բժիշկ
Պաշտոնական. Բարսելոնա – Օսասունա խաղը հետաձգվել է Բարսելոնայի բժշկի մահվան պատճառով
Բարսելոնա – Օսասունա Լա Լիգայի խաղը հետաձգվել է Բարսելոնայի առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարոյի անսպասելի մահվան պատճառով։ Իմացե՛ք մանրամասները և ակումբների ցավակցությունները։
Բժիշկը նյարդային համակարգի ամրապնդման միջոցներ է նշել
Նյարդաբան Ալմիրա Գիմրանովան կոչ է արել լյարդ և ձուկ ուտել՝ նյարդային համակարգի ամրապնդման համար։ Վերականգնողական նյարդաբանության կլինիկայի գլխավոր բժիշկը նշել է նյարդերի համար օգտակար ապրանքներ։ Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը պետք է պահպանվի ու ամրապնդվի, որպեսզի մարմնի մյուս համակարգերը ճիշտ աշխատեն։ Դուք կարող եք դա անել նաև սննդի հետ: B վիտամիններ B վիտամինները ներգրավված են նյարդային…
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան
Սուրճի սեղան Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։ «Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը…
Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս երկար լինել ցերեկային լույսի տակ՝ ավելի լավ քնելու համար
Ձմռանը որոշ մարդիկ դժվարանում են քնել, քանի որ քիչ ժամանակ են անցկացնում ցերեկային լույսի տակ: Նման եզրակացության են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունն իրականացվել է նույն համալսարանի 507 ուսանողների վրա։ Տվյալները ցույց են տվել, որ ուսանողները ամեն գիշեր քնել են մոտավորապես նույնչափ՝ անկախ տարվա եղանակից։ Սակայն ձմեռային ուսումնական օրերին ուսանողները քնել են միջինը 35 րոպե…
Բժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ ի զորակցություն Արցախի բնակչության
Հայաստանի բազմաթիվ բժիշկներ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ ի զորակցություն Արցախի բնակչության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ իրենց ազգային ու մասնագիտական առաքելություններին հավատարիմ մնալու համար: Նստացույցն ու այլ ակցիաներ շարունակում ենք»,- գրել է նա:
Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը
Ռուս թերապևտ Լյուդմիլա Լապան նշել է ձեռքերի որոշ փոփոխությունների մասին, որոնք կարող են վկայել օրգանիզմում վտանգավոր պրոցեսների մասին։ Մասնագետի խոսքով՝ օրինակ, ձեռքերի խիստ չորությունը կարող է ահազանգել ենթաստամոքսային գեղձի խնդիրների կամ կանդիդոզի մասին, իսկ մաշկի կապտավուն երանգը նշում է արյան խախտված շրջանառության, ինչն էլ, իր հերթին, սրտի խնդիրների մասին։ Թերապևտը նաև նշել է ձեռքերի մաշկի՝…
Ինչո՞ւ է կարևոր կույր աղիքը չհեռացնելը
Ցանկալի է չհեռացնել կույր աղիքը, քանի որ այն կարևոր դեր է խաղում մարդու իմունային համակարգում, այս մասին ասել է բժիշկ-թերապեւտ Ալեքսեյ Վոդովոզովը։ Բժշկի խոսքով՝ կույր աղիքը մի կողմից ռուդիմենտ է, մյուս կողմից՝ չափազանց կարևոր օրգան իմունիտետի համար։ Այսպես են վկայում համեմատաբար նոր տվյալները։ Կույր աղիքի շրջանում գտնվում են բազմաթիվ իմունային բշտեր և լիմֆոցիտներ։ Կույր աղիքը…
Ե՞րբ չի կարելի վիտամիններ ընդունել
Առանց ամենաանհրաժեշտ վիտամինների, ինչպիսիք են A, C, D, E, K և B վիտամինները, մենք չենք կարող նորմալ գործել: Շատ դեպքերում մենք անհրաժեշտ ամեն ինչ ստանում ենք բալանսավորված սննդակարգից, սակայն որոշ առողջական խնդիրներ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը, կարող են դժվարացնել վիտամինների յուրացումը, և դեֆիցիտ կարող է ունենալ ցանկացած ոք, ով լիարժեք չի սնվում։ Վիտամինների ընդունումը որպես…
Ո՞ր մթերքների հետ չի կարելի համատեղել կաղամբը
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան պատմել է, թե ինչ մթերքների հետ չի կարելի համադրել կաղամբը։ Մասնագետի խոսքով՝ խաչածաղկավոր մթերքները կանխում են վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և արագացնում այդ տարրի արտազատումը։ «Ի՞նչ անել։ Նախ, յոդացված աղ օգտագործեք: Երկրորդ, եթե հնարավոր է, մի խառնեք մթերքները յոդի և խաչածաղկավորների հետ մեկ սննդընդունման ժամանակ»,- գրել է նա…
Ալեն Սիմոնյանը հրաժարվելու անձնական բժշկից
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է աղմկահարույց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին։ Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի ղեկավարին։ Սիմոնյանը նշել է, որ երբ ընդունվի այդ նախագիծը, ինքը հրաժարվելու է անձնական բժշկից։ ԱԺ նախագահի խոսքով՝ իրեն…
Բայդենի բժիշկը խոսել է նախագահի առողջական վիճակից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բժիշկ Քեվին Օ՝Քոննորը հաշվետվություն է ներկայացրել՝ կապված նախագահի առողջական վիճակի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ կապված առողջական խնդրով, որոշ ժամանակով նախագահի պարտականությունները կատարել է փոխնախագահ Քամալա Հարիսը։ Վերջինս տեղի է ունեցել, երբ Բայդենը եղել է անզգայացման վիճակում։ Այն տևել է 85 րոպե։ Բժշկի հաշվետվությունում ասվում է, որ կոլոնոսկոպիայի միջոցով արված հետազոտության…
Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, անվանի բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանը
Կյանքից հեռացել է բժիշկ, կլինիկական ախտաբան-ֆիզիոլոգ, ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուբեն Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել են Առողջապահության ազգային ինստիտուտից։ Հովհաննիսյանը հանդիսանում էր ինստիտուսի աշխատակից։ Նշվում է, որ նա իր կյանքն անմնացորդ ծառայեցրել է գիտությանը՝ թողնելով աշխատանքային հարուստ կենսագրություն։ Ինստիտուտը ցավակցություն է հայտնել՝ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։ Նշենք, որ Հովհաննիսյանը նաև Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիրն էր։
Յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն
Այսուհետ յուրաքանչյուր Արցախի քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից։ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը…
Այսօր բուժաշխատողի օրն է
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի առողջապահության նախարարը։ Դրանում ասված է․ «Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ: Այսօր շատերն են սկսել գնահատել բուժաշխատողի դերը` անցած 44-օրյա պատերազմում տեսնելով Ձեր…














