Խորհրդարան

Պատերազմի թեժ պահերին դավադիրները խրամատ էին փորում իշխանության թիկունքում․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Խորհրդարանում ունեցած իր ելույթում մեղադրեց որոշ ընդդիմադիր ուժերի՝ պատերազմի արդյունքը քաղաքական տեսանկյունից օգտագործելու համար։

Նա նշեց, որ պատերազմի ամենաթեժ պահերին «դավադիր ուժերը» խրամատ էին փորում իշխանության թիկունքում, որպեսզի պատերազմից հետո ողբերգությունը դարձնեին քաղաքարտ ու ձեռնոց նետեին իրենց։

Ըստ Բաղդասարյանի՝ դրանք անում են այն ուժերը, որոնք հայտնվել են քաղաքական աղբանոցում, որոնք մնացել են անհայրենիք։

Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ պատերազմի ընթացքում Զինած ուժերն արել են առավելագույնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ