դասադուլ
Աբովյանի թիվ 1 դպրոցում կրքերը չեն հանդարտվում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր շարունակվում է բողոքի ակցիան։ Որոշ ուսուցիչներ և աշակերտներ դասադուլ ու գործադուլ են հայտարարել, այդպիսով, իրենց բողոքը հայտնելով դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանի նշանակմանը։ Նրանք պնդում են, որ Առաքելյանը ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ https://www.facebook.com/100009450964295/videos/2929839560674381/
Դասադուլ անող ուսանողների՝ նոյեմբերի բացակայությունները չեն հաշվվի
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խոստացավ, որ ինքը ցուցում կտա, որ նոյեմբերի բացակայությունները չհաշվեն: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Ավարտվե՞ց հարցը, բայց դա չի վերաբերում հոկտեմբեր, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին»,-ասաց նա: Հանդիպման վարողը շեշտեց, որ դա վերաբերում է բողոքի ակցիաներին իսկապես մասնակցողներին, որովհետև եղել են ուսանողներ, որոնք մնացել են…
ԵՊՀ-ում դասադուլը ժամանակավոր դադարեցվել է
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօրվանից 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին հայտնել է ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի…
Ցուցարարները դատարկ աթոռ են բերել կառավարության բակ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ Կառավարության բակում հավաքված երիտասարդներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իրենց հետ բերել էին դատարկ աթոռ։ Երիտասարդները բացականչում են «Արայիկ, հեռացիր»։ Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներն էին՝ «ինձ լեզուն է հայ պահել», «ազգային և առաջադեմ կրթություն», «Արայիկ, go home» գրություններով։ Նրանց հայտարարեցին, որ այսօր իրենց են միանալու նաև «Ապրիլյան պատերազմի մասնակիցների դիրքապահ» հկ…
Էլի առարկաներ կան, որ կառավարության որոշմամբ են պարտադիր դարձնել․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների և՛ պրոֆեսորներին լսելը, և՛ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն և պահանջները ներկայացման ձևերի շուրջ պայմանավորվեցինք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորների հետ հանդիպման մասին։ Նշենք, որ այսօր ԵՊՀ հայ…
Դասադուլ անող ուսանողները հանդիպում են հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները և ուսանողները ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ են։ Ներկա է նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Նշենք, որ հայ բանասիրության ֆակուլտետին է միացել պատմության ֆակուլտետը։ Դասադուլ անողները նաև ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է շուրջ 500 ուսանող։ Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են սկսել՝…
ԵՊՀ-ում դասադուլ է` ընդդեմ ԿԳՄՍ նախարարության օրինագծի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 6-ին, դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ https://www.facebook.com/taguhi.hovhanisyan/videos/2598254330402194/ Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր…
Իտալիայի 160 քաղաքներում դպրոցականները դասադուլ են անում՝ հանուն բնության պահպանման
Իտաlլիայի 160 քաղաքներում դպրոցականները դասադուլներ և ակցիաներ են անում: Նրանք երթեր և հանրահավաքներ են իրականացնում՝ ի պաշտպանություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության: Այս մասին հաղորդել են դրանց կազմակերպիչները։ Խոշորագույն միջոցառումներն անցկացվում են Հռոմում, Միլանում և Թուրինում: Այսպես, Իտալիայի մայրաքաղաքում դպրոցականները և ուսանողները հավաքվել են «Տերմինի» կենտրոնական կայարանից ոչ հեռու գտնվող Հանրապետության…
Կրթության նախարարությունը անդրադարձել է այսօրվա դասադուլին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն անդրադարձել է Գնդեվազի ու Ջերմուկի հարակից այլ համայնքների դպրոցականների կողմից դասադուլ ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթ իրականացնելուն: ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի…
Կոչ ենք անում արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա․ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս…
Ցուցարարները հասել են Վայոց ձորի մարզպետարան
Այսօր Ջերմուկում դասադուլ և գործադուլ է հայտարարվել։ Քաղաքացիները բողոքի ակցի են իրականացնում՝ պահանջելով թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը: Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման Ցուցարարներից Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուանկար է հրապարակել, որտեղ տեսնում ենք, որ նրանք արդեն Վայոց ձերի մարզպետարանի դիմաց են։ https://www.facebook.com/photo.php?fbid=654975928241724&set=a.280521805687140&type=3&theater
Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Այսօր Ջերմուկում հայտարարվել է դասադուլ և գործադուլ՝ ըննդեեմ Ամուլսարի հանքի շահագործման: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում, որտեղ հայտնում էր, որ սեպտեմբերի 20-ին կլինեն տարբեր միջոցառումներ՝ կապված բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ: «Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն…
ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. հայտարարություն
Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը…
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց: Նրանք դասադուլ են հայտարարել և պահանջում են ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը: Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, իր ատենախոսության մեջ հայտնաբերված որոշ անճշտությունների պատճառով լքեց ռեկտորի պաշտոնը: Ուսանողները վանկարկում են «Հայրապետյան, ռեկտոր»:
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին և իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։ «ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ…