ապրիլյան պատերազմ
Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն․ ԱՆ
Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է` Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2, +3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների…
Ապրիլյանի վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից․ ԱՀ ՄԻՊ
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Այս մասին տեղեկնում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունից: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության եւ նրա…
Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլի պատերազմի զոհերի հիշատակին
Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել. «Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև»:
Եթե Ապրիլյանից դասեր չքաղեինք, կարող էինք կորցնել ողջ Արցախը․ Դավթյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ասաց, որ ողբում և հպարտանում են պատերազմներում նահատակված մեր զինծառայողներով։ Դավթյանը նշեց, որ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեին, ապա 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, ու մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը՝ 15-20 օրվա ընթացքում։ Ադրադառնալով ԳՇ-ում…
Մեր զինծառայողների մարմիններն այսօր շատ լուրջ վտանգի տակ են. Արցախի ՄԻՊ
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, որ բաց և փակ աղբյուրներից արդեն մենք տեղեկություններ ունենք, որ հայազգի զինծառայողների որոշ դիակներ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո և, հաշվի առնելով 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները հենց զինծառայողների հանդեպ՝ գլխատումները, խոշտանգումները, այդ բոլոր դեպքերն արձանագրվել են, նշեմ, որ դեպքերի 90 տոկոսում արձանագրվել…
Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ «Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ… Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ…
Այսօր Ապրիլյանի հերոս Սեդրակ Ասրյանի ծննդյան օրն է
Սեդրակ Սերգեյի Ասրյանը ծնվել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղում՝ 1972 թվականի մայիսի 31-ին։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո սովորել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում և Սիսիանի ավտոդպրոցում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1994 թվականին Հորադիզի մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է և դարձել երկրորդ կարգի հաշմանդամ: Պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։ 2016 թվականին՝…
Ադրբեջանական օգտատերերը հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող նամակներ
#Հետևեք_պաշտոնական_լրահոսին Տեղեկատվություն է ստացվում, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական «օգտատերերը» հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող անձնական նամակներ: Նամակներում հիմնականում կցված են Ապրիլյան պատերազմի և այլ գործողությունների ժամանակ արված լուսանկարներ, տեսանյութեր` փորձելով համոզել, թե հայկական կողմն այժմ լուրջ կորուստներ ունի և թաքցնում է դրանք: Անմիջապես արգելափակեք նման «օգտատերերին», ովքեր իրականում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից են համակարգվում:…
Այսօր Ապրիլյանի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան, հայտնում է ArtsakhPress-ը։ Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չմասնակցեց, այլ կամովին ընտրեց Ջրականում (Ջաբրայիլ) ծառայելը: Ընտանիքում Աշոտ…
Ազգային շահից բխում է, որ Հայաստանը ինտեգրման ծավալները մեծացնի ԵՄ-ի հետ ու կտրի կապերը ԵԱՏՄ-ի հետ
Azat TV-ի մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Հայաստանում մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին և ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի վրա: «ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար ինքնասպանություն էր, որը կազմակերպվեց «Եռյակ-քառյակ» քաղաքական իմիտացիայով՝ ռուսական հովանու ներքո, որպեսզի Սերժը հնարավորություն չունենար շեղվելու պուտինյան հրահանգներից։ Տնտեսական ինքնասպանությունը ոչ թե տնտեսության վերացումն էր, այլ…
26 տարի առաջ այս օրը Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատգամավորը հիշատակել է, որ 26 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կնքեցին Հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր, որը, չնայած անցած տասնամյակներում արձանագրված ամենատարբեր վայրիվերումներին ու զինադադարի տեղային կամ լայնածավալ խախտումներին, մինչև օրս էլ համարվում է հակամարտության հարաբերական խաղաղության…
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը տևել է 5 ժամ
Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը տևել է հինգ ժամ։ Հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել են Սերժ Սարգսյանը և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողների այն հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարված ֆիլմում նշվել է 400…
Վաղուց պետք է Ս. Սարգսյանին տանեիք դատարան, ընտրական ու կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքներով.Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությանը և նշել, որ կարևոր է տալ ամենաքաղաքական հարցի պատասխանը։ «Եթե ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործնեությունը չի տալու ամենաքաղաքական հարցի պատասխանը, թե արդյոք այդ պատերազմը ունեցել է պրովոկացիոն բնույթ, և արդյոք տեղական չեկիստ պրոպագանդիստները հետպատերազմական փուլում ինչ քարոզչական գրոհներ են բանեցրել…
Սերժ Սարգսյանը մասնակցում է Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ Նիստն անցնում է դռնփակ։ Նիստից հետո Սերժ Սարգսյանին կտրմադրվի նիստի տեսագրությունը։
Արմեն Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք…