Բեյրութ

  • Մոմավառություն Երևանում` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մոմավառություն Երևանում` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայերն ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները երգում էին պետական հիմները՝ Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները պարզած: Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 4000-ից ավելի մարդ: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 11 հայ։ https://www.facebook.com/azatutyun/videos/618697309042244/

  • Գագիկ Ծառուկյան հիմնադրամը միջոցներ կհատկացնի աղետից տուժած հայերին

    Գագիկ Ծառուկյան հիմնադրամը միջոցներ կհատկացնի աղետից տուժած հայերին

    ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: «Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր…

  • Լիբանանում պլանավորում են 5 օրում ավարտել Բեյրութի պայթյունի հետաքննությունը

    Լիբանանում պլանավորում են 5 օրում ավարտել Բեյրութի պայթյունի հետաքննությունը

    Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը հայտնել է, որ Լիբանանի իշխանությունները պլանավորում են հինգ օրվա ընթացքում ավարտել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Ղեկավարը հայտնել է, որ հույս ունեն, որ  օրվա հետաքննության արդյունքում հստակ արդյունք կունենան: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

  • Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Տիգրան Ավինյան

    Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Տիգրան Ավինյան

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորկացությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2540326582938413

  • Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 3 հայ. ԱԳՆ

    Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 3 հայ. ԱԳՆ

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և մեր հայրենակիցների վիճակի մասին: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք…

  • Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ

    Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ

    Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց: Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 78-ի, իսկ 4000 մարդ վիրավորվել է: Հիշեցնենք, որ պայթյունը, որը որոտացել էր ունեցել երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

  • Լիբանանի վարչապետը հայտնել է, թե ինչն է Բեյրութի պայթյունի պատճառը

    Լիբանանի վարչապետը հայտնել է, թե ինչն է Բեյրութի պայթյունի պատճառը

    Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը խոսել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ: Վարչապետը հայտնել է, որ չի հանգստանա մինչև չգտնի կատարվածի պատասխանատուին: «Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու և ամենախիստ պատիժը…

  • Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

    Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

    Al Hadath-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։ Նախարարի խոսքերով՝ տուժել են տասնյակ բուժաշխատողներ, առնվազն 7 բուժաշխատող մահացել է։ Մինչ այս հայտնել էինք, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը…

  • Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է

    Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է

    Բեյրությում երեկ հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ…

  • Բեյրութի պայթյունից վնասվել են Անթիլիասի Մայր տաճարի դռներն ու պատուհանները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բեյրութի պայթյունից վնասվել են Անթիլիասի Մայր տաճարի դռներն ու պատուհանները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բեյրութում այսօր տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային և նյութական վնասներ է կրել: Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները: Նույնանման վնասներ են կրել նաև Վեհարանը, հայագիտական և մանկավարժական կենտրոնները, նաև «Կիլիկիա» թանգարանը: Մինչ այս հայտնել էինք, որ հզոր պայթյունից հետո Արամ Ա-ն շրջել է հայկական թաղամասերում. կան նաև…

  • Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը

    Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը

    «Արևելք»-ի հաղորդմամբ` Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր: Մինչ այս հայտնել էին, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:

  • Արամ Ա կաթողիկոսը շրջում է Բեյրութի հայկական թաղամասերում

    Արամ Ա կաթողիկոսը շրջում է Բեյրութի հայկական թաղամասերում

    Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացել է Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումի մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: Նորին Սրբութիւնը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն հետ շրջեցաւ…

  • Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից․ Փաշինյան

    Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից․ Փաշինյան

    Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին…

  • Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ

    Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ

    CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: Huge blast in Beirut just now! pic.twitter.com/hId8JhZMKV — Tobias Schneider (@tobiaschneider) August 4, 2020 Մինչ այս ՀՀ…

  • Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ

    Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ

    ԱԳՆ-ից  հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ…