Խաղաղության աղբյուր

  • Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է Սիրիայում նոր զոհերի մասին

    Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է Սիրիայում նոր զոհերի մասին

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-3» և Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների շրջանակներում երկու թուրք զինվոր է սպանվել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հայտարարության համաձայն՝ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել դեկտեմբերի 2-ին։ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) զինյալների դեմ մարտերի ընթացքում թուրքական…

  • Թուրքիան շարունակելու է ականազերծման աշխատանքները Սիրիայի հյուսիսում

    Թուրքիան շարունակելու է ականազերծման աշխատանքները Սիրիայի հյուսիսում

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ռազմագործողության շրջանակում թուրքական բանակի սակրավորները շարունակելու են ականազերծման, ինքնաշեն պայթուցիկներ հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները: Իսկ որպես այդ ամեն նպատակ նշվում է «տեղի բնակչությանն անվտանգ կերպով իրենց տներ վերադարձնելը»: «Թուրքիան վճռական…

  • ՌԴ-ն օգնում է հեռացնել քրդերին թուրք-սիրիական սահմանից

    ՌԴ-ն օգնում է հեռացնել քրդերին թուրք-սիրիական սահմանից

    Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի…

  • Սիրիայի հյուսիս-արևելքում 176 հազար խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ

    Սիրիայի հյուսիս-արևելքում 176 հազար խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ

    ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից…

  • ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար շպրտել է թուրքական շոկոլոադի տուփը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար շպրտել է թուրքական շոկոլոադի տուփը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը: Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում՝ թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն…

  • ԱՄՆ-ն բաց տեղեր է տեսնում Պուտին-Էրդողան համաձայնության մեջ

    ԱՄՆ-ն բաց տեղեր է տեսնում Պուտին-Էրդողան համաձայնության մեջ

    Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Կոնգրեսում այսպիսի կարծիք է հայտնել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Նրա կարծիքով՝ Մոսկվան լղոզված պարտավորություննե» է ստանձնել: Ջեֆրին պարզաբանել է, որ ինքը չգիտի՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար: Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․ Պուտինն ու Էրդողանը…

  • Հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիային

    Հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիային

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ին, լրացել է 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական Hürriyet թերթի տեղեկատվությամբ՝ հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության…

  • Զուգահեռներ՝ Ցեղասպանության և քրդերի դեմ իրականացվող գործողությունների միջև. Chicago Tribune

    Զուգահեռներ՝ Ցեղասպանության և քրդերի դեմ իրականացվող գործողությունների միջև. Chicago Tribune

    Հայկական արմատներ ունեցողները գիտեն, թե թուրքերն ինչ են անում Սիրիայում։ Հայերը գիտեն, որովհետև բերնեբերան, սերնդեսերունդ պատմված ճշմարտություններից գիտեն, թե ինչ է լինում, երբ թուրքերը գործի են գցում իրենց զինուժը։ Սրանք խոսքերն են Chicago Tribune ամերիկյան լրատվամիջոցում հրապարակված հոդվածից, որում խոսվում է քրդերի ներկա վիճակի մասին, որոնց սպառնում է թուրքական կանոնավոր բանակը։ Հոդվածը զուգահեռներ է անցկացնում…

  • Կրակը կդադարի Սիրիայում․ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձանության են եկել

    Կրակը կդադարի Սիրիայում․ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձանության են եկել

    ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում կրակը դադարեցնելու մասին : «Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո,…

  • ԱՄՆ ֆիննախարարը նոր պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային

    ԱՄՆ ֆիննախարարը նոր պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային

    ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը: Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանված են․ հայտնի են նախարարների անունները Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում…

  • Թուրքիայում մոտ 190 մարդ է բերման ենթարկվել Սիրիայում գործողությունները քննադատելու համար

    Թուրքիայում մոտ 190 մարդ է բերման ենթարկվել Սիրիայում գործողությունները քննադատելու համար

    Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողության համար: Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են անում: Նշվում է, որ Թուրքիայի գործողությունը դատապարտող գրառումներ է կատարել սոցցանցերի 839 օգտատեր, որոնցից 62-ը եղել են Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից։…

  • Սիրիական բանակը Հասաքե նահանգի 3 բնակավայր է գրավել

    Սիրիական բանակը Հասաքե նահանգի 3 բնակավայր է գրավել

    Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում սիրիական կառավարական բանակն իր հսկողության տակ է վերցրել Հասաքե նահանգի 3 նոր բնակավայր: Այս մասին հայտնում է Sana.sy-ը: Սիրիայի զինված ուժերը մտել են Ալ Ագիբիշ, Լիլիան և Աթ Թավիլյա: Բնակիչները դուրս են եկել փողոց և ուրախությամբ դիմավորել իրենց բանակի մարտիկներին: Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է…

  • Կանադան ժամանակավորապես կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

    Կանադան ժամանակավորապես կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

    Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը: «Այս որոշումն ընդունվել է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին, որը խախտում է տարածաշրջանի կայունությունը: Այդ կապակցությամբ Օտտավան ժամանակավորապես կասեցնում է Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշենք, որ արդեն…

  • Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանված են․ հայտնի են նախարարների անունները

    Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանված են․ հայտնի են նախարարների անունները

    Ամերիկային Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և պահանջում է անհապաղ դադարեցնել թուրքերի ռազմական ներխուժումը Սիրիա: «Այս պահից սկսած պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Մեզ ոչ մի…

  • Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բավարար չեն․ Նենսի Փելոսի

    Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բավարար չեն․ Նենսի Փելոսի

    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար։ «Նախագահ Թրամփը քաոսի և անվտանգության բացակայության էսկալացիա է սանձազերծել Սիրիայում: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ կիրառելու վերաբերյալ նրա հայտարարությունը բավարար չէ այդ հումանիտար աղետը…