Իմ Քայլը
ԱՄՆ-ից հաստատումն արդեն կա․ Մակունցը՝ դեսպան նշանակվելու մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր դեսպան նշանակվելու մասին լուրերին։ Նա ասաց, որ ամերիկյան կողմն արդեն հաստատել է ու որոշում կայացնելու հերթն իրենցն է։ Սակայն Մակունցը նշեց, որ դրան կանդրադառնան միայն ընտրություններից հետո։
Ավինյանը չի լինի ՔՊ-ի ցուցակում․ Մակունց
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակից։ Նա անդարադառնալով Նիկոլ Բաղդդասարյանի ու Արտակ Մանուկյանի կողմից ընտրություններին չմասնակցելու որոշմանը, նշեց, որ հարգում է իրենց որոշումը ու ասաց, որ նրանք մնում են թիմի անդամ։ Մակունցը նաև նշեց, որ ՔՊ-ի ցուցակում չի լինի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Սյունիք այցից հետո եվրոպական երկրների դեսպանները հստակ գնահատականներ են հնչեցրել․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Խորհրդարանում ելույթ ունեցավ, որի ընթացավ խոսեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։ Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հայտարարությունները, ու երեկ միաժամանակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք առաջին զոհն ունեցանք։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նման գործելաոճն իսկապես անթույլատրելի է։ Հայրապետյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝…
ՀԱՊԿ-ը պետք է հստակ դիրքորոշում հայտնի․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Խորհրդարանում խոսեց հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում տարվող աշխատանքների մասին։ Նա ասաց, որ մեծ աշխատանք է տարվում, բայց երևում է միայն այբերգի գագաթը։ Զոլյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ու անդամ երկրները պետք է հստակ արտահայտվեն խնդրի շուրջ։ Մեր դաշնակիցները պետք է հստակ ասեն, որ անընդունելի են ՀՀ-ի…
Հայ գերիներին կեղծ մեղադրանքներով փորձում են ենթարկել պատասխանատվության․ պատգամավոր
Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա նշել է, որ գերեվարված մեր քաղաքացիները ամիսներ շարունակ ապօրինի…
Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին․ Բաղդասարյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կարծիք է հայտնել, որ Եվրոպական խորհուրդը ջախջախել է Ադրբեջանին։ Ու նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի չի կարողանա չկատարել ԵԽ-ի պահանջները կամ կհայտնվի շատ վատ իրավիճակում։ Նա մեջբերել է բանաձևից մի քանի կետեր, որոնցով Եվրոպական խորհրդարանը՝ «1. Պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և…
Գոնե թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները, ՀՀ իշխանությունների ուղղությամբ են․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Խորհրդարանի արտահերթ նիստում կարծիք հայտնեց, որ նիստում քաղաքական շահարկումներ ու քարոզարշավ է իրականացվում, այնինչ հավաքվել են միասնական հայտարարություն ընդունելու։ «Գոնե թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները, ՀՀ ընտրված իշխանությունների ուղղությամբ են», – ասաց նա։ Սիմոնյանը նշեց, որ սեղանին ոչ թե նեղ անձնական շահեր են, այլ ՀՀ անվտանգությունը։ Նա կոչ արեց…
ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
Այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանց դաշինքի։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա նշել է, որ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Սուրեն Պապիկյանը, շտաբի մյուս անդամները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը։
Եթե նախկինները մի կողմ քաշվեն, այս իշխանություններին կդարձնենք քիփլիկ ընդդիմություն․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց արտահերթ ընտրությունների մասին։ Նա կարծիք հայտնեց, որ ներկա իշխանության էլեկտորատը 2 սեգմենտից է բաղկացած։ Առաջինն այս իշխանության ջատագովն է, որը կազմում է 10-ից 15 տոկոս, իսկ երկրորդը՝ նախկին իշխանության հակաձայներն են, որոնք տրվում են Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները չվերադառնան։ Մարուքյանը Ռոբերտ Քոչարյանին ու նախկին իշխանության բոլոր…
Գեներալը առանձնատուն է կառուցել, հետո վաճառել դա բանակին․ Եղոյան
Այսօր ՀՀ ազգային ժողովում ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա ասաց, որ վերջերս իմացել է մեր բանակի գերալներից մեկի մասին, ով քառահարկ առանձնատուն է կառուցում։ Եղոյանի խոսքով՝ սա ողջ պատմությունը չէ․ այդ առանձնատունը գեներալը վաճառում է բանակին։ Պատգամավորը նշեց, որ եթե կոռուպցիայի մասին գիրք գրվի, այս օրինակը կլինի առաջին էջում։
Պատերազմի թեժ պահերին դավադիրները խրամատ էին փորում իշխանության թիկունքում․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Խորհրդարանում ունեցած իր ելույթում մեղադրեց որոշ ընդդիմադիր ուժերի՝ պատերազմի արդյունքը քաղաքական տեսանկյունից օգտագործելու համար։ Նա նշեց, որ պատերազմի ամենաթեժ պահերին «դավադիր ուժերը» խրամատ էին փորում իշխանության թիկունքում, որպեսզի պատերազմից հետո ողբերգությունը դարձնեին քաղաքարտ ու ձեռնոց նետեին իրենց։ Ըստ Բաղդասարյանի՝ դրանք անում են այն ուժերը, որոնք հայտնվել են…
Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի․ Աղազարյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր առաջարկով հանդես եկավ՝ ԱԺ ամբիոնից։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է անցնի երկպալատ խորհրդարանական համակարգի։ Աղազարյանի խոսքով՝ այդ դեպքում բացի իրենց այդ պալատից, ունենում ենք նաև Վերին պալատ, որը, ենթադրենք, բաղկացած է 100 հոգուց։ Նրանցից 50-ը Արցախից են ու «հայրենիքի մեր այս հատվածից», իսկ մյուս…
Էդ որտեղի՞ց եք էկել, ո՞վ եք․ Փաշինյանը ԱԺ-ում շատ կոշտ արձագանքեց նախկին իմքայլականին
Քիչ առաջ Խորհրդարանում ուշագրավ դեպք տեղի ունեցավ։ Նախկին իմքայլական պատգամավոր Գոռ Գևորգյանը հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր խոսքում ասելով «սաստեք Ձեր թիմակիցներին» արտահայտությանը։ Վերջինիս վարչապետը պատասխանեց բավական կոշտ ձևով․ «Ձեր շուրթերից՝ «Ձեր թիմակիցներ» արտահայտությունը բավական խորհրդանշական է հնչում․․․ էդ ո՞նց եք էկել ըտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք էկել, ո՞վ եք», – ասաց…
Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը․ դա անհնար գործ է․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ընթացքում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական PR-ի պատասխանատուներն են, նրան մաքրագրեցին, սրբագրեցին ու բյուրեղյա կենսագրությամբ տարան ընտրապայքարի: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է այս մեկնաբանությանը և շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը:…
«Իմ քայլի» նոր պատգամավորը երդվեց ԱԺ ամբիոնից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները։ Նա երդվեց բարեխղճորեն կատարելժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, պահպանել ազգային ու համամարդկային արժեքները, ամեն ինչ անել քաղաքացիական համերաշխության համար։ Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ…