Արցախ

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ