ԲՀԿ պատգամավոր
ԱՆ խոսնակը՝ գյումրեցի տատիկի կորած դիակի մասին
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակն ընդգծել է՝ ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ…
Ազգային ժողովում նոր հանձնաժողով կստեղծվի․ խորհրդարանն ընդունեց նախագիծը
Այսօր Ազգային ժողովը ընդունեց մի նախագիծ, համաձայն որի՝ կստեղծվի նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնության մեկնարկը տվել էին ԲՀԿ պատգամավորները, ապա նրանց էին միացել մյուս խմբակցություններից պատգամավոներ: Նախագիծը կողմ քվեարկեցին 111 պատգամավոր, դեմ՝ 1: Այսպիսով՝ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական…
Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի
Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում ստեղծվում է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով»։ Ինչպես հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչներից ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հանձնաժողովը կազմված է լինելու 18 անդամից։ Ըստ նրա՝ քննիչ…
Լուկաշենկոն մեր տանը չի գիշերել. Գագիկ Ծառուկյան
Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից՝ ճիշտ են արդյոք այն լուրերը, որոնց համաձայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը: «Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական…
Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը. Գևորգ Պետրոսյան
Այսօր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադառնալով ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը, նշեց. « Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»: Պետրոսյանը բացատրեց, որ Սահմանադրության մեջ ներկայացված են բոլոր այն դեպքերը, երբ կարելի է խոսել ՍԴ ղեկավարի ազատման մասին։ Եվ եթե իշխանական…
Էս ի՞նչ մուննաթ-զուննաթ է. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով քրեականացվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց պատգամավորներին պոզ ու պոչ չկպցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին իրենց ներկայացրած նախագծին: Այս ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ…
Դեկտեմբերի 7-ը կնշվի նաև որպես Աղետներին դիմակայունության օր․ նախագիծ
Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հավանության արժանացավ կառավարության այն նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել…
Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելու դիմում չեմ տեսել. Վահե Էնֆիաջյան
Հունիսի 26-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը, ասաց. «Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու հատուկ ընթացակարգ կա՝ դիմումով։ Եվ չնայած ֆեյսբուքյան գրառմանը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այդպիսի դիմում չի ներկայացրել»։ «Ինքս նման դիմում…
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի համահարթ հարկման նախագծին
Հունիսի 25-ին Ազգային ժողովի նիստի օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին։ Նա նշեց, որ չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով հարկեր են վճարում,…
Աղբահանությամբ զբաղվող ընկերությունները պարտավոր են տեղադրել տեսակավորված աղբամաններ. Սերգեյ Բագրատյան
Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում աղբահանության օրենսդարական կարգավորումների փոփոխություն է իրականացվում դրույքաչափերի մասով։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով թեմային, ևս մի խնդիր հիշատակեց՝ աղբի տեսակավորումը։ Բագրատյանն նշեց, որ ժամանակն է, որ աղբահանությամբ զբաղվող լուրջ ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում նշվի, որ նրանք պարտավոր են տեղադրել տեսակավորված աղբամաններ։
2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել. քննարկում ԱԺ-ում
Հունիսի 6-ին Ազգային ժողովում շարունակվում են 2018 թ. «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը պարզաբանեց. «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության տեսակետից,…
ԴԱՀԿ-ն միայն զինծառայողի դրամական միջոցների 30 տոկոսի վրա կարող է կալանք դնել. նախագիծ
Հունիսի 4-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց մի կարգավորում, որով առաջարկվում է սահմանափակել ԴԱՀԿ հնարավորությունները պայմանագրային զինծառայողների հաշիվների վրա կալանք դնելու հարցում: Նախագիծը ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ այդ նախագծի՝ ԴԱՀԿ-ն կալանք կարող է դնել զինծառայողների հաշիվներում եղած դրամական միջոցների միայն մի մասի՝ 30 տոկոսի վրա։ Զեկուցողը նշեց, որ մշակման համար հիմք է ծառայել մի…
Խորհուրդ կտամ կարդալ Օրուելի «1984»-ը. Արման Աբովյան
Մայիսի 24-ին ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը խորհուրդ տվեց հասարակությանը Օրուել կարդալ: Լսումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջ քաշվեց հաշտեցման հանձնաժողովների ստեղծման գաղափարը: Արման Աբովյանը զգուշացրեց այնպիսի մեխանիզմների ներդնման մասին, որոնք էլ ավելի կարող են նպաստել հասարակության բաժանմանը: «Կոտրելու գայթակղությունը մեծ է: Բայց այն ամենն ինչ աչվում է, պետք է լինի…
Կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը. Գևորգ Պետրոսյան
Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում և գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել… Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե վերևներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի…
Մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ. Իվետա Տոնոյան
Մայիսի 13-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթ ԲՀԿ-ի համար առավել կարևոր քննարկումը կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրինագծի քննարկումն էր: «Մենք դեմ քվեարկեցինք, քանի որ ոչ մի հիմնավոր բացատրություն չկար, և 12 նախարարություն պարունակող կառավարության կառուցվածքում կան նախարարություններ, որոնք շատ բազմապրոֆիլ են, և մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ»,- ասաց…