Գովազդ

Բելառուս

  • Բելառուսը չի կարող լինել հանդիպման վայր․ Զելենսկին մերժել է ՌԴ-ի՝ Բելառուսում բանակցելու առաջարկը

    Բելառուսը չի կարող լինել հանդիպման վայր․ Զելենսկին մերժել է ՌԴ-ի՝ Բելառուսում բանակցելու առաջարկը

    Կրկին ակտիվացել են գործողությունները՝ կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Նա նշել էր, որ նրանք պատրաստ են բանակցել Գոմելում, բայց Ուկրաինայից կրկին մերժում է հնչել, քանի որ բանակցությունների վայրը կրկին Բելառուսն է։ Ավելի վաղ Ռուսաստանից…

  • ԱՄՆ-ից պատժամիջոցներ Բելառուսի նկատմամբ․ դրանց տակ է հայտնվել նաև ՊՆ ղեկավար Խրենինը

    ԱՄՆ-ից պատժամիջոցներ Բելառուսի նկատմամբ․ դրանց տակ է հայտնվել նաև ՊՆ ղեկավար Խրենինը

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆիննախը։ Նշվում է, որ պատժամիջոցները կապված են՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետ։ Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև՝ գլխավոր շտաբի պետը։

  • Ե՞րբ Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի․ պարզաբանել է Լուկաշենկոն

    Ե՞րբ Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի․ պարզաբանել է Լուկաշենկոն

    «Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, թե երբ Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի։ Նա նշել է, որ դա միայն տեղի կունան Արևմուտքի կողմից սպառնալիքների դեպքում։ «Անհրաժեշտության դեպքում, եթե նման ապաշնորհ, հիմար քայլեր ձեռնարկեն մեր հակառակորդները և մրցակիցները, մենք կտեղադրենք ոչ միայն միջուկային զենք, այլև գերմիջուկային, հեռանկարային զենք,…

  • Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն Մոսկվայում

    Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն Մոսկվայում

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 18-ին բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Կրեմլը։ Նշվում է, որ կողմերը քննարկելու ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության ու եվրոպական անվտանգության վերաբերյալ արդի հարցեր։

  • Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու հարց չկա, ՀՀ-ն սուվերեն պետություն է․ Գրիգորյան

    Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու հարց չկա, ՀՀ-ն սուվերեն պետություն է․ Գրիգորյան

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի՝ ՀՀ-ում աղմուկ հանած հայտարարություններին, թե իբր «Հայաստանը ոչ մեկին պետք չէ» ու պետք է միանա, այսպես կոչված, միութենական պետությանը։ Գրիգորյանը նշել է, որ տվյալ հայտարարությունները որևէ կերպ չեն բխում Հայաստանի ու Բելառուսի միջև եղած հարաբերություններից։ ԱԽ քարտուղարը հույս հայտնեց,…

  • ՆԱՏՕ-ի զորքերի ավելացումը Ռուսաստանի ու Բելառուսի սահմանի մոտ սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար. Զաս

    ՆԱՏՕ-ի զորքերի ավելացումը Ռուսաստանի ու Բելառուսի սահմանի մոտ սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար. Զաս

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում նա խոսել է ՆԱՏՕ-ից։ Զասի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը Ռուսաստանի ու Բելառուսի սահմանների մոտ սպառնալիք է ոչ միայն այդ երկրների, այլ ամբողջ ՀԱՊԿ-ի համար։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանի ռազմականացման։ Զասն ասաս, որ պետք է հաշվի առնել ներկայիս իրողություններն ու…

  • Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք․ ԱԺ-ում կոշտ են արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին

    Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք․ ԱԺ-ում կոշտ են արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին

    Այսօր՝ ՀՀ ազգային ժողովում որոշ ՔՊ-ական պատգամավորներ արձագանքեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարություններին, թե՝ «Հայաստանը ոչ մեկի պետք չէ» ու մենք պետք է միանանք, այսպես կոչված, միութենական պետությանը։ Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ այդ արտահայտությունները հարիր չեն պետության ղեկավարին ու մի գործընկեր երկիրը չպետք է նման բաներ ասի մյուս գործընկերոջը։ Նա նշել է, որ…

  • Լուկաշենկոն առաջնահերթ ներքին քաղաքական օրակարգն է սպասարկում․ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բելառուսի նախագահին

    Լուկաշենկոն առաջնահերթ ներքին քաղաքական օրակարգն է սպասարկում․ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բելառուսի նախագահին

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-ի էջում, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, արձագանքել է Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին։ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ Բելառուսի…

  • Հույս ունեմ՝ Բելառուսի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանման․ Բաբաջանյան

    Հույս ունեմ՝ Բելառուսի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանման․ Բաբաջանյան

    «Հանուն Հանրապետության» կուսակցության համահիմնադիր ու առաջնորդ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է հրապարակային կերպով պատասխանի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի հայտարարություններին՝ կապված Հայաստանի՝ ռուս-բելառուսական միութենական պետությանը միանալու և այն բանի հետ, թե, իբր, «Հայաստանը որ մեկին պետք չէ»։ ՌԴ-ն պատժվում է աշխարհի խաղի կանոնները խախտելու, կրիմինալ գործաքի գնալու համար․…

  • Ոչ ոք շահագրգռված չէ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս

    Ոչ ոք շահագրգռված չէ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս

    Ոչ մի պետություն շահագրգռված չէ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները սրվեն։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Զասը նշել է, որ կարող են լինել սադրանքներ, բայց պետք է խուսափել դրանցից։ Խոսելով Բելառուսի տարածքում իրականացվելիք զորավարժություններից, նա նշել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։

  • Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս․ ՌԴ ՊՆ

    Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս․ ՌԴ ՊՆ

    Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որում ընդգրկված կլինի ռուսական 12 Սու-35 կործանիչ: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս։ Հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանը սկսել է S-400 երկու դիվիզիոնների տեղափոխումը Բելառուս։ Նշվում է, որ երկու երկրները ստուգում են Միութենական պետության արձագանքման ուժերը։

  • Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

    Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

    Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը փոխանցում է Meduza-ն։ Փսակին հայտարարել է, որ Պուտինն այս ճգնաժամը ստեղծել է՝ 100 հազար ռուս զինվորի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայելով, ինչպես նաև՝ Բելառուսում հավելյալ զորավարժություններ անելու նպատակով՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին զորք տեղակայելով։ Փասկին նաև…

  • Մենք մեր սեփական ցանկությամբ չենք Ղազախստանում․ Լուկաշենկո

    Մենք մեր սեփական ցանկությամբ չենք Ղազախստանում․ Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ այն պնդմանը, թե ՀԱՊԿ խաղաղապահները օկուպանտներ են։ Նա ասաց, որ տեղեկատվական դաշտում փորձ է արվում խաղաղապահ զորակազմի տեղակայումը ներկայացնել որպես Ղազախստանի օկուպացիա։ Լուկաշենկոյի խոսքով՝ իրենք իրենց սեփական ցանկությամբ չեն այնտեղ ու իրենց հրավիրել է իրենց «եղբայրը, ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»։ Բելառուսի նախագահն…

  • Տոկաևը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

    Տոկաևը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

    Ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Դրա ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար: Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վերջինս ՀԱՊԿ խաղաղապահներին հասցրեց Ղազախստան։ Ղազախստանի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց…

Գովազդ