, հայտնում է CNN հեռուտաալիքը: Խոսքը՝ այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի գրեթե կեսի դուրսբերման մասին է: Ներկայում Աֆղանստանում կա ԱՄՆ-ի մոտ 14 հազար զինծառայող: Ըստ աղբյուրի՝ նրանցից 7 հազարի դուրսբերումը կպահանջի ամիսներ: CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ որոշումն ընդունել Է դեկտեմբերի…
Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը: Սանդերսն ասել Է, որ «նախագահը և նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը,…
Վլադիմիր Պուտինը համաձայն է Դոնալդ Թրամփի գնահատականի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է: Այս մասին նա ասել է ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ ԱՄՆ ղեկավարի հետ: Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ…
Փհենյանը չի պատրաստվում միակողմանի հրաժարվել միջուկային զենքից
Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ մտադիր չէ միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից։ Փհենյանը միժամանակ պնդում է, որ նախևառաջ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները: Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները, որը հայտնվել է փակուղում, նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած հունիսին: Այս ամիսների ընթացքում Փհենյանը հրաժարվել է միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապամոնտաժել է հրթիռների փորձարկման դաշտը և խոստացել…
Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն: «Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել…
Ալբանիան արտաքսում է իրանցի երկու դիվանագետի
Ալբանիան ոչ ցանկալի անձ է հայտարարել Իրանի երկու դիվանագետի` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳՆ-ին: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետի: Նրանք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու համար»,- մեջբերում է պորտալը…
«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում: Այս մասին Փաշինյանն ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությանը: «Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե ոչ բոլորը,…
Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի` միջուկային պայմանագրից դուրս գալը․ Պուտինի խոսքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու որոշմամբ: Ըստ նրա` դա կհանգեցնի ամենալուրջ հետևանքների, անգամ` սպառազինությունների վերահսկողության ճարտարապետության փլուզմանը: Այդ քայլը, ըստ Պուտինի, նաև կթուլացնի տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին 60 օր է տվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանին վերջին հնարավորությունն է տալիս, որպեսզի երկիրը սկսի կատարել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը. հայտնում է РИА Новости-ն: «Մենք ՌԴ-ին վերջին հնարավորությունն ենք տվել պայմանագիրը կատարելու համար, կոչ ենք արել անել դա 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա չանեն, ապա ԱՄՆ-ը հստակ…
Կանադայի վարչապետը մեկ բառով բնութագրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CTV News-ին տված հարցազրույցում մեկ բառով բնութագրել է ԱՄՆ նախագահ Դոննալդ Թրամփին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է lenta.ru-ն։ Նրան խնդրել են երկու ղեկավարներին բնութագրել արագ պատասխաններ հնչեցնելու փուլում։ Արդյունքում Թրյուդոն Պուտինին անվանել է խնդրահարույց, իսկ Թրամփին՝ անկանխատեսելի։ Նա նաև հայտնել է, որ չնայած սոցցանցերում ԱՄՆ նախագահի վիրավորանքներին՝…
ԱՄՆ-ը չի պարտավորվել Գյուլենին արտահանձնել Թուրքիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ` Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունը: «G20-ի շրջանակում իր գործընկեր Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախագահը չի ստանձնել Գյուլենին արտահանձնելու…
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ֆրենք Փըլոնին
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում, հայտնում է 168.am-ը։ Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ու…
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնլ է, որ ակնկալում են ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ: Ըստ DHA-ի` Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն արտադրում է F-35 կործանիչներ, որոնց որոշ մասեր արտադրում է Թուրքիան, հետևավար, ակնկալում է` իրենց նույնպես կմատակարարեն 120 օրինակ:
ԱՄՆ մի շարք քաղաքական գործիչներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի…