բարսելոնա
Մեսսին լավագույնն է աշխարհում. Սուարես
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակցի՝ Լիոնել Մեսիի մասին: Սուարես նշել է, որ Լեոն հրաշալի ընկեր է և լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: Այս մասին հայտնում է Goal.com-ը: «Մեսսին ինձ շատ է օգնել անձնական աճի հարցում: Ամենասկզբից մեր միջև մտերմություն է առաջացել: Մենք ընկերացանք, և այն պահերը, որ ապրել եմ նրա հետ, օգնել ինձ նաև…
Ռակիտիչը կարող է խաղալ Մադրիդում
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հաղորդում է Movistar-ը Մադրիդյան ակումբը ցանկանում է թանկարժեք պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։ Գործարքի արժեքը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռակիտիչը Լա Լիգայում միայն մեկ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական խաղացողի…
Մեկ անգամ է եղել, երբ այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ եմ խնդրել․ Մեսսի
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է այն միակ դեպքի մասին, երբ ինքն այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ է խնդրել։ «Այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկ չեմ խնդրում, սովորաբար, ով ցանկանում է, իր հետ փոխանակվում եմ: Սակայն մեկ անգամ խնդրել եմ Զիդանի խաղաշապիկը: Գրեթե մշտապես մրցակից թիմի արգենտինացու հետ եմ փոխանակվում: Եթե որևէ ֆուտբոլիստ չի խնդրում, ես էլ չեմ խնդրում»,- Մեսսիի…
Նեյմարը դարձյալ խոսել է Բարսելոնա տեղափոխվելու մասին․ Mundo Deportivo
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը դեռևս չի հրաժարվել «Բարսելոնա» տեղափոխվելու մտքից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տվյալներով՝ բրազիլացին դարձյալ մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք, ներկա է եղել Լուիս Սուարեսի կնոջ տարեդարձի խնջույքին: Այնտեղ է եղել նաև Լիոնել Մեսսին: Խնջույքի ժամանակ Նեյմարն ասել է, որ հաջորդ մրցաշրջանում պատրաստվում է իրականություն դարձնել «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկությունը: Հիշեցնենք, որ…
Մեսսին դեռ չի որոշել՝ կերկարաձգի պայմանագիրը, թե՝ ոչ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին մինչև 2020/21 մրցաշրջանի մեկնարկը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Marca-ն: Պարբերականի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը ո՛չ պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը, ո՛չ հեռանալ կատալոնական ակումբից մինչև պայմանագրի ավարտը: Պատճառն այն է, որ Մեսսին ցանկանում է հասկանալ, թե ինչ ֆիզիկական վիճակում կլինի այդ ժամանակ և կկարողանա՞ արդյոք հանդես գալ բարձրագույն մակարդակով։…
Ես միշտ երազել եմ խաղալ այստեղ և լինել հիմնական թիմի մի մասնիկը․ Ֆատի
Անսումանե Ֆատին հայտարարել է, որ ցանկանում է ամբողջ կարիերան անցկացնել «Բարսելոնայում»: «Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայի» կազմում, քանի որ ես միշտ երազել եմ խաղալ այստեղ և լինել հիմնական թիմի մի մասնիկը: Ես չեմ մոռանում, որ դեռ «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ չեմ և շարունակում եմ շատ ժամանակ անցկացնել նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստների հետ»,- Ֆատիի խոսքերն…
Վաղ թե ուշ Սուարեսը տեղափոխվելու է ՄԼՍ․Նիկո Լոդեյրո
Ուրուգվայցի հարձակվող Նիկո Լոդեյրոն հայտարարել է, որ Լուիս Սուարեսը մտադիր է տեղափոխվել ՄԼՍ։ «Սուարեսը երազում էր խաղալ «Բարսելոնայում», և հիմա նա այդ ակումբում խաղում է շատ բարձր մակարդակով: Նա ցանկանում է հանդես գալ ՄԼՍ-ում և ինձ միշտ հարցնում է այս առաջնության մասին։ Վաղ թե ուշ Սուարեսը տեղափոխվելու է ՄԼՍ»,- ուրուգվայցի հարձակվողի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:…
Բայերի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Բարսելոնայում. Sport
«Բարսելոնայում» իր մարզական կարող է շարունակել «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը ։ Այս մասին հաղորդում է իսպանական Sport-ը։ Համաձայն աղբյուրի տեղեկությւոնների ՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչները գերմանական ակումբի և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև կայացած հանդիպմանը հետևել են Հավերցի խաղին։ «Կատալոնական» 20-ամյա Հավերցին դիտարկում են որպես տաղանդավոր խաղացող, որը կարող է ուժեղացնել կիսապաշտպանության գոտին։ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս ցանկանում է գնել…
«Բարսելոնայի» խաղային համակարգում ամեն ինչ չէ, որ աշխատում է. Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» անհաջող մրցելոյթներին: Այս մասին հայտնում է beIN Sport-ը: «Այս մրցաշրջանում մենք տեսնում ենք, որ «Բարսելոնայի» խաղային համակարգում ամեն ինչ չէ, որ աշխատում է»: Վենգերը նշել է, որ այն մարտավարությունը, որն անցյալում հրաշքներ էր գործում, այժմ ոչ մի դրական արդյունք չի տալիս: «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր…
Մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում․ Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է երեկ կայացած «Սլավիայի» հետ հանդիպման մասին: «Այս խաղը չի կարելի դասել «Բարսելոնայի» լավագույն հանդիպումների թվին։ Մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում, և մենք պետք է արձագանքենք, պետք է պատասխանենք։ «Սլավիան» ամուր պաշտպանվում էր, մեզ դժվար էր կոտրել նրանց դիմադրությունը և գոլ խփել։ Մարդիկ տրիբունաներում սուլե՞լ են «Բարսելոնային»: Մարդիկ…
Բարսելոնա – Սլավիա. մեկնարկային կազմեր (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր ՝ Նոյեմբերի 5-ին ՝ Երևանի ժամանակով ժամը ՝ 21։55-ին, Չեմպոնների լիգայի F-խմբի շրջանակում կհանդիպեն « Բարսելոնան» ու «Սլավիան»։ Մրցավեճը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով. «Բարսելոնա» ՝ 👥 XI⚽️ #BarçaSlavia💙❤️ — FC Barcelona (@FCBarcelona) November 5, 2019 «Սլավիա» ՝ This is our starting XI against @FCBarcelona ⤵️Kolar; Coufal, Kudela,…
Դեմբելեն բացառություն չէ. նա պետք է վաստակի իր տեղը մեկնարկային կազմում. Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ` թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ՝ թիմում մեկնարկային կազմում տեղը կորցնելու մասին կարծիք է հայտնել։ «Յուրաքանչյուրը պետք է վաստակի իր տեղը մեկնարկային կազմում: Դեմբելեն էլ բացառություն չէ: Երբ Ուսմանը դուրս է գալիս խաղադաշտ, կարող է մնալ մեկնարկային կազմում, եթե լավ խաղա: Նույնը կատարվում է Ֆատիի, Սուարեսի, Գրիզմանի կամ Պիկեի հետ:…
Վալվերդեն ժխտել է այն կարծիքը, թե Բարսելոնայում պակասում են առաջատարները
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մերժել է այն կարծիքը, որի համաձայն թիմը կարիք ունի առաջատարների: «Դուք ասում եք՝ չեն բավականացնում առաջատարնե՞րը: Այդ դեպքում ի՞նչ էր մեր «քամբեքը» «Ինտերի» հետ խաղում (2-1): Թիմը շատ խաղերում է «հետ եկել»: Օրինակ ՝ «Բետիսի» հետ խաղում (5-2): Չի կարելի անընդհատ «քամբեք» իրականացնել, պետք է պարզապես ընդունել դա և ուշադրություն…
Բարսելոնան գլխավորելն իմ երազանքն է․ Կուման
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ «Հոլանդիայի հավաքականի հետ իմ պայմանագրում կա կետ, որն ինձ թույլ կտա Եվրո-2020-ից հետո պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Իհարկե, ես մեծ սիրով կընդունեմ «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ այդ ակումբը գլխավորելն իմ երազանքն է», – Կումանի խոսքերը փոխանցում է AS-ը: Հավելենք, որ ավելի…














