աշխատակիցներ
«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար: Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։ Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: Նշվում է, որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական…
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը: Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ…
ՊԵԿ. ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ…
Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։ Ստացված տվյալներն…
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ասյօր 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն։ Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։ Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Արմավիրի մարզում «ալկոհոլային տոքսիկացիայից» մահացածների և հիվանդանոցներ տեղափոխվածների անունները։ «Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված…
Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգեւներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության եւ այլ ոլորտներում նշանակալի ավանդ…
Արմավիր քաղաքում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, իր ցավակցությունները հայտնելով մահացածների հարազատներին: «Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի…
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 26-ի դրությամբ իրականացվել է 73 037 ստուգում, որից միայն 748-ը՝ նշված օրը: ՀՀ կառավարությունը հայտնում է, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային…
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել։ Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի Հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ,…