«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի էջում գրել է․
«Այս պատերազմի բոլոր զոհերին մեք հայրենիք ենք պարտք։
Պարտք ենք զինվորի կյանքը գնահատող հայրենիք, ուր զինվորը պակաս չունի զրահաբաճկոնի, սաղավարտի, զրահապատ տեխնիկայի։
Պարտք ենք արդար հայրենիք, ուր գնդի, կորպուսի հրամանատար ու գեներալ դառնում են գիտելիքներով, կարողություններով և ոչ ԽԾԲ-ով կամ կաշառքով։
Պարտք ենք կոռուպցիայից զերծ հայրենիք, ուր պետության ու բանակի ռեսուրսը չի թալանվում կամ քամվում։
Պարտք ենք ազնիվ հայրենիք, ուր չի իշխի սուտն ու խաբեությունը։
Պարտք ենք հզոր կրթությամբ հայրենիք, ուր ռազմական ակադեմիա ընդունվելու համար կմրցեն դպրոցների գրագետ շրջանավարտները։
Պարտք ենք հզոր գիտությամբ հայրենիք, ուր, անշուշտ, կլինի ռազմական արդյունաբերություն։
Պարտք ենք հարուստ ու զարգացող հայրենիք, ուր նախանձով չենք նայի թշնամիների զինվածությանը։
Պարտք ենք անկախ հայրենիք, ուր մեր պաշտպանության համար օտարին աղեևսելու կարիքը չենք ունենա։
Եվ, իհարկե, պարտք ենք Արցախով հայրենիք, ուր կապրենք և կարարենք միշտ»։
https://www.facebook.com/danioanis/posts/10222919430191317?__cft__%5B0%5D=AZXlN83YBEq2A-gYKO7X_h7cngmvopfokD55QlXCP3xL3TFFhmnNsevaTir1iUYJA1lcQ7kixNje-lJv0gvq2Lv4Q9mN1FJkAGTm_qZ9vTHfnYxLdKsbLNq89JRFTplZUA0&__tn__=%2CO%2CP-R

