լաչին

  • ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Բերձորի ուղղությամբ

    ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Բերձորի ուղղությամբ

    Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է ԼՂ ՊԲ-ն։

  • Բացումը պատասխան է ստացել Միացյալ Թագավորության դեսպանատանն ուղղված նամակին

    Բացումը պատասխան է ստացել Միացյալ Թագավորության դեսպանատանն ուղղված նամակին

    Այսօր մենք պատասխան ենք ստացել Միացյալ Թագավորության դեսպանատանն ուղղված մեր նամակին (Նամակի բովանդակությունը տեսեք մեկնաբանություններում՝ հայ., անգլ.), որում մասնավորաբար ասվում է. «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնության հարգելի համակարգողներ, Մենք ի գիտություն ենք ընդունել ձեր նամակը, որն առձեռն փոխանցվել է Միացյալ Թագավորության դեսպանատուն 2023 թվականի օգոստոսի 7-ին: Մեծ Բրիտանիան շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով…

  • ԵԽԽՎ-ն ընդունել է Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը բանաձևը

    ԵԽԽՎ-ն ընդունել է Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը բանաձևը

    Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ` բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։ Ի հեճուկս…

  • Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար

    Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար

    Նիդերլանդների խորհրդարանում մարտի 21-ին Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում…

  • 100 օր անցավ Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության պատճառով Արցախի շրջափակումից

    100 օր անցավ Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության պատճառով Արցախի շրջափակումից

    Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «100 օր անցավ Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության պատճառով Արցախի շրջափակումից: Մենք միմյանց մեղադրելու ոչինչ չունենք: Մեղադրյալը Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնող ռեժիմն է, որը հակամարդկային գործունեություն է ծավալում Արցախի քաղաքացիների հանդեպ: Չլիներ այդ դիրքորոշումը, միգուցե ընկալելի լիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը և ազգերի…

  • Այս տմարդիները հայի արյուն են ուզում ավելացնել լյուլա քաբաբի մեջ

    Այս տմարդիները հայի արյուն են ուզում ավելացնել լյուլա քաբաբի մեջ

    Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Այս տմարդիները իրենց նոր տարվա տոնակատարությանը հայի արյուն են ուզում ավելացնել լյուլա քաբաբի մեջ: Գտեք սրան և ցույց տվեք աշխարհով մեկ կեղծ էկոակտիվիստների իրական դեմքը: Սրանք տեսանյութեր են, որոնք ցուցադրում են ալիևյան ռեժիմի ահաբեկչական ու հակամարդկային դեմքը, ինչից մենք տարիներով…

  • Շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

    Շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

    Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և…

  • Որպես քաղաքացի, որպես մարդ ջանացեք, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միջանցքը

    Որպես քաղաքացի, որպես մարդ ջանացեք, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միջանցքը

    Որպես քաղաքացի, որպես մարդ ջանացեք, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միջանցքը՝ հիմքում ունենալով երկարաժամկետ ձեր ռազմավարությունը. Յուրաքանչյուրդ ձեր քաղաքական ճաշակով ու ձևով կամեցեք՝ Արցախի ու Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության ճանաչումը, Հայաստանի հետ միավորումը, Քուռ-արաքսյան հանրապետության ձևավորումը, Հայաստանի ու Արցախի օկուպացված տարածքների ետ վերադարձը, գերտերությունների հետ բացառիկ արդի հնարավորություններից օգտվելով նոր որակի ու…

  • Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

    Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է…

  • Ըստ միջազգային իրավունքի՝ դա հայերի հայրենիքն է, ոչ ոք չի կարող արգելափակել Լաչինի միջանցքը․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

    Ըստ միջազգային իրավունքի՝ դա հայերի հայրենիքն է, ոչ ոք չի կարող արգելափակել Լաչինի միջանցքը․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր ՀՀ ԱԳՆ-ում համատեղ ասուլիսի ժամանակ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց՝ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է…

  • Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

    Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

    Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։ Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

  • Փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միացեք ապաշրջափակման երթին՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր

    Փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միացեք ապաշրջափակման երթին՝ պահանջելու Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր

    Սիրելի՛ քաղաքացիներ, Բացում քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է ձեզ փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միանալ ապաշրջափակման երթին՝ պահանջելու ՀՀ կառավարությունից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրներից և ԵՄ-ից իրականացնել Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր։ Այս երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ անցնելով Կառավարության, ՄԱԿ ներկայացուցչության, Ֆրանսիայի դեսպանատան, Ռուսաստանի դեսպանատան և ԵՄ ներկայացուցչության մոտ։ Ուղերձներ կփոխանցվեն բոլոր հասցեատերերին։ ԱՄՆ դեսպանատանը…

  • Գրիգորյանը Իտալիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

    Գրիգորյանը Իտալիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է…

  • Լուազոն վիրավորական է որակել Լաչինի միջանցքի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

    Լուազոն վիրավորական է որակել Լաչինի միջանցքի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

    Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ հանդես գալը, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված և վիրավորական նամակը ստանալուն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուազոն՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որը քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված բանաձևը:

  • Ժաննա Անդրեասյանը Չինաստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լաչինում ստեղծված իրավիճակին

    Ժաննա Անդրեասյանը Չինաստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լաչինում ստեղծված իրավիճակին

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:…