խաղող
Խաղողի օգտակար հատկությունները
Խաղողը առողջարար է և հատկապես հարուստ է կալիումով և վիտամին K-ով, որոնք երկուսն էլ նպաստում են սրտի առողջությանը: Խաղողը օգտակար բուսական միացությունների հարուստ աղբյուր է, որը կապված է բազմաթիվ առողջապահական օգուտների հետ, ինչպիսիք են սրտի հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների նվազեցման ռիսկը: Չնայած խաղողի բոլոր սորտերը տալիս են առավելություններ, կարմիր և մանուշակագույն խաղողներն ունեն ամենաբարձր…
Ի՞նչ գիտեք խաղողի մասին
Խաղողը բացի ամենահամեղ մրգերից մեկը լինելուց, նաև ունի մի շարք օգտակար հատկությւններ։ Այսօր էլ բժշկության մեջ մի ամբողջ ուղղություն կա, որը հիմնված է հիվանդությունները բացառապես խաղողով բուժելու փորձառության վրա։ Կոչվում է ամպելոթերապիա։ Խաղաողը հարուստ է մի շարք վիտամիններով, միկրոտարրերով, ամինաթթուներով, բջջանյութով, ինչպես նաև զանազան ֆերմենտներով և եթերայուղերով։ Դժվար է գերագնահատել այն օգուտը, որն այս բոլոր…
Աշնանը խաղողի մթերման հետ կապված որոշակի խնդիրներ առաջ կգան
Արմավիրի մարզում 43․000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան․ այս մասին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարն ասել է, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար: «Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասել…
Տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով․ նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց տնտեսական ակտիվության մասին։ Նա նշեց, որ 9 ամիսների կտրվածքով նախորդ տարվա համեմատ Հայաստանում արդեն իսկ կա տնտեսական ակտիվության առնվազն 0,5 տոկոս աճ։ Խաչատրյանի խոսքով՝ տարվա 4-րդ եռամսյակի ամփոփումից հետո տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, քանի որ դեռ պետք է ամփոփվեն խաղողի բերքի հետ կապված…
Գինեգործական թանգարանի բացումից մինչև այգիների ընդլայնում. կկատարվի շուրջ 1.6 մլրդ դրամի ներդրում
Գինեգործական թանգարանի բացումից մինչև այգիների ընդլայնում. կկատարվի շուրջ 1.6 մլրդ դրամի ներդրում Կառավարությունը գինեգործական ընկերությանը մաքսային արտոնություն է տարամադրել։ ՀՀ կառավարությունը այս մասին Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/armgovernment/videos/222225442410306
Ծիրան և խաղող մշակողները կառավարության կողմից աջակցություն կստանան
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կառավարությունը հայտնում է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այսօր…
Կառավարությունը աջակցություն կտրամադրի տնտեսվարողներին՝ այգեգործության զարգացման նպատակով
Կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրում: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ (0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու հնարավորություն) և 0.5 – 10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների համար ավելացնել պետական աջակցության չափը:…
Վերին Լարսում թույլ չեն տալիս հայկական պանրի ներմուծումը ՌԴ․ «Սպայկա»
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարծաել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը…
Սկսվել են խաղողի մթերման աշխատանքները
Սեպտեմբերի 22-ին մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում և ծանոթացավ խաղողի մթերման աշխատանքներին: Խաղողի մթերման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 12-ից: Օրական մթերվում է շուրջ 250 տոննա բերք: Այս պահի դրությամբ մթերվել է 1500 տոննա խաղող: Բերդի տարածաշրջանում ամենաշատ մթերումը կատարել է Պառավաքարը: Գործարանն այս տարի ակնկալում է 4000-4100…
Մուշի եկեղեցում մատուցված պատարագին տեղի հայերը խաղող են հյուրասիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7-րդ անգամ մատուցվեց պատարագ։ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից: Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն…
Արմավիրի մարզում խաղողի մթերումը մասամբ սկսվել է
Սեպտեմբերի 2-ից Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ում, «Պռոշյանի կոնյակի գործարան» և «ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ներում խաղողի մթերումն արդեն սկսվել է: «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում մթերվում են խաղողի կանգուն, ռկածիթելի, սեղանի և կարմրահյութ սորտերը: «ՄԱՊ» ՓԲԸ-ում կանգուն, ռկածիթելի և սեղանի սորտի խաղողները մթերվում են կիլոգրամը 150, իսկ կարմրահյութը` 200 դրամով: «Պռոշյանի կոնյակի գործարան»…
Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գրում է․ «Արտադրանքի մրցունակ ինքնարժեք, շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից: Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում։ Առաջարկում ենք օժանդակության երկու տարբերակ։ Առաջին տարբերակ Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը Ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3…
Կառավարությունը կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիներ հիմնող տնտեսվարողներին
ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը կառավարությունն ընդունեց միաձայն։ Ծրագրով նախատեսվում է աջակցել 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողներին: «Պետական աջակցությունը կիրականացվի 2 բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքային չափով, որ տնտեսվարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան…
Կոնյակագործները դիմում են վարչապետին
Կոնյակագործությունը հարվածի տակ է. Տնտեսվարողները դիմում են վարչապետին Օրենքի փոփոխությունն արդյունավետ չէ. Կոնյակագործների առաջարկը վարչապետին Դիմում վարչապետին. Կոնյակագործները մշակել են նախագիծ Փաստաթուղթ՝ կոնյակագործությունը զարգացնելու համար. մասնագետները դիմում են վարչապետին Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին Փետրվարի 6-ին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպումը կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ էր:…













