բախում
Ռամոսը հայհոյել է մրցավարին. բախում է բռնկվել. AS
Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի (0-0) ընդմիջման սուլիչից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսին, հաղորդում է AS-ը: Սիմեոնեին դուր չի եկել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վիրավորել է մրցավարի օգնականներից մեկին, սակայն դրա համար ոչ մի պատիժ չի ստացել: Ըստ աղբյուրի՝ Ռամոսը «շան…
Միմյանց են բախվել ռուսական երկու ինքնաթիռները
Վորոնեժից հյուսիս՝ ռուսական Լիպեցկ քաղաքի մոտակայքում, միմյանց են բախվել Ռուսաստանի զինված ուժերի SU-34 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Ըստ ռուսական մամուլի՝ միջադեպը եղել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Ինչպես փոխանցում է RenTV հեռուստաալիքի աղբյուրը, ինքնաթիռները իրար են բախվել տեսանելիության սահմանափակության պատճառով։ Սկզբում ինքնաթիռներից մեկը դիպել է մյուսին, սակայն երբ երկու օդաչուները որոշել են փոխել ուղղությունները, այդ ժամանակ լրիվ ուժով…
Հայտնի է ադրբեջանական ՄԻԳ-ի կործանման պատճառը
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հուլիսի 24-ին ՄիԳ-29 ռազմական օդանավի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է: Ավիաաղետից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի վերջո պարզել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի հետ կապի հանկարծակի ընդհատման պատճառը, ինչից հետո այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը: «Հետաքննությունը պարզել է, որ օդանավը ծովն ընկնելուց…
ՌԴ-ում օդանավերի և թռչունների բախման դեպքերը տարեկան հասնում են հազարի
ՌԴ-ում տարեկան օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ավիացիոն օրնիտոլոգիայի խմբի ղեկավարը: Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը գրանցվում է ամռան շրջանում, երբ թռչունների պոպուլյացիաները մեծանում են: Ի դեպ, ավելի շատ ինքնաթիռների հետ բախվում են ճայերը: Դեպքերի մոտ 1/3-ը բաժին է ընկնում այս թռչուններին: Խումբն առաջարկել…
Ավստրալացի վարորդը 270 կգ թմրանյութով լցված ֆուրգոնով բախվել է ոստիկանական մեքենային
Մեքենան անզգույշ վարելու պատճառով երիտասարդ ավստրալացին ձերբակալվել է և մեղադրվում է արգելված թմրանյութեր տարածելու համար։ Ինչպես տեղեկացրել է «Reuters»-ը, երկուշաբթի առավոտյան ֆուրգոնի վարորդը, որի մեջ թմրանյութերի մեծ քանակություն կար, մեծ արագությամբ բախվել է ոստիկանության պարեկային մեքենային, որը կայանել էր ոստիկանական տեղամասի մոտ՝ Սիդնեյի արվարձանում, Իսթվուդ շրջանում: Վարորդին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, բայց արդեն մեկ…
Իջևանի դեպքերով բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3-ը ներկայացել են ինքնակամ․ ՔԿ
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է…
Իջևանում տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից shantnews.am-ին հայտնեցին, որ Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր քաղաքացիները դուրս են գրվել, և այս պահի դրությամբ ոչ մեկը հիվանդանոցային բուժում չի ստանում: Հիշեցնենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջևանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել…
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք․ Փաշինյանը՝ Իջևանի դեպքերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի դեպքերի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ավելի վաղ հայտնել է, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 19 մարդ բերման է ենթարկվել և հարուցվել է քրեական…
Իջևանի դեպքերից հետո 19 բերման ենթարկված կա, հարուցվել է քրեական գործ․ Օսիպյան
Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը: Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալները՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի…
Բախում Իջևանում․ կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը նահանջեց: Կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը։ Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը: Ցուցարարները պահանջում…
Ամստերդամի օդանավակայանում բախվել են ինքնաթիռներ
Հոլանդիայի մայրքաղաք Ամստերդամի օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել: Ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։ Դեպքը տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Վնասվել է միայն ինքնաթիռներից առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։
Նավը բախվել է Վեստմինստերյան կամրջին․ այն ժամանակավորապես փակ է
Լոնդոնում նավը բախվել է Վեստմինստերյան կամրջին: Կամուրջը ժամանակավորապես փակ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Վեստմինստերյան կամուրջը ժամանակավորապես փակ է այն բանից հետո, երբ նավը բախվել է կամրջին: Դեպքի վայր են մեկնել Լոնդոնի հրշեջ ծառայությունն ու տեղի իշխանությունները: Տուժածներ չկան: Շնորհակալություն ձեր համբերության համար: Այդ դեպքը կապ չունի ահաբեկչության հետ»,- թվիթերյան իր էջում գրել…
Պուերտո Ռիկոյի մոտ աստղակերպ է այրվել
Աստղագետներն արդեն չորրորդ անգամ է՝ նկատում են աստղակերպի՝ Երկրի հետ դրա հավանական բախման պահը: Չորս դեպքն էլ տեղի է ունեցել վերջին 11 տարիների ընթացքում: Հաղորդում է Futurism-ը: 4 մետրանոց աստղակերպը հայտնաբերվել է Երկրի մթնոլորտ մտնելուց հետո: Քարն այրվել է՝ այդպես էլ չհասնելով մոլորակի մակերևույթ: Աստղագետները նկատել են մեքենայի մեծության աստղակերպը Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուան…
Պարագվայի բանտերից մեկում խռովության ժամանակ 10 մարդ է մահացել
Դատախազությունը հաստատել է, որ Պարագվայի Սան Պետդրոյի բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ 10 մարդ է մահացել, նրանցից 5-ը՝ գլխատվել է: Այս մասին հայտնում է «ABC Color»-ը: Եվս 4-ը մահացել են այրվածքներից, մեկն ավելի ուշ՝ հիվանդանոցում: Հաղորդվում է, որ զոհերից 9-ի ինքնությունը հայտնի է, նրանք հանցավոր Ռոտելա ընտանիքի անդամներ են: Բանտում բախումը տեղի է ունեցել կիրակի…













