Իմ Քայլը դաշինք

  • «Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամների լիազորությունները դադարեցվել են

    «Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամների լիազորությունները դադարեցվել են

    «Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը:

  • Հնարավոր է Տավուշի մարզպետ նշանակվի Հայկ Չոբանյանը

    Հնարավոր է Տավուշի մարզպետ նշանակվի Հայկ Չոբանյանը

    «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Տավուշի մարզպետ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Չոբանյանը չհերքեց տեղեկությունը։ «Սպասենք առաջիկա օրերին, կտեսնենք պաշտոնապես», – ասաց նա։ Հարցին, թե այդ թեմայով որևէ քննարկում եղե՞լ է, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա հիմա էական է։ Եկեք սպասենք»։

  • Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով

    Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով

    7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով: 132 պատգամավորից կարողացան գրանցվել միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:

  • Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

    Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

    ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

  • ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. 7-րդ գումարման, նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը
  • Մանդատները նորընտիր պատգամավորներին կհանձնվեն հունվարի 10-ին

    Մանդատները նորընտիր պատգամավորներին կհանձնվեն հունվարի 10-ին

    Հունվարի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, 7-րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է 3 խմբակցություն՝ 132 պատգամավորով։ Երեք խմբակցություններն են՝ «Իմ…

  • ԿԸՀ-ն ինքնաբացարկի 20 դիմում է ստացել

    ԿԸՀ-ն ինքնաբացարկի 20 դիմում է ստացել

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Կենտրոնակական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից և դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում: «ԿԸՀ-ն ստացել է ինքնաբացարկի 18 դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2 դիմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված…

  • Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայան հունվարի 14-ին

    Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայան հունվարի 14-ին

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նորընտիր ԱԺ նիստը կկայանա սույն թվականի հունվարի 14-ին: «Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը…

  • Լոռու մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

    Լոռու մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

    Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացել և հրաժարվել պատգամավորի իր մանդատից։ Այս մասին «Ազատությանն» ասաց մարզպետը, ով Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան իր ասուլիսում ասել էր, որ իր պատգամավոր լինել-չլինելու մասին սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, բայց ինքն անձամբ կցանկանար լինել ոչ թե օրենսդիր, այլ…

  • Քաղաքային նոր իշխանությունը վերանայում է հնի օրոք կազմված տրանսպորտային ցանցի նախագիծը

    Քաղաքային նոր իշխանությունը վերանայում է հնի օրոք կազմված տրանսպորտային ցանցի նախագիծը

    Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ սկսված ծրագրում ամեն ինչ հարթ ու հստակ չէ, սակագնի, նաև ուղևորահոսքի հետ կապված հարցեր են առաջացել․ – «Իրենք իրենց հիմքում ունեն ուղևորահոսքը, որի հիման վրա իրենք ստացել են իրենց հաշվարկը: Այդ հաշվարկը արված է 2014 թվականին: Եվ մեր թիմը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Ղրղզստանի նախագահից

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Ղրղզստանի նախագահից

    Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր…

  • Հայտնի է տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի անունը

    Հայտնի է տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի անունը

    Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ռեկտորատի նիստին ներկա էր կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ռուբեն Հայրապետյանը ծնվել է 1987թ. Երևանում: Սեպտեմբերին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, հաղորդում է aysor.am-ը։

  • ԱԺ փոխնախագահի երրորդ ընդդիմադիր թեկնածուն Մանե Թանդիլյանն է

    ԱԺ փոխնախագահի երրորդ ընդդիմադիր թեկնածուն Մանե Թանդիլյանն է

    ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովում երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը, տեղեկացնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նկատենք, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ժողովում դեկտեմբերի 19-ին որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։ Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը կղեկավարի…

  • Հայտնի են դարձել «Իմ քայլը» դաշինքի ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները

    Հայտնի են դարձել «Իմ քայլը» դաշինքի ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները

    «Իմ քայլը» դաշինքն այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին քննարկումից հետո լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը: Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը: «Իմ…