Դոնալդ Թրամփ

  • Ամերիկացիները չպետք է մեկնեն Վենեսուելա․ Թրամփա

    Ամերիկացիները չպետք է մեկնեն Վենեսուելա․ Թրամփա

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացիներին չայցելել Վենեսուելա` երկրում աճող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս մասին նա գրել է Twitter-ում: «Այսօր զանգվածային ցույցեր են սպասվում: Ամերիկացիները չպետք է մեկնեն Վենեսուելա, մինչև հետագա ծանուցումը », – գրել է Թրամփը: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ընդդիմության հետ…

  • Թրամփը Կոնգրեսին ուղերձ է հղելու փետրվարի 5-ին

    Թրամփը Կոնգրեսին ուղերձ է հղելու փետրվարի 5-ին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը և փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջև հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, ասված ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: «Ներկայացուցիչների պալատի հարգելի խոսնակ, շնորհակալություն «Երկրի դրության մասին» Կոնգրեսի երկու պալատների առջև փետրվարի 5-ին հանդես գալու հրավերի…

  • Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»

    Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև…

  • Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը գալիք ընտրապայքարում

    Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը գալիք ընտրապայքարում

    ԱՄՆ նախկին պետքարտուղար 71-ամյա, Հիլարի Քլինթոնը չի բացառում իր մասնակցությունը երկրի ղեկավարության համար պայքարին գալիք ընտրություններում, որոնք կկայանան 2020 թվականին: Այս մասին հաղորդում է «CNN»- ը: Ըստ նրանց տվյալների `Քլինթոնը իր շրջապատին ասել է, որ. «չի հրաժարվում նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարից »: Սակայն այս խոսքերը չեն նշանակում, որ արդեն որոշ ծրագրեր են նախապատրաստվում կամ մշակվում…

  • Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների թիվը

    Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների թիվը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկրում ապրում է առնվազն 25,7 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Մեր երկրում կա առնվազն 25,772.342 անօրինական ներգաղթյալ, այլ ոչ թե 11.000 000, որոնց մասին հաղորդվել է տարիներ շարունակ. այնքան ծիծաղելի է»,- գրել է նա: ԱՄՆ նախագահը չի հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: We are not even into February…

  • ԱՄՆ տնտեսությունը shutdown-ի հետևանքով կորցրել է 6 մլրդ դոլար

    ԱՄՆ տնտեսությունը shutdown-ի հետևանքով կորցրել է 6 մլրդ դոլար

    Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։ Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։ Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի…

  • Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»

    Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»

    Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ…

  • Թրամփի քաղաքական դաշնակիցը ձերբակալվել է

    Թրամփի քաղաքական դաշնակիցը ձերբակալվել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակից Ռոջեր Սթոունը երեկ ձերբակալվել է: Մեղադրանքն առնչվում է դեմորատական կուսակցության կայքից գողացված էլեկտրոնային նամակների և նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ դրանք WikiLeaks-ի կողմից հրապարակելու խնդրի շուրջ Սթոունի քննարկումներին: Հաղորդում է Infocom-ը։

  • «ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպմանը մեր հարցը պետք է լինի օրակարգում». Զուրաբիշվիլի

    «ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպմանը մեր հարցը պետք է լինի օրակարգում». Զուրաբիշվիլի

    «Եթե ԱՄՆ-ի նախագահը հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, մեր հարցը պետք Է լինի նրանց բանակցությունների օրակարգում»։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Financial Times»-ին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է «Գրուզիա-Online»-ը: «Մեզ հարկավոր է, որ մենք ուշադրության առնվենք, որ մեզ լսեն, եւ եթե Ամերիկայի նախագահը հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, մեր հարցը պետք է լինի նրանց…

  • Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել Մեքսիկայի հետ սահմանային հատվածում

    Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել Մեքսիկայի հետ սահմանային հատվածում

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։ Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է…

  • Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է

    Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է

    Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ…

  • Թրամփը ժամանակավոր բյուջեի ստորագրման պայման է առաջադրել

    Թրամփը ժամանակավոր բյուջեի ստորագրման պայման է առաջադրել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սանդերսի խոսքով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, թե կարո՞ղ…

  • Սպիտակ Տունը հաստատում է, որ Թրամփը պատասխանել է Կիմ Չեն Ընին

    Սպիտակ Տունը հաստատում է, որ Թրամփը պատասխանել է Կիմ Չեն Ընին

    Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հունվարի 23-ին հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղերձ է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի: «Նախագահն իր պատասխանն է ուղարկել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ուղերձին»,-ասել է նա։Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել էր, որ Կիմ Չեն Ընը հանդիպում…

  • Ջոն Քերին Դոնալդ Թրամփին հրաժարականի կոչ է արել

    Ջոն Քերին Դոնալդ Թրամփին հրաժարականի կոչ է արել

    ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է  CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական…