Առողջապահություն

  • Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում

    Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում

    Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության…

  • Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

    Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

    Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի`Արցախի Հանրապետությունում հաշվառված, թալասեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներին անհրաժեշտ արյան փոխներարկման գործընթացը սկսած 2019 թվականից կազմակերպվում է «Արևիկ» բուժմիավորումում`անվճար հիմունքներով: Այս մասին հայտարարությունը տարածվել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

  • «Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը մեկ ամսից կուղարկվի կառավարություն. ԱՆ խոսնակ

    «Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը մեկ ամսից կուղարկվի կառավարություն. ԱՆ խոսնակ

    ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին: «Գոյություն…

  • Դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ. ահազանգում են հարազատներն ու պաշտպանը

    Դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ. ահազանգում են հարազատներն ու պաշտպանը

    Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի հարազատներն ու պաշտպանը: Նրանք պատմել են այն մասին, որ Արթուր Հովհաննիսյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու և պահելու, նաև շորթման մեղադրանքներով: Առաջին մեղադրանքով արդարացման դատավճիռ է կայացրել ընդհանուր իրավասության դատարանը, որն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանը, իսկ երկրորդ մեղադրանքով նախատեսված 6 տարի…

  • ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար

    ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար

    Քաղցկեղով հիվանդանալը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել, կանոնավորապես զննում անցնել և օգտագործել շատ միրգ ու բանջարաղեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության հարցերով օգնական Սվետլանա Աքսելռոդը: Քաղցկեղային հիվադնությունների դեմ պայքարի օրը, որն ամբողջ…

  • Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

    Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

    H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:

  • Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում հինգերորդն է

    Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում հինգերորդն է

    Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով: Խոսքը վերաբերում է վերջին տարում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդության հայտնաբերման ցուցանիշին: Տվյալները տարածել է Առողջապահության համաշխարային կազմակերպությունը: Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81): Ցուցակում Սերբիայից, Ալբանիայից և Լիբերիայից հետո գտնվում է Վրաստանը, որտեղ վերջին մեկ…

  • Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։ «Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը: ՀՀ…

  • Ռումինիայում գրիպի համաճարակ է

    Ռումինիայում գրիպի համաճարակ է

    Գրիպի համաճարակն ընդգրկել Է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան՝ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արձանագրում ենք գրիպի համաճարակ, մեզ մոտ երրորդ համաճարակային շաբաթն է: Գրիպը տարածվում է ամբողջ երկրում, թեպետ տարբեր ինտենսիվությամբ», – ասել է Պինտյան: Ըստ նրա՝ խոսքը այն հիմնամանրէի մասին է, որը թեթև և միջին աստիճանի ծանրության…

  • Պոլիկլինիկաներում կստեղծվեն հատուկ սենյակներ՝ կերակրող մայրերի համար

    Պոլիկլինիկաներում կստեղծվեն հատուկ սենյակներ՝ կերակրող մայրերի համար

    Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի…

  • Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

    Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ: «Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք…

  • 210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին. «Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է…

  • Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են

    ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:

  • ՀՀ առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ վարչապետ

    ՀՀ առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը…