բրիտանիա
Անտիգուայի և Բարբուդայի վարչապետը հայտարարել է, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հանրաքվե կանցկացնի հարցի շուրջ՝ արդյոք այն հանրապետություն կդառնա և կհեռացնի թագավոր Չարլզ III պետության ղեկավարի պաշտոնից առաջիկա մի քանի տարիներին, գրել է CNN-ը։ Երբ շաբաթ օրը Չարլզ III պաշտոնապես Անտիգուայի և Բարբուդայի թագավոր հռչակվեց, վարչապետ Գասթոն Բրաունը ITV հայտել էր, որ առաջիկա երեք տարում նախատեսում…
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է ուկրաինական բանակին ուղարկել ամերիկյան արտադրության բազմակի արձակման հրթիռային համակարգերի (MLRS) М270 MLRS (Multiple Launch Rocket System) և հրթիռների լրացուցիչ խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ակնկալվում է, որ այդ հրետանային կայանքների վերաարտահանման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունից հետո MLRS-ի և զինամթերքի նոր խմբաքանակ, որի տեսակը չի բացահայտվում, կուղարկվի Ուկրաինայի տարածք։…
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի շտապօգնության զրահապատ մեքենաներ, ինչպես նաև հրշեջ մեքենաներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Այս ամենը կուղարկվի Ուկրաինա՝ օգնելու հաղթահարել ռուսական հարձակումների հետևանքները»,- ասվում է զեկույցում։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Ռուսաստանը միտումնավոր գնդակոծում է ուկրաինական բժշկական հաստատությունները։ «Մենք բոլորս ապշած ենք հիվանդանոցների նողկալի պատկերներից»,- ասել…
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը ու ցանկանում է երկու երկրների միջև տեսնել կայուն հարաբերություններ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը, որը ապրիլի 24-ի կապակցությամբ ներկայացրել է Սարգսյանի տեսակետը։ ՀՀ նախկին նախագահը խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, նշել է, որ բրիտանական կառավարությունը ծանր…
Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հարյուրից ավելի հատուկ ջոկատային՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու և խորհրդատվություն տալու համար: Այս մասին հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ բրիտանացի զինվորականները ուկրաինացի գործընկերներին սովորեցնում են «հակապստամբության մարտավարություն, դիպուկահարություն և դիվերսիա»։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում արդեն աշխատում են Հատուկ օդային ծառայության (SAS), Հատուկ նավային ծառայության (SBS), Հատուկ հետախուզական…
Բրիտանիան և Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը և Յայիր Լապիդը: ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված Է հիմնականում իրանական պրոբլեմատիկային: «Ժամանակը գնում Է, ինչն ուժեղացնում Է մեր գործընկերների և բարեկամների հետ սերտ…
Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսոլոգ Վիկտոր Զուևը խոսել է կորոնավիրուսի նոր տեսակի առանձնահատկությունների մասին, որն առաջինը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ բրիտանացի մասնագետները հայտնել էին, որ կորոնավիրուսի բրիտանական տարբերակը 70 տոկոսով ավելի վարակիչ է ու արագ է տարածվում։ Զուևն էլ իր հերթին է նշել, որ այն դարձել է ավելի…
Լոնդոնի արքայական քոլեջի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19 – ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։ Հետազոտության համար ներգրավել են 300 կամավորների՝ 18-70 տարեկան: Նրանց կներարկեն պատվաստանյութի 2 չափաբաժին: Եթե նրանց իմունային համակարգը դրական արձագանքի՝ կներգրավեն ևս 6.000 կամավորի: Գիտնականները հայտնել են, որ պատվաստանյութը կորոնավիրուսի թույլ տարբերակը չէ, այլ կազմված է դրա գենետիկ…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նա ընդգծել է, որ օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք։ «Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։ Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի…
Բրիտանական ընկերությունները միավորվել են համաճարակի պայմաններում արհեստական շնչառական սարքեր արտադրելու համար։ Ընկերությունները մտադիր էին շտապ արտադրություն սկսել։ Ձեռնարկությունների արտադրած առաջին 40 սարքերը շատ շուտով կհասնեն բուժհաստատություններին։ Հետագայում ընկերությունները մտադիր են շաբաթական 1500 նման սարք արտադրելու արագության հասնել։ Արտադրած սարքերը արդեն ստացել են բրիտանական առողջապահական ծառայությունների հաստատումը։ Աղբյուրը՝ CNN․
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, պատրաստվում են Ավստրալիա այցելել։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։ Աղբյուրը նշում է, որ թագավորական զույգն այցելելու է ամիսներ շարունակ Ավստրալիան պատուհասած զանգվածային անտառային հրդեհների հետևանքով ավերված և տուժած քաղաքներ: Պարբերականի փոխանցմամբ՝ Քեմբրիջներին «շոկի է մատնել» անտառային հրդեհների պատճառած վնասի ահռելի չափը:…
Մեծ Բրիտանիային է մոտեցել «Սիարա» մրրիկը: Այն արդեն անվանել են ամենահզորը վերջին 7 տարում: Տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով արդեն չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Երկաթուղային շատ կայարաններ գնացքները կանգնեցրել են: Լոնդոնում փակվել են բոլոր ութ թագավորական այգիները: Երկրում հազարավոր շենքեր առանց էլեկտրականության են մնացել: Ափամերձ շրջաններում քամու ուժգնացումը հասնում է ժամում 120 կիլոմետրի: Լրատվամիջոցները…