fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի օդաչուները պատրաստվում են գործադուլ անել

Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է, որ մայիսին գործադուլ են հայտարարելու: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործադուլը տևելու է մայիսի 6-11-ը, և այն կազդի գրեթե բոլոր ավիաընկերությունների վրա, որոնք աշխատում են Ֆրանսիայի տարածքում: Այդ ավիաընկերությունների թվում են Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը:

Պատճառն այժմ խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է: Օդաչուների պրոֆմիության անդամները կարծում են, որ օրենքի ընդունման շրջանակներում բոլոր պրոֆմիությունները միանալու են իրար, և իրենց ձայնն այլևս լսելի չի դառնա:

Գործադուլի հայտարարությունն անհատապես ուղարկել են նաև երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին, տրանսպորտի նախարարին և աշխատանքի հարցերով զբաղվող նախարարին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ