Դոնալդ Թրամփ
Ամերիկացի միլիարդատերը ցանկանում է հասնել Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը
Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվելու իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա նրա վրա, որպեսզի հասնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը։ «Ես իմ ժամանակը, ջանքերն ու ռեսուրսներն 100 տոկոսով կհատկացնեմ մի գործի՝ հասնել Թրամփի իմպիչմենտին և հեռացնել նրան պաշտոնից»,- BuzzFeed News-ի հաղորդմամբ՝ Սթեյերն ասել է լրագրողներին։ Նա խոստացել է, որ 40 միլիոն…
ԱՄՆ, ԿԺԴՀ և ԿՀ հնարավոր հանդիպումը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը կկայանա արդեն շատ շուտով եւ կօգնի ամրապնդել խաղաղությունը Կորեական թերակղզում»,- ասել Է Մուն Չժե Ինը: Հանրապետության ղեկավարը նաեւ նշել Է, որ Հարավային…
Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Էրիկ Չունինգը
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քևին Սուինիին: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունվարի 8-ին հրապարակվել է Պենտագոնի կայքում: «Էրիկ Չունինգն զբաղեցրել է պաշտպանության նախարարի աշխատակզմի ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերից Չունինգն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը»,- ասված է հայտարարության մեջ: Սուինին պաշտոնաթող…
«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ
Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները: Ինչպես հայտարարել է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արգելապատի…
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են գլխավորել Պենտագոնը
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: Այդ մասին գրել է Politico թերթը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությունից նախկին սենատոր Ջոն Քայլին և պաշտոնաթող գեներալ Ջեկ Քիանին: Նշվում է, որ 2016 թվականին Քիանն արդեն հրաժարվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից: Թերթը հավելում…
Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը: «Երկու երկրների ղեկավարները քննարկեցին Սիրիայի իրադրությունը՝ հաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու ընդհանուր հանձնառությունը, ինչպես նաև Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի հաստատակամ, նպատակասլաց ու համակարգված դուրսբերման…
«Զորքերի դուրսբերումը քիմիական զենք կիրառելու պատրվակ չէ». Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սիրիական կառավարությանը նախազգուշացրել է, որ վերջինս չպետք է ԱՄՆ զորքերի դուրս բերումը երկրից, դիտարկի՝ որպես քիմիական զենքի կիրառման հրավեր, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Ռոյթըրսին։ Ըստ նրա՝ սիրական վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, քիմիական զենքի ցանկացած կիրառման ԱՄՆ-ը կարձագանքի շատ…
Թրամփը սպասում է Կիմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, որը, իր խոսքով, գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում. «Կիմ Չեն Ընն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, և նա պատրաստ է…
Թրամպը սպառնացել է փակել սահմանը Մեքսիկայի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել Է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը եւ փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,-գրել…
Թրամփը համաձայնել է Բարաք Օբամայի հետ՝ ներգաղթյալների հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումամբ, որտեղ վերջինը խոսել է ապօրինի ներգաղթյալների մասին: Օբամայի թվիթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «մեկընդմիշտ» լուծի ապօրինի ներգաղթի խնդիրը: «Ես միանգամայն համաձայն եմ» -այս խոսքով Թրամփը վերահրապարակել է Օբամայի գրառումը: ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն այս հարցի շուրջ…
Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել
Պայթյունների շարք է որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում: Ինչպես հայտնել է Shafaaq news լրատվական պորտալը, մի քանի ականներ պայթել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում: Հրատարակությանը կառավարական թաղամասում աշխատող պաշտոնյաները պատմել են, որ դեսպանատան պահակները նախազգուշական կրակոցներ են արձակել գրոհին ի պատասխան: Առայժմ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ: …
The Guardian-ը Թրամփին ու Էրդողանին դասել է ավտոկրատ ղեկավարների ցանկում
Բրիտանական The Guardian պարբերականի` «2018-ը`ավտոկրատների տարի» վերնագրով հոդվածում ավտոկրատ առաջնորդների ցանկում ներառել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պարբերականը Թուրքիայի ղեկավարին բնութագրել է որպես «նախագահական համակարգի անցման համար ճանապարհ հարթող և հավելյալ ուժ ձեռք բերող» անձ: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` պարբերականը նշում է, որ սեփական շահերի համար վտանգել է ժողովրդավարությունը, շրջակա…
Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ֆինանսների նախարարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին աշխատանքից ազատելու մասին: Ըստ առկա տեղեկության՝ ամերիկացի առաջնորդը կարող է որոշում ընդունել՝ կապված ԱՄՆ ֆոնդային բորսայի ցուցանիշներից: Թրամփը հետաքրքրվել է վարչակազմի անդամների և Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերեմ Փաուելի հանդիպումներով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին: Թրամփի կարծիքով՝ Փաուելի հետ հանդիպումները կարող է սպառնալիքի…
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում է մարտի 21-ին: «Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, և գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների…














