բախում

  • Փարիզում «դեղին բաճկոնների» և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել

    Փարիզում «դեղին բաճկոնների» և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել

    Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Նշենք, որ…

  • Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը

    Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը

    Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար: Ըստ ժամկետի՝ ամենամոտ միջադեպը Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն է յոթ հազարից: Այժմ աստղակերպը գտնվում է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր…

  • Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին. կան տուժածներ

    Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին. կան տուժածներ

    Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին: Այս մասին հայտնել է ANSA. գործակալությունը: Միջադեպի հետևանքով 4 տարեց զբոսաշրջիկ է տուժել: Նրանք ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ են: Վթարի պատճառի մասին դեռ ոչինչ չի նշվում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երկու նավերի բախման դեպք էր գրանցվել Դանուբ գետի վրա՝ Բուդապեշտում: Այս պատահարի հետևանքով զոհվել է…

  • Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ

    Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ

    Մայիսի 16-ին, ժամը 04:03-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra…

  • Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

    Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

    ԱՄՆ Ալյասկա նահանգում իրար են բախվել երկու հիդրոինքնաթիռներ: Ավիավթարը տեղի է ունեցել Քեթչիկան քաղաքի մոտ: Ինքնաթիռները բախվել են օդում, ապա ընկել ծովը: Այս մասին հայտնում է NBC News-ը։ Բախման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Երկու ինքնաթիռներում գտնվել է ավելի քան 14 մարդ։ 6 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։

  • Աստերոիդի՝ Երկրին բախման սիմուլյացիան ցույց է տվել, որ աղետն անխուսափելի է

    Աստերոիդի՝ Երկրին բախման սիմուլյացիան ցույց է տվել, որ աղետն անխուսափելի է

    Նյու Յորքում գիտնականների մի խումբ փորձեր է անցկացրել՝ ուսումնասիրելով Երկրի վրա աստերոիդի անկման հավանականությունը: Չորրորդ միջազգային սիմուլյացիան ցույց տվեց, որ ներկայումս մարդիկ երկնային մարմինների վրա ազդելու հնարավորություն չունեն: 2013 թվականից ի վեր, չորս սիմուլյացիայից միայն մեկի ժամանակ մասնագետները կարողացան կանխարգելել աստերոիդի՝ Տոկիոյին ենթադրյալ հարվածը, իսկ Դաքքան և Ռիվիերան ամբողջովին ավերվեցին: Գիտնականները պարզել են, որ տիեզերական…

  • Տիեզերագնացներն արձանագրել են երկնաքարի բախումը Լուսնին (տեսանյութ)

    Տիեզերագնացներն արձանագրել են երկնաքարի բախումը Լուսնին (տեսանյութ)

    Իսպանացի տիեզերագնացները արձանագրել են, թե ինչպես է երկնաքարը բախվում Լուսնին։ 45 կգ ծանրությամբ երկնաքարը Երկրագնդի արբանյակի վրա է ընկել 61 հազար կմ/ժ արագությամբ։ Բախումն այնքան ուժեղ է եղել, որ դրա լույսը տեսանելի է եղել անզեն աչքով։ Տիեզերագնացներից Խոսե Մարիա Մադիեդոն բացատրել է, որ եթե այս բախումը չարձանագրվեր արագ տեսախցիկների միջոցով, ապա գիտությունը կդժվարանար մոդելավորել այն,…

  • Երեք մարդ է զոհվել Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով

    Երեք մարդ է զոհվել Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով

    Երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում, երբ Twin Otter մակնիշի թեթևշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին: Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաև երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang…

  • Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

    Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

    Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այս մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչև 52 տարեկան 28 ուղևոր․ ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են…

  • Տոկիոյի օդանավակայանում 2 բեռնատար ինքնաթիռ է բախվել

    Տոկիոյի օդանավակայանում 2 բեռնատար ինքնաթիռ է բախվել

    Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել: Այս մասին մարտի 22-ին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ մեկնում էին Շանհայ և բախվել են պոչային մասերով: Վնասվել են Boeing 767-ի պոչաթևերը, FedEx-ի ինքնաթիռի…

  • Արգենտինայում նավեր են բախվել միմյանց (Տեսանյութ)

    Արգենտինայում նավեր են բախվել միմյանց (Տեսանյութ)

    Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2 նավ է բախվել, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Todo Noticias-ը: Նշվում է, որ Orchestra նավը, որն ուղևորվում էր Ռիո դե Ժանեյրո, բախվել է Symphonia նավին, որը կանգնած է եղել կառամատույցում: Բախման հետևանքով վնասվել են նավերի ճակատային հատվածները: Իրավապահները դեպքի առթիվ կատարում են քննություն:  

  • Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը

    Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը

    Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime…

  • Կանխատեսվող տիեզերական աղետի հետևանքով Արեգակնային համակարգը կարող է դուրս մնալ Ծիր Կաթինից

    Կանխատեսվող տիեզերական աղետի հետևանքով Արեգակնային համակարգը կարող է դուրս մնալ Ծիր Կաթինից

    Դարեմի համալսարանի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ նոր աստղային աղետը կարող է սև անցք «արթնացնել» Ծիր Կաթինի կենտրոնում և հանգեցնել նրա տասնակի մեծացման, տեղեկացնում է Sky News-ը։ Գիտնականները զգուշացրել են, որ բախումը Մագելանի Մեծ ամպի և մեր գալակտիկայի միջև կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան հարևան Անդրոմեդայի գալակտիկայի հետ սպասվող բախումը։ Փորձագետների…