Լիբիա
Խալիֆա Հաֆթարը Լիբիայում հրադադարի իր պայմանն է առաջարկել
«Լիբիայի Ազգային բանակի» հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ թուրքական բանակը դուրս գա Լիբիայից: РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում գեներալ Հաֆթարը հրադադարի հաստատմանը վերաբերող որոշ պայմաններ է ներկայացրել միջազգային ուժերին: Նա պարտադիր է համարել Թուրքիայի զորքերի դուրսբերումը Լիբայի տարածքից: Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը,…
Թուրքիան հայտարարում է, որ Լիբիան կրակել է իր նավին, բայց թիրախին չի կպել
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո…
Լիբիայում միջամտությունը կվատթարացնի իրավիճակը․ Թրամփը՝ Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին նշվում է Սպիտակ տան փոխխասնակ Զադ Դիրի՝ կիրակի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ շարունակվող արտաքին միջամտությունը Լիբիայում միայն կխորացնի իրավիճակը»,-նշված է հայտարարության մեջ: Արդեն մի քանի տարի է, ինչ Լիբիայում միաժամանակ երկու գործադիր մարմին…
Այն, ինչ սկսվել է Լիբիայում, իրական սկանդալ է․ Գուտերեշ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Նա իր գրառման մեջ Լիբիայում ստեղծված իրավիճակը «սկանդալային» է անվանել: «Այն, ինչ կատարվում է Լիբիայում, իրական սկանդալ է: Սպառազինությունները մատակարարվում են, իսկ ռազմական գործողությունները՝ շարունակվում՝ վատթարացնելով առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը: Մեզ խիստ անհրաժեշտ է արդյունավետ եւ շարունակական հրադադար»,-գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:…
ԱՄԷ-ն ֆինանսավորում է Հաֆթարի կողմնակիցներին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ֆինանսական աջակցություն է ցուցաբերոււմ այն վարձկաններին, որոնք, ըստ իրեն, օգնում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարին Լիբիայում: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը: «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկել ենք այս թեման: Մենք…
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են Լիբիայում հրադադարի ռեժիմի, ինչպես նաև Սիրիայում բռնության վերացման անհրաժեշտության մասին հարցերը։ Այս մասինTwitter-ի իր էջում հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են օտարերկրյա միջամտության վերացման և Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի…
Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն․ Մակրոն
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Համաժողովին ելույթ ունեցած Ֆրանսիայի նախագահ…
Լիբիայում հրադադարի ռեժիմ մտցնելու հարցում առաջընթաց կա․ Պոմպեեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Լիբիայի նավթային տերմինալները նորից կբացվեն Բեռլինի միջազգային համաժողովի շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ-ն Լիբիայում հետաքրքրություններ ունի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Բացի դրանից՝ Լիբիայում էներգետիկայի ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ Մենք հույս ունենք, որ երկրից նավթի առաքման խոչընդոտումը կդադարեցվի այս խոսակցության արդյունքում։ Մենք նաև քաղաքական…
Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը
Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովն այդ երկրում ռազմական հակամարտության դադարեցման ու հարցի քաղաքական կարգավորման հնարավորություն է ընձեռում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Մեր նախագահի արդյունավետ և բազմակողմանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիան դարձրել էր հիմնական մասնակիցներից մեկը»,-գրել է Քալընը: Նշենք, որ Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է…
Էրդողանը չի մասնակցել Բեռլինում կայացած համաժողովի ընթրիքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է DPA գերմանական գործակալության տարածած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հեռացել է Լիբիայի վերաբերյալ համաժողովից։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, խոսքն այն մասին չէ, որ Էրդողանը վաղաժամ որոշել է հեռանալ համաժողովից։ «Թուրքիայի նախագահը պարզապես չի մնացել հանդիպման մասնակիցների ընթրիքին»,-հայտնում են գրասենյակից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովից…
Գերմանիան հյուրընկալել է Լիբիայի հարցով գագաթնաժողովը
Գերմանիայում ընթանում է գագաթնաժողով, որին մասնակցում են Լիբիայում երկարատև քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:…
Թրամփն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Լիբիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիաի և Լիբիայի իրավիճակը, ինչպես նաև Իրանում բողոքի ցույցերը: Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ «Կողմերը քննարկել են Սիրիայում և Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»,-…
Հաֆթարն այս քայլով ցույց տվեց իր իսկական դեմքը․ Էրդողան
Հաֆթարն ասաց՝ այո, հետո գնաց Մոսկվայից, փախավ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ՝ անդրադառնալով այն հարցին, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի համաձայնագիր կնքելու Ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: «Մենք Սիրիայում, Լիբիայում…
Հաֆթարը Մոսկվայից հեռացել է առանց հրադադարի համաձայնագիր կնքելու
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան հեռացել են Մոսկվայից՝ առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին հաղորդում է LANA գործակալությանը: «Հրադադարը կենթադրեր հրադադար կամ տարածաշրջանից զորքերի դուրսբերում»,-նշված է աղբյուրում: Այս ամենը տեղի է ունեցել Տրիպոլիի հարավում տեղի ունեցած նոր…













