ինքնաթիռ
Սինգապուրում կործանիչներ են գործադրել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Կիրակի Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել տագնապային հաղորդագրության հետևանքով, որ Scoot ավիաընկերության ինքնաթիռում ռումբ է տեղադրված, հայտարարել է երկրի պաշտպանության նապարար Էն Հենյան ֆեյսբուքյան իր էջում: «Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել Ֆիլիպիններից Սինգապուր ժամանող ինքնաթիռին ուղեկցելու նպատակով դրանում տեղադրված ռումբի մասին տագնապային հաղորդագրության հետևանքով, որը, ինչպես պարզ…
Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերին
Գերմանիայի արևմտյան հատվածում փոքր, երկտեղանի Tecnam-92 ինքնաթիռն ընկել է ծառերի վրա: Ինքնաթիռում էին 56-ամյա օդաչուն և նրա կինը: Նրանցից ոչ-ոք չի տուժել: Նրանք մոտ 10 մետր բարձրության վրա ստիպված են եղել մի քանի ժամ սպասել փրկարարներին: Վթարից կրած վնասը գնահատվել է մոտ 130 հազար եվրո:
Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը
The Guardian լրատվական գերծակալությունը հաղորդում է, որ Հոնդուրասի կազմի մեջ գտնվող Ռոաթան կղզու մոտ մասմավոր ինքնաթիռը ընկել է ծովը և կործանվել։ Առնվազն 5 հոգի զոհվել է, որոնցից 4֊ը, ըստ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալների, ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Տեղի իշխանություններն էլ պնդում են, որ 4 զոհերը Կանադայի քաղաքացիներ են։…
ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալվել է եռակի սպանություն կատարած օդաչուն
ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալել են նախկին ռազմական օդաչուի, որն աշխատել է որպես ուղևորատար ինքնաթիռի օդաչու: Կենտուկի նահանգի գլխավոր դատախազ Էնդի Բեշիրը հայտարարել է, որ 51-ամյա Քրիսթին Մարթինը կասկածվում է 3 սպանությունների մեջ, որոնք նա կատարել է 2015 թ-ին: Նշվում է, որ ձերբակալության ժամանակ ինքնաթիռը լի է եղել ուղևորներով: Նախաքննությունը կարծում է, որ Մարթինը սպանել է…
Գերմանիայի կանցլերը կրկին առանց ինքնաթիռ է մնացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին օդանավակայանում հարվածել է ծառայողական մեքենաներից մեկը, որի հետևանքով կանցլերը ստիպված է եղել Բեռլին վերադառնալ պաշտանության նախարարության օդանավով: Վերջին 6 ամսվա ընթացքում սա արդեն 7-րդ դեպքն է, որ Գերմանիայի կառավարությունը խնդիր է ունենում օդանավի հետ: Նշենք, որ Մերկելը արդեն 2 անգամ օդանավի խափանման պատճառով ուշացել է կարևոր հանդիպումներից:
Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր
ԱՄՆ Ալյասկա նահանգում իրար են բախվել երկու հիդրոինքնաթիռներ: Ավիավթարը տեղի է ունեցել Քեթչիկան քաղաքի մոտ: Ինքնաթիռները բախվել են օդում, ապա ընկել ծովը: Այս մասին հայտնում է NBC News-ը։ Բախման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Երկու ինքնաթիռներում գտնվել է ավելի քան 14 մարդ։ 6 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։
Մոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
«Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Սամարա չվերթի SSJ-100 (Sukhoi Superjet 100) ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան: Այս մասին հայտնել է Flightradar պորտալը: Համաձայն այդ տվյալների՝ SSJ-100-ը վերելք է կատարել գիշերը 01:59-ին, սակայն դեռ մեկ ժամ չանցած՝ Վլադիմիրի մարզում շրջվել է և վերադարձել: Ինքնաթիռը պետք է Սամարա հասներ տեղի ժամանակով 04։30-ին, սակայն ժամանման ժամը փոխել են: Անցյալ շաբաթ «Աերոֆլոտը»…
Boeing 737-ը կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում
Nordwind ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Մոսկվայից, սակայն հետադարձ թռիչքը անորոշ ժամանակով հետաձգվել է: ««Շերեմետևոյում» տեղի ունեցած վթարից հետո բոլորն ավելի զգուշավոր են»,- ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչը:
Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային ինքնաթիռը Հնդկաստանում հետախուզվել է
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստիպել են Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային Ан-12 ինքնաթիռի օդաչուին վայրէջք կատարել: Վայրէջքից հետո օդանավը մի քանի ժամ խուզարկել են: Ոստիկանների անձնակազմին մի քանի ժամ հարցաքննելուց հետո միայն թույլ են տվել շարունակել թռիչքը:
Նոր տեղեկություններ՝ Շերեմետևոյում ինքնաթիռի այրման պատճառների մասին
Նոր փաստեր են հրապարակվել այն մասին, թե ինչու է Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավը վերադարձել«Շերեմետևո» օդանավակայան: Օդանավի օդաչուների և կարգավարների խոսակցությունից պարզ է դարձել, որ պատճառը եղել է ռադիոկապի և օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանումը: Օդաչուներից մեկը հայտնել է, որ կայծակնահարումից հետո օդանավի վնասը գնահատել է լուրջ, բայց ոչ կրիտիկական: Եվ կարգավարներին Pan-Pan ազդանշան է ուղարկվել,…
Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի է ունեցել ավիավթար: Վթարվել է Bombardier Challenger 601 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Վթար տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Պատճառը դեռ հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է…
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է…
Մուրմանսկում եռօռյա սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ։ «Այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվում Մուրմանսկի մարզի տարածքում»,- մայիսի 6-ի գիշերը լրագրողներին հետ զրույցում ասել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Չուբիսը: Հիշեցնենք, որ մայիսի 5-ի երեկոյան ինքնաթիռը պետք է մեկներ Մուրմանսկ, բայց թռիչքից քիչ անց աղետի ազդանշան էր տվել՝ ենթադրաբար, կապի եւ…
Շերեմետևոյում այրվող ինքնաթիռից տարհանումը տևել է 55 վայրկյան
«Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը «Россия 24»-ի եթերում հայտնել է, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը սահմանված 90 վայրկյանի փոխարեն տևել է 55 վայրկյան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս:













