ինքնաթիռ
Boeing-ի փոխնախագահը աշխատանքից հեռացել է
Վերջին երկու ավիավթարներից հետո Boeing-ի փոխնախագահը Էրիկ Լինդբլադը, wv պատասխանատու էր Boeing 737 MAX նոր մոդելի ինքնաթիռների արտադրության համար, հեռացել է աշխատանքից: Այս մասին հայտնում է The Seattle Times-ը: Լինդբլադը Boeing-ում աշխատել է ավելի քան 34 տարի: Ընկերությունից հայտարարվել է, որ որևէ մեկը չի ստիպել նրան թողնել իր աշխատանքը, նա ինքն է տարեսկզբին աշխատանքից հեռանալու…
Ամստերդամի օդանավակայանում բախվել են ինքնաթիռներ
Հոլանդիայի մայրքաղաք Ամստերդամի օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել: Ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։ Դեպքը տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Վնասվել է միայն ինքնաթիռներից առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։
Ուղիղ չվերթի վերջին ինքնաթիռը Մոսկվայից ուղևորվեց Թբիլիսի
Հուլիսի 7-ին ռուսական վերջին ինքնաթիռն է թռել Թբիլիսի, քանի որ արդեն ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաման էր ստորագրել, որի համաձայն ժամանակավորապեա արգելվում է ռուսական ավիաընկերություններին փոխադրումներ իրականացնել ՌԴ տարածքից Վրաստան: Այս մասին հայտնում է Интерфакс-ը Ուղիղ ավիահաղորդակցության արգելքը տարածվում է նաև վրացական ավիաընկերությունների վրա։
EASA ընկերությունը Boeing-ին 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել
Եվրոպական ավիահամակարգող EASA ընկերությունը 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել Boeing ամերիկյան ընկերությանը: Այս մասին հաղորդել է Bloomberg ընկերությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ պահանջի բավարարումից հետո միայն ընկերությունը կդիտարկի 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերականգնման հնարավորությունը։ Նշվում է, որ պայմաններից մեկը վերաբերում է ինքնաթիռի ինքնակառավարման համակարգի աշխատանքին, իսկ մյուս 4-ն առնչվում են որոշակի կարգավորումներին, ծրագրային ապահովմանն ու օդաչուների…
Նյու Յորքից Լոնդոն թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնում
Նյու Յորք-Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռը հինգշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը և ավիաընկերության հայտարարությանը: Ինչպես նշվել է փոխադրողի հայտարարության մեջ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բոստոնում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի սրահում բռնկվել է բջջային հեռախոսի համար նախատեսված մարտկոցը: Անձնակազմը շուտով մարել է…
Լոնդոնի բակերից մեկում ինքնաթիռից մարդ է ընկել
Լոնդոնի բակերից մեկում ինքնաթիռից մարդ է ընկել: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի Քլեփհեմ թաղամասում: BBC-ի փոխանցմամբ՝ բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է մարմինն ընկել հարևան բակում՝ այգում արևայրուք ընդունող իր հարևանից 1 մետր հեռավորության վրա: Ըստ ականատեսի՝ նա հարվածի ձայն է լսել, այնուհետև պատուհանից նայել և տեսել, որ տան պատերն ամբողջովին ծածկված են արյամբ:…
Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Անդրադառնալով ԱԱՏՄ կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մանկական կրթական հաստատություններին։ Եվ այստեղ անելիքները (այս դեպքում ջրծաղիկի պարագայում) մեծ են հենց ԱԱՏՄ կողմից ձեռնարկված…
Հնդկաստանում ինքնաթիռը քաղաքի վրա ուսումնական ռումբեր է նետել թռչնի հետ բախման պատճառով
Հնդկաստանի ՌՕՈւ «Յագուար» կործանիչ-ռմբակոծիչը կախովի վառելիքային տակառներ և ուսումնական ռումբեր է նետել երկրի հյուսիսում գտնվող Ամբալա քաղաքի վրա այն բանից հետո, երբ նրա շարժիչներից մեկի մեջ թռչուն է ընկել: Այս մասին գրում է Hindustan Times թերթը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչներին։ Տեղեկացվում է, որ ինքնաթիռը ուղևորվում էր մեկ այլ նահանգ՝ մասնակցելու զորավարժություններին։ «Այս իրավիճակում օդաչուն որշում…
Բուրյաթիայում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ կա 2 զոհ
Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը։ Երկու օդաչու զոհվել է, փրկարարների տվյալներով՝ 19 մարդ հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա: Հունիսի 27-ին Նիժնեանգարսկից Ուլան-Ուդե ուղևորվող ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ «Նախնական տեղեկություններով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թռիչքուղուց 100 մետր դուրս…
IAG-ն հայտարարել է 200 Boeing 737 MAX ինքնաթիռներ ձեռք բերելու ծրագրերի մասին
International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգը հայտարարել է, որ ցանկանում է ձեռք բերել 200 Boeing 737 MAX ինքնաթիռնե։ Հաղորդում է Boeing ընկերության պաշտոնական կայքը: Նշվում է նաւ, որ գործարքի գումարը 24 միլիոն դոլար է կազմում: Ըստ աղբյուրի՝ ընկերությունները համաձայնագիրը քննարկել են Լե Բուրժեի միջազգային ավիասրահում՝ Փարիզից 12 կմ հյուսիս-արևելք: Կողմերի մտադրության մասին փաստաթուղթ է…
Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը մինչև սեպտեմբերի 3-ը երկարաձգվել է
ԱՄՆ ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքը երկարաձգել է մինչև այդ տարվա սեպտեմբերի 13: Մինչ այս արգելքը սահմանված էր մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 19-ը: Այդ մասին ասվում է ընեկերության՝ հունիսի 9-ին հրապարակած հաղորդագրության մեջ: «American [Airlines-ը] ապրիլին MAX-երի թռիչքների արգելման ժամկետը երկարաձգել Էր մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: Այժմ մենք արգելքը երկարաձգում ենք մինչև սեպտեմբերի…
ԱՄՆ-ում փամփուշտի տեսքով ինքնաթիռ է թողարկվել
Otto Aviation ամերիկյան ընկերությունը կարող է փոխել ավիացիոն փոխադրումների շուկան՝ թողարկելով Celera 500L ինքնաթիռների շարքը։ Այս մասին գրում է Naked-Science-ը: Celera 500L-ը նկատվել է Հարավային Կալիֆոռնիայի օդնավակայանում: Մասնագետները կիրառել են հրող պտուտակ, որն ավելի վաղ չուներ լայն տարածում ավիացիայում: Օդանավը կառավարվում է մեկ օդաչուի կողմից, այն կարող է թռնել ցանկացած օդանավակայանից: Ենթադրվում է, որ թռիչքի…
Կանադայի արևմուտքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել: Այս մասին կիրակի հայտնել է CTV հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Սեդիսին-Հեթ քաղաքի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Օդանավն ուղևորվում էր Սասկաչևան հարևան նահանգ, բայց որոշ ժամանակ անց անհետացել է ռադարներից: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են մեկնակետից 30 կմ հեռավորության վրա: Ավիաաղետի հետևանքով զոհվել է…
Ադրբեջանը հրաժարվել է Boeing 737 MAX-8 ինքնաթիռներից
Ադրբեջանի ավիաուղիները հրաժարվել են գնել 10 միավոր Boeing 737 MAX-8 ինքնաթիռները: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ավիաընկերությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա անում են «հայտնի պատճառներով, որ կապված են այդ ինքնաթիռների անվտանգության խնդիրների հետ»։ Ադրբեջանական կողմը պարզապես խզել է պայմանագիրը Boeing ընկերության հետ։Ըստ պայմանագրի՝ ինքնաթիռները Ադրբեջանին պետք է մատակարարվեն մինչև 2020 թվականը։ Խնդիրն այն…













