զինվոր
Օգտատեր Անահիտ Խաչատուրյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են 3 երեխաներ երևանյան փողոցներում երաժշտություն նվագում ու գումար հավաքում։ Օգտատերը նշել է, որ հասույթի մի մասը փոխանցվում է զինվորներին։ Ըստ օգտատիրոջ՝ երեխաների անուններն Հակոբ, Դավիթ ու Սոնա։ https://www.facebook.com/kh.anahit/posts/3741037082641250?__cft__%5B0%5D=AZWxX1MxBY2qI_ljfEsSA7ini5YEHmiX8IJPoBYEP91rb7qy9ngCWjfzGvaYwpuAm9SOtoUZC6nNepFZ9pgvFNiEjf-gPdgLgG0E4nWUfgdPrU1v_azjD8L9bP4tSCzGKy-bHy59vVipjKwVoyKfnPd9&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ…
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջում գրված է․ «ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում: Ախատանքներին մասնակցում…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի…
Հեղինակավոր System of a Dawn խումբը, որի մենակատարը հայազգի Սերժ Թանկյանն է, հունվարի 30-ին Youtube-ի իր ալիքում առցանց դրամահավաք է կազմակերպելու։ Այս մասին տեղեկանում ենք խմբի Instagram-ի էջից։ Նշվում է, որ դրամահավաքի ընթացքում հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված, մասնավորապես՝ վերջույթից կամ վերջույթներից զրկված զինվորների վերականգնման ու պրոթեզավորման համար։ Դրամահավաքի ժամանակ կլինի…
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու…
Լևոն Ղազարյանը պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Նա ծառայել է Որոտանում (Կուբաթլու)։ Սեպտեմբերին նրանց տարել են Ջրական (Ջաբրայիլ)՝ զորավարժությունների։ Տանկի մեխանիկ Լևոնը պատմում է,- «Մեզ ասում էին, որ սեպտեմբերի 27-ին պետք է զորավարժություն հանձնեիք։ Սեպտեմբերի 27-ին արթնանալով լսեցինք կրակոցների ձայներ, մտածեցինք, որ զորավարժություններն են սկսել։ Նկատեցինք, որ հրթիռները մեր վրա են գալիս ու այդ ժամանակ…
Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից: Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են…
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին…
Բողոքի ակցիա է տեղի ունենում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց: Ծառայության մեկնող զինծառայողների ծնողները ցանկանում են իմանալ, թե որտեղ են ծառայության անցնելու իրենց երեխաները։ Նրանք խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների շարժին ու դեմ եմ, որպեսզի իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախում։ Ծնողները նաև նշում են, որ իրենց երեխաները ծառայությունից չեն խուսափում։
Մարտի դաշտում հրամայականը մեկն է` պայքար հանուն կյանքի։ Զրուցակիցս շարքային տանկիստ` նշանառու-օպերատոր, Սարգիս Բեգոյանն է, ով ծառայում էր Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում և սեպտեմբերի 27-ից գտնվել է առաջնագծում։ Պատերազմի ընթացքում Սարգիսին հաջողվել է ոչնչացնել 2 ՀՄՄ, 2 կամազ, 1 անօդաչու, 1 տանկ և 1 դիտակետ։ Սարգիսը նշում է` բազմաթիվ անգամներ է փրկվել հակառակորդի ճիրաններից, շատ…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի էջում գրել է․ «Այս պատերազմի բոլոր զոհերին մեք հայրենիք ենք պարտք։ Պարտք ենք զինվորի կյանքը գնահատող հայրենիք, ուր զինվորը պակաս չունի զրահաբաճկոնի, սաղավարտի, զրահապատ տեխնիկայի։ Պարտք ենք արդար հայրենիք, ուր գնդի, կորպուսի հրամանատար ու գեներալ դառնում են գիտելիքներով, կարողություններով և ոչ ԽԾԲ-ով կամ…
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն: Այստեղ նշել են, որ ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական հինգ խումբ աշխատանքները շարունակում է երեք ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատները ու մարտական գործողությունների…
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ասում եմ` շնորհակալ եմ քեզ հայ զինվոր, որ Հադրութի երկու գյուղերը կարողացար հայոց իրավազորության տակ պահել, ինձ ասում են՝ հակառուս ես, Արևմուտքի ականջներն է երևում, անուղեղ ես, միջազգային խաղաղապահ ես ուզում, թշնամական միսիա ես իրականացնում, մոլորեցնում ես․․․ Ուրեմն ֆեյսբուքյան ընկերնե՛ր, եթե ձեր ներաշխարհը քաոսի է ենթարկվել,…
ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։…