ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել Միք Մալվենիին. հայտնում է Вести-ն: Նա կփոխարինի Ջոն Քելլիին: Մալվենին ներկայումս զբաղեցնում է վարչական բյուջետային վարչության տնօրենի պաշտոնը: Նա կսկսի պաշտոնավարել հաջորդ տարվանից: «Մենք շարունակում ենք Ամերիկան ավելի լավը դարձնել»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Դեկտեմբորի 13-ին ավարտվեցին «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում։ Միջազգային նախագծին մասնակցում են Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը Հայաստանից, Associated Television International խոշոր պրոդյուսերական ընկերությունը ԱՄՆ-ից և Blitz Films ֆիլմարտադրող ընկերությունը Ռուսաստանից։ Ֆիլմի նկարահանումները տևեցին 36 օր։ Նկարահանման յուրաքանչյուր օր նկարահանման հրապարակում 70-100 մարդ է աշխատել, այդ թվում մասնագետներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Նկարահանումներն իրականացվել…