թայֆուն
Ֆիլիպիններում թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ
Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի (NDRRMC) տվյալներով Ֆիլիպիններում «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ: Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 48, վիրավորվել 40 և անհետ կորել 22 մարդ։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն, գրանցվել է մահվան 72 դեպք։ Վնասվել է ավելի քան 550 շենք, որոնցից գրեթե 160-ն ամբողջությամբ ավերվել են։ Վնասներ են…
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվն անցել է 300-ից
Ֆիլիպիններում մոլեգնած Ria թայֆունի զոհերի թիվը հատել է 300-ի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք NDRRMC-ից։ Նշվում է, որ այս պահի դրությամբ թայֆունի հետևանքով զոհվել է 326 մարդ, 661-ը տուժել են, իսկ 37-ը համարվում են անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ տարհանվել է 300 հազար մարդ։
Ֆիլիպիններին թայֆուն է հարվածել․ զոհերի թիվը հասնում է 170-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆիլիպիններին օրերս հարվածել է Ռայ թայֆունը, որը աղետալի հետևանքներ է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ երկրում թայֆունից զոհերի թիվը հասել է 169-ի։ Ըստ աղբյուրի՝ այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ տարհանվել էին 300 հազարից ավել մարդիկ, իսկ թայֆունը լուրջ վնասներ էր հասցրել Սիարգաո կղզուն։ The…
Ճապոնիային է մոտենում Չանսու թայֆունը
Ճապոնիայի և Թայվանի ափերին է մոտենում Խաղաղ օվկիանոսում ձևավորված «Չանսու» անունով թայֆունը։ Այս մասին հայտնել են Ճապոնիայի օդերևութաբանական կառույցից։ Նշվել է, որ թայֆունը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ։ Սպասվում են հորդառատ անձրևներ, փոթորկային ալիքներ և ալյն։ Ըստ աղբյուրի՝ թայֆուն ափերին կհասնի սեպտեմբերի 12-ին կամ էլ 13-ին։
Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ Թայֆունը Տոկիոյին կհասնի հուլիսի 27-ին կամ 28-ին։ Հիշեցնենք, որ Տոկիոյում ընթանում են 32-րդ Օլիմպիական խաղերը, որոնք ավարտվելու են օգոստոսի 8-ին։
Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել
Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի պատճառով առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, ավելի քան 4 հազար մարդ է տարահանվել Արևելյան Վիսայայի տարածաշրջանից: Տարերային աղետի հետևանքով չեղարկվել է առնվազն 60 ներքին ավիաչվերթ, 157 նավ չի կարողանում դուրս գալ ծով, 20 հազարից ավելի ուղևորներ մնում…
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տասնյակ զոհեր կան
Ֆիլիպիններում առնվազն 17 զոհ է եղել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Տարերքի պատճառած վնասը գյուղատնտեսությանը տեղի իշխանությունների կողմից գնահատվում է 15,7 մլն դոլար:Մոտ կես միլիոն բնակիչ տարհանվել է: Ներկայումս երեք կամուրջ եւ մի քանի ճանապարհների առանձին տեղամասեր փակ են: Մանիլայի միջազգային օդանավակայանի վարչակազմը որպես նախազգուշական միջոց, նախօրյակին 12 ժամով փակել էր…
Ճապոնիային 2 նոր թայֆուն է մոտենում
Երկու նոր թայֆուն է մոտենում Ճապոնիայի ափերին, որտեղ դեռ չեն ավարտվել նախորդ թայֆունի՝ «Հագիբիսի» հորդ անձրևներից առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքների վերացման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։ Ինչպես սպասվում է, այս սեզոնում քսաներորդ թայֆունը՝ «Նեոգուրին», կհարվածի հարավարևմտյան ափին և Տոկիոյին հոկտեմբերի 22-ի առավոտյան։ Քամու արագությունը կհասնի 45 մետր…
Թայֆունի պատճառով Ճապոնիայի կայսեր գահակալման առթիվ շքերթը կարող է հետաձգվել
Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետևանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում է «Հագիբիս» թայֆունի հետևանքների դեմ…
Ճապոնիայում թայֆունի պատճառով չեն գործում Hitachi և Panasonic գործարանները
Ճապոնական խոշորագույն էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Hitachi և Panasonic գործարաններն արդեն չորրորդ օրն է՝ չեն գործում։ «Հագիբիս» ավերիչ թայֆունը ջրով է լցրել այդ գործարանների շինությունները: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Բացի դրանից՝ ջրհեղեղներից տուժել է Կորիյամ քաղաքում տեղակայված արդյունաբերական խոշոր հանգույցը, որտեղ կենտրոնացած է Ճապոնիայի արտադրական ձեռնարկությունների հիմնական մասը, որոնք նույնպես չեն գործում: Կորիյամա…
Սեուլում դրոնների փառատոն է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Նախապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց դրանից՝ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։ Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել…
Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհեի թիվը արդեն 65-ից ավելի է
Ճապոնիայում անցած հանգստյան օրերին մոլեգնած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 67-ի: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է NHK հեռուստաալիքը: Տարերքն առավելապես մեծ թվով կյանքեր է խլել Ֆուկուսիմա հյուսիսարևելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը, մոտավորապես 10 մարդ անհետ կորած է համարվում: Ինչպես հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի…
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ ուժգին փոթորիկներից հետո մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։ https://www.youtube.com/watch?v=Cdq9zDh2Tuk Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածները առնվազն 19-ն են։…
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» հուժկու թայֆունի զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս ասին հայտնում է Kyodo-ն: Ընդհանուր առմամբ՝ տարերքից տուժել է ավելի քան 120 մարդ: Նշենք, որ տարհանվել է ավելի քան 7 միլիոն մարդ: Նշենք, որ «Հագիբիս» թայֆունի մոտենալու պատճառով ճապոնական ավիաընկերությունները որոշել են չեղարկել հոկտեմբերի 12-ին նախատեսված մոտ 800…
Ճապոնիայում թայֆունի հետևանքով արդեն զոհ, անհետ կորածներ ու տուժածներ կան
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ճապոնիայում 9 մլն մարդու համար հայտարարված է պարտադիր տարհանում կամ խորհուրդ է տրվել տարհանվել: Տարբեր քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ: Ճապոնիան զգուշացնում է մոտեցող թայֆունի մասին․ չվերթներ…