արսեն դավթյան
Չգիտեի՝ ինչ կա ծրարում․ հետազոտվում են Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով առկա տեսանյութերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 3-ին, շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում հետազոտվում են գործով առկա տեսանյութերը։ Նշենք, որ ապացույցների հետազոտման ընթացքը լրագրողներին տեսանկարահանելն արգելված է։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Արսեն…
Նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի․ դատարանը հեռախոսազրույցներ հրապարակեց
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով դատական նիստին հետազոտվում են գործով առկա ապացույցները։ Սկզբում հրապարկվեցին Դավթյանի և Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները․ «3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, էս էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք…
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարարը դարձել է հիվանդանոցի տնօրենի խորհրդական
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Այս լուրը դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի փոխտնօրեն Հարություն Դավթյանը։ Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն…
Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 առաջնությունում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ. ՀՀ ԿԳՄՍ
Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Առաջնությանը հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնելու են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ…
Առողջապահության նախկին փոխնախարարը կազատվի կալանքից
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց…
Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին, ասել է. «Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»: Հարց հնչեց նաև, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք…
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կալանավորված փոխնախարարը ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ու այժմ կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Առողջապահության փոխնախարարը երկու ամսով կալանավորվել է
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման…
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Առողջապահության փոխնախարարին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի…
Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ
Գյումրիի ծննդատանը լուրջ խնդիր է նույնիսկ խիստ անհրաժեշտության բժշկական սարքերի բացակայությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է խնդիրը, և ծննդատանը կհատկացնի որոշակի սարքավորումներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց փոխնախարար Արսեն Դավթյանը: «Ցավոք վերջին տարիներին Գյումրու ծննդատան ծնունդների թվաքանակը պակասում է, և դա իր ուղիղ անդրադարձն է ունենում ծննդատան ֆինանսական վիճակի…