արքայազն

  • Ուելսի արքայազնն ընդունել է Ուսամա բեն Լադենի ընտանիքից 1 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարումը, հայտնում է Sunday Times-ը։ Արքայազն Չարլզը գումարը ստացել է Ուսամա բեն Լադենի խորթ եղբայրներից 2013 թվականին՝ Ալ-Քաիդայի առաջնորդի սպանությունից երկու տարի անց։ Նվիրատվությունը ստացել է Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը (PWCF): Քլարենս Հաուսը հայտարարել է, որ PWCF-ն իրեն հավաստիացրել է, որ մանրակրկիտ ստուգում…

    Արքայազն Չարլզը Ուսամա բեն Լադենի ընտանիքից 1 միլիոն ֆունտ է ստացել
  • Արքայազն Հարրին ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի օրերս կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը կայանալու է ապրիլի 10-ին։ Նշվում է, որ Արքայազն Հարրին ժամանելուց հետո մի քանի օր գտնվելու է կրանտինի մեջ, բայց նրան թույլ կտան մասնակցել պապի հուղարկավորությանը։ Ըստ աղբյուրի՝ Հարրին իջևանելու է Քենսինգթոնյան…

    Արքայազն Հարրին կմասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
  • Հորդանանի արքայազն, նախկին թագաժառանգ ու երկրի թագավոր Աբդուլլահ Երկրորդի խորթ եղբայր Համզա Իբն Հուսեյնը ներգրավված է օտարերկրյա մի քանի պետությունների կողմից Հորդանանում պատրաստվող հեղաշրջման գործում։ Այս մասին հայտնում է BBC-ին, նշելով, որ հեղաշրջման փորձում թագաժառանգի ներգրավածության մասին խոսել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին։ Նշվում է, որ Հուսեյնն այժմ գտնվում է տնային կալանքի տակ, իսկ…

    Հորդանանի արքայազնն այլ պետությունների հետ միասին հեղաշրջման է պատրաստվել
  • Բելգիայի թագավորի զարմիկ, արքայազն Իոահիմ Բելգիացու մոտ կորոնավիրուսային հիվանդություն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Իսպանիայում կայացած երեկույթին այցելելուց հետո, որտեղ մասնակիցները խախտել են կարանտինային կանոնները։ Ըստ աղբյուրի՝ Իսպանիայում դեռևս թույլատրվում են առավելագույնը 15 հոգուց բաղկացած հավաքները, սակայն հավաքույթում եղել է 27 մարդ, այդ թվում՝ արքայազնը։ Այժմ…

    Բելգիայի արքայազն Իոահիմը վարակվել է կորոնավիրուսով
  • HBO Max սթրիմինգային ծառայությունը հայտարարել  է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի վերաբերյալ մուլտֆիլմ ցուցադրելու մասին: Այս մասին հաղորդում է Luxurylaunches.com-ը Աղբյուրի փոխանցմամբ՝ մուլտֆիլմը լինելու է հումորային և սիթքոմի ոճով: Այն կոչվելու է «Արքայազնը»՝ բրիտանական գահի 6-ամյա թագաժառանգ արքայազն Ջորջի պատվին։ Վերջինս գահի ժառանգորդների շարքում երրորդն է՝ պապից և հորից հետո: Նշվում է, որ մուլտֆիլմում բրիտանական թագավորական…

    HBO-ն թագավորական ընտանիքի մասին մուլտֆիլմ կցուցադրի
  • Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդի արքայազն Էնդրյուն՝ որպես թագավորական ընտանիքի անդամ, ժամանակավորապես հրաժարվել է պաշտոնական պարտականությունների կատարումից ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին նշված է Նորին Մեծության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արքայազնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել…

    Բրիտանիայի արքայազնը ժամանակավոր դադարեցնում է պաշտոնական պարտականությունների կատարումը
  • ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով,…

    Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին
  • Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Արքայազնը շնորհավորել է նախագահին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու առթիվ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Գահաժառանգ արքայազնը շնորհավորել է նախագահին ԻՊ հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի…

    Սաուդյան Արաբիայի արքայազնը շնորհավորել է Թրամփին ԻՊ ղեկավարին ոչնչացնելու առթիվ
  • ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերոությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու…

    Լենա Նազարյանը ԱԺ-ում հյուրընկալել է Ռումինիայի Արքայազն Ռադուին
  • Սաուդյան արքայազն Աբդուլա բեն Սուլթան իբն Նասեր ալ-Սաուդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, եթե ցանկանա, կարող է ութ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս մասին արքայազնը գրել է Twitter-ի իր էջում: Սաուդյան Արաբիան և Իրանը անզիջում թշնամիներ են: Երկրներն ուղղակիորեն չեն հակամարտում, բայց նրանք միջնորդավորված պատերազմ են վարում Եմենում: Շիական Իրանը սատարում է շիա…

    Սաուդյան արքայազնը սպառնացել է ութ ժամում ոչնչացնել Իրանը
  • Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հավակնոտ ծրագիր ունի։ Նա ցանկանում է կառուցել Neom ֆուտուրիստական քաղաք։ Պլանը ցնցող է թափի և ցանկությունների առումով։ The Wall Street Journal-ը բացահայտում է որոշ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու ապագայի քաղաքը, որի վրա արքայազնը պատրաստ է ծախսել 500 մլրդ դոլար՝ ծածկելու 10 հազար քառակուսի մետր ժայռոտ անապատը։ Նա մտադիր է ներգրավել աշխարհի…

    Սաուդցի արքայազնի երազանքը․ անօդաչու տաքսիներ, ռոբոտներ ու գենամոդիֆիկացված մարդիկ
  • ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։ «Նախագահ Դոնալդ Թրամփը կառուցողական խոսակցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, Իրանի վրա…

    Թրամփը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը