Ոչ մի պետություն շահագրգռված չէ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները սրվեն։
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Զասը նշել է, որ կարող են լինել սադրանքներ, բայց պետք է խուսափել դրանցից։
Խոսելով Բելառուսի տարածքում իրականացվելիք զորավարժություններից, նա նշել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։
