Դորիան
«Դորիան» փոթորկի հետևանքով 1300 անհետ կորած կա
Բահամյան կղզիների բնակիչները փնտրում են հարազատներին և մերձավորներին, որոնք անհետ կորել են «Դորիան» ավերիչ փոթորկից հետո։ 1300 անհետ կորածների մասին հայտարարությունները հիմնականում հրապարակվում են սոցցանցերում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, համաձայն կառավարության պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ է դարձել 50 մարդ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհվածների ցանկը նախնական է։…
Դորիան փոթորիկը Կանադայում առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դորիան» փոթորիկը Կանադայի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու։ Այս մասին գրում է Global News-ը։ Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ թաղամասերում Էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտային երևույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցել է 44.7 մ/վ։
Թրամփը «Դորիան» փոթորկից տուժածներին փրկելու հնարավորություն է նշել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Բահամյան կղզիներում «Դորիան» կործանարար փոթորկից տուժած բնակիչներին կարելի է տեղակայել զբոսաշրջային նավերի վրա: «ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը, արտակարգ իրավիճակներում գործողությունների ղեկավարման դաշնային վարչությանը և մյուսներին՝ օգնություն ցուցաբերող երկրների հետ միասին առաջարկվել է մարդկանց Բահամյան կղզիների լրջորեն տուժած շրջաններից այն վայրեր տեղափոխել, որոնք չեն տուժել և գտնվում են լավ…
Դորիան փոթորկից զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 3 տասնյակի
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի։ Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այս մասին հայտնել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։ Նա հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է ԱՄՆ-ից ժամանած…
ՄԱԿ-ը գումար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժածներին օգնելու համար
«Դորիան» մրրիկից տուժած Բահամյան կզիները 1 մլն դոլար կստանան ՄԱԿ-ի հատուկ արտակարգ ֆոնդից։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը։ «Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո…
Թրամփին զայրացրել է Լոնդոնի քաղաքապետի քննադատությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բարկացրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի քննադատությունն իր հասցեին: Վերջինս Թրամփին մեղադրել է գոլֆ խաղալու մեջ՝ միջազգային միջոցառմանը մասնակցելու փոխարեն: Խոսքը Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի հիշատակի միջոցառումներին չմասնակցելու մասին է։ Խանը նաև հայտարարել էր, որ Թրամփը «խիստ զբաղված էր», քանի որ «Դորիան» փոթորկի խնդիրն էր լուծում գոլֆի դաշտում։ Ի պատասխան այս հայտարարությունների՝…
Դորիան փոթորկի շարժը Բահամյան կղզիներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես հայտնել էինք օգոստոսի 30-ին «Դորիան» փոթորիկը հասել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիային: Սպասվում է, որ այն ամենահզորը կդառնա վերջին տասնամյակի ընթացքում: Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել, Ջորջիայում եւ Հարավային Կարոլինայում տարհանում են հայտարարել, որն ընդհանուր առմամբ կվերաբերի 1,4 մլն մարդու:
ԱՄՆ-ում 1000-ից ավելի թռիչք է չեղարկվել Դորիան փոթորկի հետևանքով
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում մոտ 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու հետևանքով: Այս մասին հայտնել է FlightAware կայքը, որը հետեւում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագծին: Ըստ կայքի տվյալների՝ ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդա նահանգում: Նշվում է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկված է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում: Նշենք, որ օգոստոսի 30-ին…
ԱՄՆ-ում մարդկանց տարհանում են «Դորիան» փոթորկի պատճառով
«Դորիան» փոթորկի պատճառով Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հայտարարվել է տարհանում մերձափնյա շրջանների մեծ մասում։ Այս մասին տեղեկացնում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսի կայքը։ Նաև ասվում է, որ պարտադիր տարհանման հրաման է տրվել նահանգի ինը օկրուգների համար։ Յոթ օկրուգում տարհանումը կամավոր բնույթ է կրում։ Նահանգապետը նաև հրամայել է դադարեցնել նահանգի որոշ վճարովի ավտոճանապարհներից վճարներ գանձելը։
Ֆլորիդային սպառնացող փոթորիկը ուժեղացել է մինչև 4-րդ կարգի
Հզոր փոթորիկը, որը սպառնում է Ֆլորիդային, նաև Բահամյան կղզիներին ուժեղացել է՝ հասնելով 4-րդ կարգի: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը: Ակնկալվում է, որ «Դորիան» փոթորիկն ավելի կուժեղանա, քանի որ կանցնի հյուսիս-արևմտյան Բահամյան կղզիներ: Բահամյան կղզիներից եկող հաղորդագրությունների համաձայն՝ զբոսաշրջիկները փորձում են հեռանալ՝ նախքան միջազգային օդանավակայանի փակումը: Ֆլորիդայում հայտարարվել է…
«Դորիան» փոթորիկը սպառնում է ԱՄՆ-ին
«Դորիան» փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ: Մինչ այդ, մրրիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին: ԱՄՆ-ում առաջին հարվածը կարող է սպառնալ Ֆլորիդային: Մասնագետները հաշվարկել են, որ փոթորիկը կարող է հզորանալ՝ հասնելով 4-րդ աստիճանի: Այն այժմ 2-րդ աստիճանի ուժգնության է: Քամու արագությունը հասնում է ժամում 105 մղոնի, սակայն երբ 4-րդ աստիճանի հասնի,…
Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն է հայտարարվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի հետ ասոցացվող կղզային պետություն Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արևադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրության առկայության մասին և կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի…