Լիբիա
Կրեմլը հայտնել է, թե ինչ հարցեր են ընգրկված Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում
Պաշտոնական Կրեմլն այսօր հայտարարություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսվող հանդիպման մասին։ Նշվում է, որ նրանց հանդիպման օրակարգում են 2 երկրների համագործակցությունը քաղաքական, առևտրային ու տնտեսական առումներով։ Դրանից զատ, կողմերը կքննարկեն նաև Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Անդրկովկասում իրավիճակը։ Հանդիպումը կկայանա Սոչիում։
Երկարատև առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է իր և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին։ Նա հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել նրա հետ: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ես երկարատև առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ` պարզությամբ, հարգանքով և պահանջով առաջ շարժվելու համար»,-գրել է Մակրոնը իր թվիթերյան էջում: Ավելի վաղ Ֆրանսիայի…
Հարձակվել են Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնակայանի վրա
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ամենահայտնի հյուրոնացներից մեկում փորձել են զինված հարձակում իրականացնել Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնակայանի վրա։ Այս մասին հայտնում է Al Arabia-ն։ Նշվում է, որ 3 հոգուց բաղկացած խորհրդի անդամներին հաջողվել է փախչել զինված հարձակումից։ Նրանք դուրս են եկել հյուրանոցի հետնամուտքից։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Ըստ աղբյուրի՝ հարձակման հետևում կանգնած են արևմտյան զինված…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ․ «Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական…
ՌԴ-ն հորդորում է հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններով, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ: «Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության է՛լ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում…
Սիրիացի 2 զինյալները Reuters-ին պատմել են գումարի դիմաց Ադրբեջան մեկնելու մասին
Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան, որպեսզի Բաքվին աջակցի հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում»։ Այս մասին գործակալությանը հայտնել են սիրիացի 2 ապստամբներ։ Հործակալությունը հաղորդում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։…
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ երկրների ղեվարաները քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը։ Անդրադարձ է արվել լիբիական ճգնաժամի խնդիրներին ու հաստատվել է իրական հրադադարի ուղղությամբ գործուն քայլերի անհրաժեշտությունը։ Սիրիայի մասով՝ կողմերը խոսել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ…
Թուրքիան մտադիր է ներխուժել Լիբիա
Ֆրանսիան ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Թուրքիայի ներխուժումը Լիբիա, ինչը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ապահովման միտումները: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել Թուրքիայի մտադրությունների մասին՝ օգտագործել Լիբիայի երկու ռազմակայանները՝ Միսրատայում ռազմածովային բազան և վերջերս զավթած «Ալ-Վաթիա» օդանավակայանը։ Այս քայլը նպատակ է հետապնդում հյուսիսաֆրիկյան երկրում ավելի երկարաժամկետ ներկայություն ապահովել: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն…
Հույս ենք հայտնում՝ Լիբիայում հակամարտող կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել և նշել, որ շարունակում են հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած են, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև…
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնացել է թիրախավորել գեներալ Խալիֆա Խաֆթարի ուժերը
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնացել է, որ կթիրախավորի գեներալ Խալիֆա Խաֆթարի ուժերը, եթե լիբիացի գեներալի զորքերը շարունակեն վնաս հասցնել Լիբիայում Թուրքիայի շահերին և դիվանագիտական առաքելությանը։ Թուրքիան անվանել է Տրիպոլիում Միտիգի օդանավակայանի հրետանային գնդակոծումը որպես ռազմական հանցագործություն։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան և Իտալիան հայտարարել էին Տրիպոլիում իրենց դեսպանությունների շրջակայքում գնդակոծման մասին։…
Լիբիայում ռազմական գործողությունները դադարեցվում են. Խալիֆա Հաֆթար
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է ռազմական գործողությունների ավարտի մասին: Լիբիայի ազգային բանակը իրեն իրավունք է վերապահել «անհապաղ ու կոշտ պատասխանել ահաբեկչական խմբավորումների ցանկացած խախտումներին»։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Լիբիայի ազգային բանակը հայտարարել էր երկրում իշխանության հաստատման մասին։ Հաֆթարը ասել էր, որ 2015ի Մակ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը, որով ձևավորվել էր ազգային համաձայնության կառավարությունը,…
Լիբիայում գրանցվել է COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը
Լիբիայի Տրիպոլիի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է ,որ Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Կենտրոնի հաղորդագրության մեջ տեղեկացնում են, որ գործակալության տեղեկություններով՝ վարակվածը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում է, սակայն այլ մանրամասներ նշված չեն։ Հիշեցնենք, որ COVID-19-ի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է ավելի քան…
Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցի աշխատակիցները կալանավորվել են, կայքն էլ՝ արգելափակվել
Լիբիայում սպանված Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակցի հուղարկավորության մասին լրատվանյութի հրապարակումը «թանկ է արժեցել» թուրքական OdaTV ընդդիմադիր լրատվական կայքի համար: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Նշվում է, լուրի հրապարակումից հետո ձերբակալված կայքի լրատվական տնօրեն Բարըշ Թերքօղլուի ու նշյալ լուրը կազմած լրագրող Հուլյա Քըլընչի, նկատմամբ կալանավորման որոշում է ընդունվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հետախուզական…
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Մերկելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որ հետևանքով նաև Թուրքիայի քաղաքացիներ էին զոհվել։ Կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև՝ Լիբիայում տիրող իրավիճակը։














