Լատվիա
Հայաստան-Ռումինիա խաղը սպասարկելու են լատվիացի մրցավարները
Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ-2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը, չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։ Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ…
Նիդերլանդների ռեկորդը՝ Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում
Երեկ՝ մարտի 27-ին, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում միմյանց հետ ուժերը չափեցին Նիդերլանդների ու Լատվիայի հավաքականները։ Խաղի ընթացքում ուշագրավ ռեկորդի հեղինակ դարձան տանտերերը։ Հոլանդացիներին հաջողվեց հաղթել 2-0 հաշվով ու դրա արդյունքում նրանք իրենց 300-րդ գոլը խփեցին Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում։ Ինչպես հայտնում է FIFA-ն իր Twitter-ի էջում՝ Նիդերլանդներն առաջին եվրոպական երկիրն է, որը հասավ այս…
Տարոն Ոսկանյանը դարձավ 28 տարեկան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը տոնում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՖՖ-ն շնորհավորել է մարզիկին։ Ոսկանյանը «Փյունիկի» սան է։ Ազգային հավաքական հրավիրվել է 2012 թվականին ու իր առաջին հանդիպումն անցկացրել այդ տարվա նոյեմբերին՝ Լիտվային դեմ խաղում։ Ստորև ներկայացնում ենք հավաքականում Ոսկանյանի նորամուտի խաղից…
ԵՄ հինգ երկրներ չեն ճանաչել Լուկաշենկոյի նախագահությունը
Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունից հետո, Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել: «Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը: Այս մասին տեղեկանում ենք TUT.by պորտալից:
Վրաստանը նոր կանոններ է սահմանել համավարակի հետ կապված
Վրաստանի պետական սահմանը բաց է ԵՄ անդամ 27 երկրներից միայն 5-ի համար: Հայտնի է, որ այս երկրի քաղաքացիները, մուտք գործելով Վրաստան, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը կամ թեստավորում անցնեն օդանավակայանում տեղակայված լաբորատորիայում: Նշենք, որ այդ 5 երկրներն են Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվիան: Այս մասին տեղեկանում ենք…
Հայ աղջնակը Լատվիայի շախմատի Մ14 առաջնության չեմպիոն
Ռիգայում տեղի ունեցան Լատվիայի պատանեկան առաջնությունները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հիանալի հաջողության հասավ մեր հայրենակցուհի Ագնեսսա Տեր-Ավետիսյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և հռչակվեց 2020 թվականի Լատվիայի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն: Ըստ աղբյուրի՝ Տեր-Ավետիսյանը հանդիսանում է Վահագն Խաչատրյանի սանը:
Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է արտերկրի բուհեր ընդունված ուսանողների խնդրին, ովքեր արտակարգ դրության պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ «Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը դիմել են ինձ և հիմա ես էլ դիմում եմ…
Վիլնյուսում կայացել է ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացումը
Լատվիայում, Լիվայում ու Էստոնիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հուլիսի 31-ին Վիլնյուսում տեղի ունեցավ ՀՀ պատվաոր հյուպատոսության գրասենյակի բացման արարողությունը, որին ներկար էր Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Հանդես գալով ողջույնի խոսքով՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ պատվավոր հյուպատոսության գրասենյակի գործունեությունն իր նպաստը Լիտվայում ՀՀ շահերի առաջմղմանը և առկա հարաբերությունների բարձր մակարդակի ամրապնդմանը՝ մեծ…
Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները
AliQ Media-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ երկրի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները՝ առանց պայմանների: Որոշման համաձայն` այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Եվրամիությունը բացել է սահմանները Վրաստանի համար։ Վրաստանը 15 ամենաանվտանգ երկրների շարքում է, որոնց քաղաքացիները…
Եվրոպական երկնրները կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Լատվիայում և Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարված, Ֆրանսիայում, Դանիայում և Բելգիայում բուսումնական հաստատությունները փակվել են, մուտքն ու ելքը սահմանափակվում է, և զանգվածային միջոցառումներն արգելված են: Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության այլ կառույցների աշխատակիցներն աշխատանքի տնային ռեժիմի են անցել: Պլանավորված բոլոր միջոցառումները աշխարհում համաճարակի պատճառով մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարվել։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես կարանտինի…
Գաղափարական առումով էլ այսօրվա Ռուսասատանը շատ ընդհանրություններ ունի հիտլերյան Գերմանիայի հետ. Գագիկ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցավն այն է, որ Ռուսաստանում մինչև այսօր մտածում են, որ իրենք 1941-45 թվականների ընթացքում գաղափարական պատերազմ են տվել ֆաշիզմի դեմ, այն դեպքում, երբ 1939 թվականին իրականացրեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը։ Այդ պայմանգիրը այն մասին էր, որ կողմերը չպետք է հարձակվեին միմյանց վրա, և պայմանգրի գաղտնի մասով էլ միմյանց միջև էին…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրս Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում:…
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը՝ Ռիգայում
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։














