Առողջապահություն
Սրտի ստենտավորումը զգալիորեն էժանացել է․ Սմբատ Սաիյան
2018 թվականի հուլիսից սրտի անհետաձգելի վիրահատությունների շրջանակներում սրտի ոչ դեղապատ ստենտավորումը փոխարինվել է դեղապատ ստենտավորմամբ, և մատակարարների հետ աշխաանքի արդյունքում այդ վիրահատության արժեքը զգալիորեն նվազել է: Այս մասին այսօր ԱԺ առողջապաhության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։
Անցյալ տարի Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել. այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն է
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու հիվանդության ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և…
Նախատեսվում է կառուցվել մանկական վերականգնողական կենտրոն Գեղարքունիքում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին: Վերջիններս հայտնել են, որ նախատեսում են կառուցել մանկական վերականգնողական կենտրոն, որը կլինի Սևանի բժշկական կենտրոնի կազմում: Այն արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություններ կմատուցի տարածաշրջանի երեխաներին: Հիմնադրամի ջանքերով կենտրոնը կվերազինվի և կվերանորոգվի` մեկ տարի ապահովելով դրա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մինչև 2020 թվականը կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես…
Հետազոտությունը պարզել է, թե ինչպես է ձվածեղն ազդում սրտի աշխատանքի վրա
Որոշ փորձագետներ կարծում են, որ ձվածեղը վնաս չի պատճառում օրգանիզմին` չնայած խոլեստերինի մեծ քանակությանը: Ուրիշները պնդում են, որ ձվածեղը վտանգավոր է օրգանիզմի համար: The New York Times-ը հայտնում է, որ ըստ նոր հետազոտությունների իրականությանը համապատասխանում է վերջինը: 30 հազար մարդու մասնակցությամբ իրականցված գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա սննդաբաժնում յուրաքանչյուր հավելյալ 300 մգ խոլեստերինը…
Եմենում խոլերայից 12 մարդ է մահացել
Խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով Եմենում մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաթհար Աբբաս ալ-Միրունին: Նա տեղեկացրել է, որ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 հազար 200 մարդու:…
Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր՝ փրկելու միլիոնավոր կյանքեր. Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հաձնաժողովի 62-րդ նստաշրջանում: Նախարար իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան: Այսօր Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունեցա ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում: Ելույթիս մի մասը հայերենով ներկայացնում…
Բիլ Գեյթսն անվանել է մոտ ապագայի 10 բեկումնային տեխնոլոգիաները
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը MIT Technology Review-ի համար կազմել է 10 առաջադեմ տեխնոլոգիաների ամենամյա ցանկը, որոնք ապագայում կազդեն մարդկության զարգացման վրա: Գեյթսը դրանք բաժանել է 3 կատեգորիայի՝ կլիմայի փոփոխություն, առողջապահություն և արհեստական բանականություն: 1. Ճկուն ռոբոտներ: Այս ռոբոտներից մեկը OpenAI-ի ստեղծած Dactyl-ն է: Ճարտարագետները նեյրոնային ցանցի հիման վրա աշխատող ռոբոտը հագեցրել են տեսախցիկներով, տվիչներով և…
Պետությունն ավելացնում է մանկական քաղցկեղի քիմիոթերապիայի համար տրամադրվող գումարը
Հայաստանում մանկական քաղցկեղի քիմիաթերապիայի կուրսի համար տրամադրվող գումարը պետությունն ավելացնում է՝ 150 հազար դրամի փոխարեն դարձնելով 250 հազար դրամ: Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը պետությունն իր վրա է վերցնում: Եվ մենք հաշվել ենք, որ դրա…
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն առողջապահության ոլորտում
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն ստացավ մի նախագիծ, որի հիման վրա Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կհաստատեն։ Դրա համար կկնքվի համաձայնագիր, որը կնախապատրաստի հայկական կողմը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանը նույնպես ԵԱՏՄ անդամ է և նախատեսվում է ավելի սերտ փոխգործակցություն, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այդ պետության հետ…
Արսեն Թորոսյանը հյունընկալվել է Արցախի խորհրդարանում
Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները…
Գիտնականները պարզել են քնի կարևությունը քաղցկեղի և ծերացման դեմ պայքարում
Իսրայելի Բար Իլանի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քունը նպաստում Է բջիջներում ԴՆԹ-ի վերականգնմանը, ինչը խոչընդոտում Է վաղաժամ ծերացմանը և քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Գիտնականների խոսքով՝ քունն օժանդակում Է բջջի միջուկի գործառություններին՝ բարձրացնելով քրոմոսոմների դինամիկան և ակտիվացնելով ծագումնաբանական նյութի վերականգնման համակարգերը յուրաքաչյուր առաձին նյարդաբջիջում: Այդ կարևոր դերն այս ֆիզիոլոգիական…
Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին պահանջել է նիհարել
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է, որ երկրի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պետք է նիհարեն, հաղորդում է Настоящее время-ն: Միրզիյոևի խոսքով` ավելորդ քաշ ունեցող ոստիկանը չի կարող հանցագործներին բռնել, ուստի պետք է զբաղվի սպորտով: Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին 3-ից 6 ամիս ժամանակ է տվել, որպեսզի իրենց կարգի բերեն և ազատվեն ավելորդ քաշից: Նախագահի ելույթից հետո տեղեկություններ…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարարի հետ
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին տեղեկացանք պետնախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Այսօր ընդունել եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կարևորել եմ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ Կարծում եմ՝ վերջինս պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած…
Կենցաղային քիմիան վտանգավոր է
Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը: Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների…













