Արցախի

  • Ադրբեջանն «ավարտել է» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատական հետաքննության» փուլը

    Ադրբեջանն «ավարտել է» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատական հետաքննության» փուլը

    Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ դատական ֆարսը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարության շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել Արցախի․․․

  • Ադրբեջանը հայտնել է Արցախի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

    Ադրբեջանը հայտնել է Արցախի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

    Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին: Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր: Նրան մեղադրել են ազգային թշնամանք հրահրելու նպատակով ահաբեկչական գործողություններ կատարելու շինծու մեղադրանքով: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, հարցաքննության ժամանակ Բաբայանը խոստովանել է մեղքը:

  • Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կեղծ լուրերին

    Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կեղծ լուրերին

    Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների Ֆեյսբուքյան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել…

  • Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն․ Զոհրաբ Մնացականյան

    Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն․ Զոհրաբ Մնացականյան

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած բանակցությունները, որոնք ավարտվել են այսօր վաղ առավոտյան եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բանակցությունները «չափազանց բարդ» է որակել: Նախարարն ասել է, որ հայկական կողմի համար կարեւոր էր «վերջ դնել այս ագրեսիային, որն առանձնահատուկ էր նրանով, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի և…

  • Արցախի ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանին և Թուրքիային զենք ու զինամթերք տրամադրող երկրներին

    Արցախի ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանին և Թուրքիային զենք ու զինամթերք տրամադրող երկրներին

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․ «Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային…

  • Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է

    Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է

    Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ այս պահին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հանգիստ է: «Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում…