խաղաղապահներ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան պատրաստ են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկել
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան պատրաստ են Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկել՝ պատերազմի ավարտից հետո։
Ռուսաստանը խաղաղապահներին դուրս է բերում Լեռնային Ղարաբաղից
Ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղից: Այս մասին գրում է BBC-ն: «Այո, դա ճիշտ է», – պատասխանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ադրբեջանական լրատվամիջոցներում զորքերի դուրսբերման մասին հաղորդագրությունների մասին հարցին: Ադրբեջանը անցյալ սեպտեմբերին ուժով հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղը՝ չնայած այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությանը։ Դրան հաջորդեց Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը: Ռուս խաղաղապահները Ղարաբաղում…
Խաղաղապահները Մարտակերտում հրադադարի խախտման դեպք են արձանագրել
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն արձանագրել են հրադադարի խախտման մեկ դեպք: Այս մասին ասված է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 11-ի տեղեկագրի մեջ: Հրադադարի խախտման հետևանքով զոհեր չկան: Խաղաղապահ զորախմբի կողմից այս փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Արցախցիները ռուսներից պահանջում են իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները
Արցախում իրականացվել է ցույց, որտեղ Արցախցիները ռուսական կողմից պահանջել են իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Ցուցարարները պահանջում են կառավարության որոշ անդամների հրաժարականները։ Նրանք ցանկանում են երկրում իշխանափոխություն անել և քննարկում են տարբերակներ Արայիկ Հարությունյանին անցնցում հեռացնելու համար, քանի որ այդպես են տեսնում միակ փրկությունը։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կտրուկ չեն դնում, որովհետև ռիսկային են…
ՌԴ խաղաղապահների գործելակերպը հակասում է եռակողմ հայտարարությանը․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովից խոսեց երեկ տեղի ունեցած դեպքից՝ կապված ԱԺ մի քանի պատգամավորների կողմից Արցախ մուտքի խնդիրների հետ։ Նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների Արցախ մուտքն արգելելը տարակուսանքի տեղիք է տալիս։ Նրա խոսքով՝ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետին, որ…
Քարագլխի մի մասն է մեր վերահսկողության տակ, Փառուխում մի հոգու դիմաց 100 ադրբեջանցի է կանգնած․ Փառուխի նախկին գյուղապետ
Քարագլխի մոտ 30 տոկոսն է միայն մեր վերահսկողության տակ, իսկ մնացածն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այս մասին Tert-ին ասել է Փառուխ գյուղի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։ Փառուխ գյուղի մասով Միքայելյանն ասել է, որ դրա մի մասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ մոտ 100 մետր այն կողմ՝ աջ ու ձախ, ամբողջությամբ ադրբեջանցիներ են։ Նա նշել…
Արցախի իշխանություններն ինտենսիվ երկխոսության մեջ են խաղաղապահների հրամանատարության հետ․ շտաբ
Արցախի իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ ԼՂ-ի՝ Ռուսաստանի պատասխանատվության գոտու հատվածում ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին․ Արցախի ԱԳՆ «Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում…
Արցախում մեքենան բախվել է խաղաղապահների զրահատեխնիկային․ կան տուժածներ
Երեկ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։35-ին, հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարութան ԱԻ պետական ծառայությունից։ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանում բանվորների վրա․ ԱՀ դատախազություն Հրդեհ՝ Մարտակերտի դպրոցներից մեկում Նշվում է, որ նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով…
Ադրբեջանցիների ձեռքում հայտնված, հետո վերադարձված հովիվի առողջական վիճակը լավ է
Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տեղ համայնքի բնակիչը շփոթվել էր ու ոչխարներին արածացնելիս հայտնվել էր Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրան ու կենդանիներին ադրբեջանցիները առևանգել էին, որից մի քանի ժամ անց վերադարձրել են Ռուս խաղաղապահներին, որոնք էլ՝ հայկական կողմին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը News-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները կապել են հովիվի աչքերը, նրան…
Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են տուն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ վերադարձը կազմակերպվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով։
Հայ խաղաղապահները վարժանք են իրականացրել Ղազախստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահների կազմում ընդգրկված հայ խաղաղապահները վարժանք են իրականացրել Ալմաթիում։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Россия 24-ը։ Նշվում է, որ հայ խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ Ալմաթիի հացի ամենամեծ կոմբինատի անցակետի վրա հարձակումը հետ մղելու մասով։
Ֆրանսիայի արձագանքը՝ ՀԱՊԿ խաղաղապահների Ղազախստանից դուրս բերելուն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ 2 օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը երկրից, իսկ գործընթացը կտևի ոչ ավել, քան 10 օր։ Այս հայտարարությանը արձագանք էլ են Ֆրանսիայի արտգործնախարարությունից՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Տոկաևի հայտարարությունը։ Նա նշել է, որ Ֆրանսիան…
ՌԴ-ն չի միջամտի ՀԱՊԿ ուժերը դուրս բերելու Ղազախստանի որոշմանը․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Ղազախստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին։ Նա նշել է, որ զորքերը դուրս բերելու ժամեկտներն ամբողջությամբ այն երկրի իրավասության ներքո է, որը դիմել է ՀԱՊԿ-ին։ Պեսկովի խոսքով՝ զորքերը դուրս բերելու ժամկետի վերաբերյալ վերլուծությունը Ղազախստանինն է ու Ռուսաստանը իրավունք չունի միջամտել դրան։ Հիշեցնենք, որ ավելի…
Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այն նախաձեռնել է ՀԱՊԿ նախագահ Հայաստանը։ Նիստի նպատակը Ղազախստանում իրավիճակի քննարկումն է։
ՀԱՊԿ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀԱՊԿ-ը որոշել է սահմանափակ ժամկետով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ ահաբեկչական սպառնալիքի հիմքով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներն արդեն մեկնել են Ղազախստան։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Ըստ աղբյուրի՝ առաջադեմ ստորաբաժանումներն արդեն կատարում են իրենց առաջադրանքը։ Սակայն չի նշվում, թե որ երկրների զինծառայողներից է կազմված խաղաղապահ զորակազմը։















