գործադուլ

  • Բողոքի ցույցեր՝ Հոնդորասում. ԱՄՆ դեսպանատան մոտ անվադողեր են այրել

    Բողոքի ցույցեր՝ Հոնդորասում. ԱՄՆ դեսպանատան մոտ անվադողեր են այրել

    Բողոքի ցույցեր են սկսվել Հոնդուրասի մայրաքաղաք ‎Տեգուսիգալպայում: Ցույցերը սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ ոստիկանների հետ բախումներ են սկսվել. ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել: Ակցիայի մասնակիցները Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ անվադողեր են այրել: https://www.youtube.com/watch?v=Bl4VpQXfglU

  • Լուվրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

    Լուվրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

    Փարիզում գտնվող Լուվրի թանգարանը այսօր փակ է: Պատճառն այն է, որ աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշել են, որ գործադուլի պատճառը այցելուների մեծ հոսքն է: Հաղորդում է Ռիա Նովոստին: Թանգարանի աշխատակիցներն անհարմար են դիտարկել աշխատանքային պայմանները, երբ թանգարանում այցելուները շատ են: Նախնական տվյալներով` թանգարանի ներսում մեծ թվով մարդկանց դեպքում տարածքում…

  • Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել

    Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել

    Թուրական «Türk-İş» աշխատավորների արհմիությունների միավորումը զգուշացրել է իշխանություններին հնարավոր լայնածավալ գործադուլների մասին: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։ «Türk-İş»-ի ղեկավար Էրգյուն Աթալայը հայտարարել է, որ գործադուլներն անխուսափելի կլինեն, եթե պետությունը չբարձրացնի շուրջ 200 հազար բանվորների աշխատավարձերը: Աթալայը հայտարարել է, որ ամիսներ շարունակ իշխանությունները հրաժարվում են քննարկել բանվորների աշխատավարձերի բարձրացման հարցը: «Արհմիությունների զգալի մասի հետ բանակցություններն արդեն…

  • Գուայդոն հայտարարել է Վենեսուելայում համընդհանուր գործադուլի մասին

    Գուայդոն հայտարարել է Վենեսուելայում համընդհանուր գործադուլի մասին

    «Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա», – այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Նա նշել է, որ համընդհանուր գործադուլը կսկսվի մայիսի 2-ին, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Գուայդոն նաև կոչ է արել զինվորականներին աջակցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերին։  

  • Սկանդինավյան երկրներում օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 600 չվերթ է չեղարկվել

    Սկանդինավյան երկրներում օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 600 չվերթ է չեղարկվել

    Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում SAS (Scandianavian Airlines System-խմբ.) ընկերության ավելի քան 1400 օդաչուներ գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում է շվեդական The Local-ը, այս երկրներում, ընդհանուր առմամբ, մոտ 600 չվերթ է չեղարկվել: Մասնավորապես հաղորդվում է, որ Դանիայում գործադուլին միացել է 372, Նորվեգիայում 545 և Շվեդիայում 495 օդաչու: Այսպիսով, չեղարկվել են ընկերության կողմից իրականացվող մոտ 70 տոկոս…

  • Ֆրանսիայի օդաչուները պատրաստվում են գործադուլ անել

    Ֆրանսիայի օդաչուները պատրաստվում են գործադուլ անել

    Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է, որ մայիսին գործադուլ են հայտարարելու: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործադուլը տևելու է մայիսի 6-11-ը, և այն կազդի գրեթե բոլոր ավիաընկերությունների վրա, որոնք աշխատում են Ֆրանսիայի տարածքում: Այդ ավիաընկերությունների թվում են Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը: Պատճառն այժմ խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է:…

  • Լեհաստանում ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել

    Լեհաստանում ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել

    Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են սկսել: Նրանք աշխատավարձի զգալի բարձրացում են պահանջում: Գործադուլը նախապես հայտարարված է եղել լեհ ուսուցիչների միության կողմից: Ըստ միության՝ ակցիային միանալու ցանկություն են հայտնել դպրոցների ավելի քան 80 տոկոսի, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերը: Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պահանջներն իրականություն չեն դարձել: Մասնավորապես, աշխատանքի վերադառնալու պայմանն…

  • ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

    ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

    Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության…

  • Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ և նստացույց են անցկացնում

    Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ և նստացույց են անցկացնում

    Արդեն երրորդ օրն է` Իրանում հազարավոր դպրոցների ուսուցիչներ գործադուլ և նստացույց են անցկացնում: Թեհրան, Սպահան, Համադան, Քերմանշահ, Շիրազ և տասնյակ այլ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները բողոքում են ցածր աշխատավարձերի և ուսուցիչների իրավունքները պաշտպանող ակտիվիստների բանտարկության դեմ։ Մանկավարժները պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը, քանի որ կյանքը Իրանում թանկանում է, իսկ երկրի տնտեսությունը լրջորեն տուժում…

  • Քաղաքապետի մամուլի քարտուղարը տրանսպորտային «կոլապսի» մասին

    Քաղաքապետի մամուլի քարտուղարը տրանսպորտային «կոլապսի» մասին

    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտվա «ավտոբուսային» խնդրի մասին. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս…

  • Գործադուլ.Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր

    Գործադուլ.Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր

    Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկան ընկերության տնօրենն ու Երևանի…

  • Իտալիայում կաթ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում

    Իտալիայում կաթ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում

    Իտալական Սարիդինիա կղզու փողոցներով հոսում են կաթի գետեր: Այդպես տեղի ֆերմերները պահանջում են իրենց արտադրանքի գների ինքնարժեքի բարձրացում: Ակցիայի մասնակիցները փողոցներում լրցրել են մեկ տոննա կաթ և փակել մի շարք ճանապարհներ: Նրանց միացել են նաև մսամթերք արտադրողները: Գործադուլն անցկացվում է արդեն 2 օր:

  • Գերմանիայի օդանավակայաններում գործադուլ է

    Գերմանիայի օդանավակայաններում գործադուլ է

    Դյուսելդորֆի և Հաննովերի օդանավակայաններում աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նշվում է, որ գործադուլ հայտարարելու որոշումն ընդունվել է հանկարծակի: Տեղական ժամանակով ժ. 03:00-ից մինչև 11:00-ն կշարունակվի գործադուլը: Այդ ընթացքում կդադարեցվեն Lufthansa, Condor, Easyjet և այլ ավիաընկերությունների թռիչքները: Դյուսելդորֆի օդանավակայանում նշանակված է 580 թռիչք և վայրէջք: Գործադուլի հետ կապված՝ կաշխատեն հարակից խորհրդատուներ, որոնք կօգնեն ուղևորներին կողմնորոշվել: Նույն գործընթացը…

  • Հունաստանում ուսուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են

    Հունաստանում ուսուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են

    Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը…

  • Լոս Անջելեսում մեկնարկել է ուսուցիչների բողոքի ակցիան

    Լոս Անջելեսում մեկնարկել է ուսուցիչների բողոքի ակցիան

    Լոս Անջելեսում միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչ գործադուլ է հայտարարել, հայտնում է The New York Times-ը: Մանկավարժները պահանջում են աշխատավարձի բարձրացում և դասարանների քանակի կրճատում: Բացի այդ՝ նրանք պահանջում են մեծացնել ուսուցիչների և գրադարանավարների հաստիքակազմը: Պարբերականը նշել է, որ  սա առաջին նման բողոքի ակցիան է վերջին 30 տարում: