Եվրահանձնաժողով
Վրաստանն ու Ուկրաինան մտադիր են ֆինանսական աջակցության առաջարկով դիմել Եվրահանձնաժողովին Ուկրաինայի նավահանգիստների և Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև կապի զարգացման համար: Որոշումը կայացվել է Բուխարեստում (Ռումինիա) մայիսի 21-ին կայացած նախարարական խորհրդաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը: Հանդիպման ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները հստակեցրել են Սևծովյան տարածաշրջանի զարգացման հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես, բեռնափոխադրում իրականացնել Փոթի-Բաթում-Օդեսա-Կոնստանցա…
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի օրը Սիբիուում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ թվարկել է այն իդեալական հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի իրեն հաջորդող ղեկավարը: Նրա կարծիքով Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարը պետք է ունենա գաղափարներ և լսելու ունակություն: Յունկերը մասնակցում է Տրանսիլվանիայում ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդակցություններին, որոնք անցկացվում են մայիսի վերջին՝ Եվրահանձնաժողովի նախագահի ընտրություններին…
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպական Միության համար գլխավոր խնդիրը եվրոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստն է: Նրա խոսքով՝ Եվրոպայի բնակիչները դադարել են «սիրել մեկմեկու»։ Յունկերը դա հիմնականում կապել է ԵՄ-ի ինստիտուտների նկատմամբ վստահության հետ: Նա ընդգծել է, որ դրա պատճառով փոխվում են եվրոպացիների քաղաքական նախասիրությունները:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում Եվրամիության պաշտպանության և անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել: Այս մասին նշվում է ապրիլի 30-ին Բրյուսելում տարածված փաստաթղթում, որը բովանդակում Է Եվրահանձնաժողովի հանձնարարականներն իր փոխարինողներին ու ԵՄ-ի ղեկավարներին 2019-2024 թվականների հաջորդ եվրոպական հնգամյակում: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը: Այն կսկսվի այս տարի ԵՄ-ի ղեկավարության ռոտացիայից՝…
Եվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ պարզեցնել վիզային լավ պատմություն ունեցողներին շենգենյան վիզաներ տրամադրելը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալի հաղորդագրությանը։ Խորհրդարանականների հայտարարության համաձայն՝ այժմ ճանապարհորդները կկարողանան իրենց վիզաների հայտերը ներկայացնել նախատեսվող ուղևորությունից կես տարի առաջ՝ ընթացիկ երեք ամսվա փոխարեն։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, զբոսաշրջիկները կլրացնեն ու կստորագրեն իրենց հայտերը էլեկտրոնային տարբերակով։…
Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ: Դրամաշնորհի չափը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ ամբողջությամբ կհաշվվի պատմական տաճարին հասցված վնասը: Այս մասին հայտարարություն են արել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 10 միլիոն եվրո է տրամադրելու է Իլ Դե Ֆրանս շրջանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարություն է արել շրջանի խորհրդի նախագահը: Ֆրանսիացի…
Եվրահանձնաժողովն արձագանքնել է WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը և նշել, որ այդ ամենն իրենք համարում են մասնավոր դատական գործընթաց. «Մենք չունենք մեկնաբանություն, որը վերաբերում է մասնավոր դատական գործընթացներին․ դա համապատասխան դատական մարմինների հարց է՝ մասնավորապես բրիտանացի դատավորների»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման: Գրել է նա տվիթերյան իր էջում` հավելելով, որ այդ միջոցը կվերաբերի ԵՄ-ի երկրներից 11 մլրդ դոլար գումարի ներմուծմանը։ «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պարզել է, որ Եվրամիության լրահատկացումները բացասաբար են ազդել Միացյալ Նահանգների վրա, որն այժմ մաքսատուրքեր…
Եվրահանձնաժողովը հաշվի է առել ամերիկացի գրող-ֆանտաստ Այզեկ Ազիմովի այն օրենքը, ըստ որի՝ ռոբոտը չի կարող մարդուն վնաս պատճառել: Այն էթիկայի պահանջներ է ներկայացրել արհեստական բանականությանը: Դրանց շարքում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում մարդու վերահսկողությունը, գիտական մշակումների թափանցիկությունը, ինքնակառավարվող համակարգերի վերաբերյալ զեկույցները:
Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել: Ըստ համաձայնության՝ 2022 թվականից Եվրամիության տարածքում վաճառվող ավտոմեքենաները կունենան «սև արկղեր»: Ավտոարտադրողների վրա պարտականություն է դրվել: Նրանք ստիպված կլինեն թեթև և բեռնատար ավտոմեքենաներում մոնտաժել նոր արգելակման, արագությունը սահմանափակող համակարգ և ճանապարհային անվտանգության ժամանակակից միջոցներ: Եվրահանձնաժողովում նշում են, որ նորույթն անհրաժեշտ է,…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։ Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։ Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական…
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: «Եվրահանձնաժողովը 570,566 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին շուկայում գերիշխող դիրքի չարաշահման եւ Եվրոպայի միասնական շուկայի ներսում անդրսահմանային վճարումների այլընտրական եւ ավելի շահավետ ծառայություններից օգտվելու՝ եվրոպական գործարարության հնարավոությունների սահմանափակման համար»,- հայտնել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: