fbpx
Առողջապահություն

Ի՞նչ գիտեք խաղողի մասին

Խաղողը բացի ամենահամեղ մրգերից մեկը լինելուց, նաև ունի մի շարք օգտակար հատկությւններ։

Այսօր էլ բժշկության մեջ մի ամբողջ ուղղություն կա, որը հիմնված է հիվանդությունները բացառապես խաղողով բուժելու փորձառության վրա։ Կոչվում է ամպելոթերապիա։

Խաղաողը հարուստ է մի շարք վիտամիններով, միկրոտարրերով, ամինաթթուներով, բջջանյութով, ինչպես նաև զանազան ֆերմենտներով և եթերայուղերով։ Դժվար է գերագնահատել այն օգուտը, որն այս բոլոր նյութերը միասին կարող են տալ օրգանիզմին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը կանխում է թրոմբների առաջացումը և սրտի նոպաները կանխող հիանալի պրոֆիլակտիկ միջոց է։ Բացի այդ, ամրացնում է արյունատար անոթների պատերը։

Խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և դանդաղեցնում ծերացման գործընթացները։ Լավացնում է դեմքի գույնն ու մաշկի որակը, իսկ ֆոսֆորի, կալցիումի և ռիբոֆլավինի (ջրում լուծվող կարևորագույն վիտամիններից մեկն է) շնորհիվ ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները։

Խաղողն օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, նվազեցնել հոգնածությունը, վերականգնել ուժերը, բարձրացնել աշխատունակությունը: Հիանալի միջոց է խրոնիկ հոգնածության դեմ պայքարելու համար։

Բացի այդ, մաքրում է օրգանիզմը, հեռացնում ծանր մետաղներն ու նույնիսկ ռադիոակտիվ միացությունները։

Չնայած օգտակար լինելուն խաղողի չափից ավելի օգտագործումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այսպիսով, այն պետք է սահմանափակվի այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև արյան բարձր ճնշումը, լյարդի ցիռոզը, կարիեսը:

Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողն ուտել այլ մթերքներից առանձին՝ աղիներում խմորման գործընթացներից խուսափելու համար։

Ցանկալի է այս մրգատեսակից հրաժարվել նաև երեկոյան ժամերին, քանի որ այդ ժամանակ ինսուլինի արտադրությունն օրգանիզմում նվազում է, և մրգերը (մասնավորապես՝ խաղողը) մարսելն օրգանիզմի համար բարդ առաջադրանք է դառնում։

Խաղող ուտելուց հետո խորհուրդ է տրվում հանգամանորեն ողողել բերանը, քանի որ հատապտուղների մեջ պարունակվող շաքարը բացասաբար է ազդում ատամի էմալի վրա՝ ոչնչացնելով այն:

Ալերգիկ ռեակցիաների հակված մարդիկ պետք է զգույշ լինեն սև խաղողի տեսակների հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ