ԵԱՀԿ
Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…
Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը
Factor.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։ Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարց. Ադրբեջանի…
Հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին:
Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas…
Պետդեպը շնորհավորել է
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը, որ ընտրությունները մրցակցային էին, և բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին անցկացնելու ազատ քարոզարշավ», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում: Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացությանը, որ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: «Մենք խրախուսում ենք իշխանություններին՝ հետագա ընտրությունների հարցում դիմել ԵԱՀԿ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ առաջարկությունների…
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի շփման գծի Մարտունու հատվածում
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ…
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Բարբարա Դևիսին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն: Այդ մասին տեղեկացնում է A1plus.am-ը. ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Սարգսյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա…
«Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն», – Էդմոն Մարուքյան
Azatutyun.am-ը գրում է. «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում իրենք հավակնում են լինել խորհրդարանի երկրորդ ուժը: «Ելք» դաշինքում Փաշինյանի երբեմնի դաշնակիցները իրենց տեսնում են ընդդիմադիրի կարգավիճակում, արհեստական կոալիցիաների անդամ չեն պատրաստվում լինել․ – «Առաջին միավորի հարցը լուծված է ըստ էության, հեղափոխությունը այդ խնդիրն արդեն լուծել է: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները…
«Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ»
ՀՀԿ ընտրական կենտրոնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադարձ կատարելով Նիկոլ Փաշինյանի երեկվա աշխատանքային այցին դեպի Գեղարքունիքի մարզ: Ձեզ ենք ներկայացնում հայտարարությունը ամբողջությամբ. «Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այսպես ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին…
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է»,- Ալեքսանդր Լուկաշևիչը
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության և կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է: Վկայակոչելով ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգը, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք…










