ինքնաթիռ
Իտալիայում ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա
Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքի շրջակայքում հյուսիսային Լիգուրիա և Պիեմոնտ շրջաններն իրար միացնող մայրուղու վրա թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել: Վթարի հետևանքով ինքնաթիռի օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է quotidiano.net-ը։ Տեղի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Այդ ժամին երթևեկությունը ակտիվ չի եղել, այլապես ավելի շատ մարդ կտուժեր։ Նշվում է, որ ականատեսների վկայությամբ՝…
Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի մաքրուհին սրահից թևնոց է գողացել․ նրան բերման են ենթարկել
Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում…
Ադրբեջանական ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը
Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Ըստ նախնական տվյալների՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել: Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ: Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝…
Հվ․ Կորեայի օդուժը հեռացրել է ռուսական և չինական սահմանախախտ ինքնաթիռները
Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը։ Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և…
Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյան
Հուլիսի 22-ին լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ Հայաստանի զինված ուժերի՝ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, արդեն Հայաստանում կլինեն այս տարվա վերջ – հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին հարցին պատասխանելիս նա ժպիտով նշեց՝ շատ հետաքրքիր համակարգեր են։ Անդրադառնալով սպառազինությանը՝ Տոնոյանն ասաց․ «Ես շատ բաներ չեմ…
Հայտնաբերվել է՝ որտեղ են պահվում արգելված Boeing 737 MAX ինքնաթիռները
Լրատվամիջոցները ցուցադրել են վերջին շրջանում թռիչքները դադարեցրած Boeing 737 MAX ինքնաթիռների «գերեզման»-ը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այստեղ ավելի քան 35 օդանավ է եղել: Դրանք հայտնաբերվել են Հարավային Կարոլինայի Վիկտորվիլլի լոգիստիկ օդանավակայանում: Southwest Airline ավիաընկերության այս ինքնաթիռներն այստեղ կմնան առնվազն մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը: Ենթադրվում է, որ այդ ժամանակ դրանց թռիչքների արգելքը հնարավոր է՝…
Ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օուշեն սիթի քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ իջնում ջրի վրա: Ամերիկյան CBS լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում այդ ժամանակ եղել է միայն օդաչուն, որին հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից և լողալով ափ…
Նիգերիայում տղամարդը բարձրացել է թռչող ինքնաթիռի թևի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը թռիչքից անմիջապես առաջ բարձրացրել է ուղևորատար ինքնաթիռի թևի վրա։ Այս մասին հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ԶԼՄ-ներին: Տեսանյութուոմ երևում է, թե ինչպես է տղամարդը Boeing 737-ի թևի վրա տեղաշարժվում դեպի խցիկը: Դեպքը տեղի է ունեցել Նիգերիայի Լագոս օդանավակայանի թռիչքուղու վրա: Այն ուղևորների մոտ խուճապ է առաջացրել: Հայտնի չէ՝ արդյոք…
Մանրամասներ՝ Մոսկվա-Երևան ընդհատված չվերթի մասին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից: «Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10…
Հայտնի է Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ծուխ լցվելու պատճառը
Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը: Ինչպես նշվում է՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, որի հետևանքով ծուխ է առաջացել, ապա այն լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս…
Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռում ծուխ է եղել․ կան տուժածներ
Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից…
Թուրքիայում վայրէջք է կատարել ռուսական S-400-ներով բեռնված հերթական ինքնաթիռը
Շարունակվում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած S-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց…
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է շարժիչի խափանում
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Air Moldova ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և…
Պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Շվեդիայում
Շվեդական Ումեո քաղաքի մոտակայքում պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռ է վթարվել: Օդաչուն և թռիչքի պատրաստվող 8 պարաշյուտիստները մահացել են: Այս մասին հայտնում է The Local-ը: GippsAero-ի արտադրության GA8 Airvan ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց անսարքության ազդանշան է տվել: Ականատեսները պատմել են, թե ինչպես է հենց իրենց աչքի առաջ ինքնաթիռը միանգամից ընկել Ստուրսանդսկար կղզու մոտ գտնվող գետը:














