Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ Ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ
ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր: Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:
2020-ի բյուջեով Քաղաքաշինության կոմիտեին 15,5%-ով ավելի գումար կհատկացվի
2020 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դրամ 2019-ի 964,1 մլն-ի դիմաց, ինչը 15,5 տոկոսով ավելի է։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Միևնույն ժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 843…
ԱԺ-ն քննարկում է Պաշտպանության նախարարության համար նախատեսված բյուջեի չափը
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Այսօրվա նիստը փակ է: Քննարկվում է Պաշտպանության նախարարության համար նախատեսված բյուջեի չափը և ուղղությունները: Նիստին մասնակցում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Փոփոխություններ՝ վարչապետին, նախագահին, ԱԺ-ին, ԿԸՀ-ին և արդարադատության մարմիններին հատկացվող բյուջեում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագահի, վարչապետի, ԱԺ աշխատակազմերի, արդարադատության մարմինների և ԿԸՀ-ի 2020 թվականին հատկացվող բյուջեի ծավալը և համեմատությունը 2019 թվականի հետ: Ըստ նախագծի՝ 2020թ-ի բյուջեով նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 1.5 մլրդ դրամ, (430 մլն…
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և…
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների…
Պետական պարտքի դինամիկայից կարելի է եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են․ ֆիննախարար
Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Տարվա ընթացքում արձանագրվում է և՛ աճ, և՛ նվազում։ Կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս նվազման միտում, բայց, որպես կանոն, պետական պարտքի վերաբերյալ…
Որևէ հարցի միակողմանի դիտարկումը ռիսկ է պարունակում․ Ջանջուղազյանը՝ Ամուլսարի մասին
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով: «Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և…
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին
Օգոստոսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող…
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ
Հուլիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդռիխ Կոպեցկուն: Նախարար Ջանջուղազյանը կարևորել է համագործակցության տարբեր ուղղությունների` տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտների ներդաշնակ զարգացումը և ներուժի արդյունավետ իրացումը: Նա ընդգծել է նաև երկու երկրների կառավարությունների, մասնավորապես` ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը: Բեդռիխ…
Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. խորհրակցություն կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: «Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն…
Դատավորի բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել. Ջանջուղազյան
Հունիսի 10-ին խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց. «Դատական մարմինները, ՍԴ և այլ դատական իշխանության մարմիններ, ընդհանուր աշխատավարձի գումարն ինչքան է, և այլ մարմիններ, օրինակ, արդադատության բնագավառում նայում ենք, քաղաքացիների ընդունելությունը պլանավորված էր 456, այսինքն՝ 2016թ․-ին եղել է այդքան , 2017-ին՝ 1056, 2018-ին՝ 1200, բայց փաստացի եղել…
Ջանջուղազյանը չբացառեց, որ կարող են հիպոթեքով տուն գնելիս սահմանափակել եկամտահարկի վերադարձը
Հունիսի 7-ին խորհրդարանում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեցին. Հայաստանում ներկայում գործում է կարգավորում, որի համաձայն՝ կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան գնելիս վարկի տոկոսագումարը կարելի է մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով, որոշակի սահմանափակումներով։ Այս կարգավորումը նախատեսո՞ւմ եք սահմանափակել։ Նախարարը պատասխանելով հարցին՝ ասաց, որ ժամանակին սա ընդունվել է տնտեսական ու սոցիալական բնույթի աջակցության համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ…
Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2018 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների և ծախսերի կատարողականին: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հիմնական ֆինանսական ցուցանիշները ներկայացնելով, նշել է,…
2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել. քննարկում ԱԺ-ում
Հունիսի 6-ին Ազգային ժողովում շարունակվում են 2018 թ. «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը պարզաբանեց. «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության տեսակետից,…















