դիմում
Կենտրոնի թաղապետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ…
Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Դիմումը կա, այժմ այն ընթացքի մեջ է: Այս պահի դրությամբ այդքանը կարող եմ ասել»,-ասաց Նոնա Նավիկյանը: Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու…
Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: Նա նշել է, որ դիմումը ներկայացրել է նախարարություն՝ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմին փոխանցելու համար։ Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 24-ից մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո…
Բաբաջանյանը պահանջում է, որ դատախազությունը քրեաիրավական գնահատական տա Հրայր Թովմասյանի գործողություններին
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին պատգամավորը հայտնել է այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։ «Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական…
Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Aysor.am
Aysor.am-ը հրապարակել է, որ աշխատանքի ազատման դիմում է գրել Վալերիյ Օսիպյանը, ով վերջերս էր ազատվել ՀՀ Ոստիկանապետի պաշտոնից։ Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը Ըստ լրատվականի, այդ տեղեկությունը փոխանցել են իրենց հավաստի աղբյուրները, մասնավորաբար հայտնելով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին,…
«Սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ»․ քաղաքացին դիմել է Արման Սարգսյանին և Արթուր Դավթյանին
Քաղաքացին դիմել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. Նախկինում դիմելով ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել էի այն մասին, որ Արուսյակ Կարապետյանի կողմից կատարվել է խարդախություն և իմ վստահությունը չարաշահելու միջոցով ինձանից ստացել է ոսկեղեն, գումարներ, որը չի վերադարձրել և հրաժարվում է վերադարձնել,…
Աջափնյակի ղեկավարի տեղակալը ազատման դիմում է ներկայացրել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը Facebook-յան իր էջում գրել է․ «Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի ) Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»
ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դիմումը ներկայացնում է ՍԴ դատավորը. ՍԴ անդամ
ՍԴ-ն քննության չի առնում ցանկացած դիմում, որը ներկայացվում է ոչ պատշաճ կարգով և սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Այս մասին ասել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելու հարցին։ «Այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Դրանք օրենքի խախտմամբ են ներկայացված, և ՍԴ-ն պարտավորություն չունի…
Աշխատանքից ազատվելու դիմում միայն Վանեցյանը չէ, որ գրել է
Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, և նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից…
Ինչպես են կազմվել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները․ պարզաբանում
«ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի «Կոնցեռն Դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը» վերտառությամբ 1-ԻՆ․am լրատվականի 06.09.2019Թ. և Հանրային Հեռուստատեսության «Լուրեր» թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մամուլում հայտնված համապատասխան տվյալների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչը հայտնել է․ «Ինչպես գիտենք, լրատվականում…
Հրապարակվել է Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ ամբողջական որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատարանի ամբողջական որոշումը։ ՍԴ-ի որոշումը կարող եք կարդալ այստեղ։
Քոչարյանի վիճարկած գործերից մեկը հակասահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց…
ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը
Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը կայանալիք նիստը։ ՍԴ կայքում տեղադրված աշխատանքային որոշման մեջ համաձայն՝ այն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի…
ՍԴ-ն օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը
Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բացի այս դիմումից՝ երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում…














