ԲՀԿ
ԿԳՆ-ն էլ լավ չի աշխատում, լուծարե՞նք. Գևորգ Պետրոսյան
ԵՊՀ-ում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։ «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում։…
Բավականին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել. Նաիրա Զոհրաբյանը Վիեննայի հանդիպման մասին
Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ՀՀ ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ալիևը նաև հայտարարեց,…
Առաջարկում եմ ԱԺ արտագնա նիստ կազմակերպել Գյումրիում. Սերգեյ Բագրատյան
Այսօրվա Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ աշխատանքին: «Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,-…
Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են. Արման Աբովյան
Ազգային ժողովի այսօրվա նիստի հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են։ Դա նոր չի սկսվել. և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն իրենց կողմից մասնակցում են այդ գրոհներին։ Աբովյանը նաև հիշեցրեց, որ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին, ու ասաց, որ պետք է լինի Ազգային ժողովի…
ԱԺ-ն մերժեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկողմների թիվն էր՝ կողմ, 68-ը քվեարկեցին դեմ, 3-ը՝ ձեռնպահ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց հիմքերը, որոնք ստիպում են դեմ լինել: «Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝…
Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նոր փոփոխություն է առաջարկել: Այս մասին հայտնում է կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում. «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Առաջնագծում…
Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով երեկ Օպերայի հարակից տարածքում ծավալված դեպքերին և իրավապաշտպան ակտիվիստների բացակայությանը, գրել է. «Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ,…
Ծառուկյանը բացատրել է, թե ինչու են ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նիստին եկել Արցախի դրոշներով
ԱԺ արտահերթ նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստին եկել էին Արցախի դրոշներով: Ծառուկյանը նշեց, որ Արցախի խնդիրը պետք է զգովի բարձրացնենք և կարողանանք միասնական որոշում կայացնել: « Դա մեր ազգի ճակատագրի խնդիրն է, իմ ու քոնը չկա, պետք է ընդհանուր…
Գևորգ Պետրոսյանն առաջարկել է երկարացնել աջ ղեկով մեքենա ներկրելու հնարավորությունը
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր չէ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։ Նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ժամկետ…
ԲՀԿ պատգամավորները ԱԺ նիստին եկել են Արցախի դրոշներով
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին ընդառաջ խորհրդարանում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ. ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց սեղանին դրեցին Արցախի պետական դրոշը։ Նշենք, որ Ազգային ժողովում այսօր սկսվեց արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է երկու հարց (օրենքի 2 նախագիծ)․ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին»…
Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։ «Մենք չենք կարծում, որ…
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում եւ ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։ Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ…
Կուսակցությունները կառավարությունից գումար կստանան
2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։ Այս հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։ Կուսակցություններն ու կուսակցական դաշինքներին կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարում՝ համաձայն 2019թ․ պետական բյուջեի «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի։ Ըստ բաշխումների՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 39 միլիոն…















