Խաչատուրյան քույրեր
Հորը սպանած Խաչատուրյան քույրերը ճանաչվել են տուժող (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները Մոսկվայի դատարանում ճանաչվել են տուժող՝ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության վերաբերյալ աղմկահարույց գործով։ Այս մասին հայտնում է Azatutyun-ը։ Աղջիկները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա։ Քրիստինան արձունքագեր պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով և հոր մեքենայից վերցված որսորդական…
ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործողությունները ինքնապաշտպանություն համարել
ՌԴ Քննչական կոմիտեն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և հրաժարվել իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործողությունները վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Մեզ տեղեկացրել են լրացուցիչ քննչական գործողությունների ավարտի մասին: Քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և թողել է նախորդ որակումը` սպանություն նախնական պայմանավորվածությամբ՝ հրաժարվելով մեղմել կամ վերաորակավորել…
Խաչատուրյան քույրերի գործով նշանակվել է նոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն
ՌԴ Քննչական կոմիտեն հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի համար նշանակել է նոր հոգեբանահոգեբուժական փորձաքննություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։ «Քրեական գործը վերադարձնելով Քննչական կոմիտե՝ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշման մեջ նշել է, որ քննությունը ճիշտ չի որակել աղջիկների արարքը, իսկ ճիշտ որակումը անհրաժեշտ պաշտպանությունն է։ Այն բանից հետո,…
Խաչատուրյան քույրերի պաշտպանները չեն ընդունում քննության արդյունքները
Իրենց հորն սպանած Խաչատուրյան քույրերի պաշտպանությունն արդեն ծանոթացել է քննության նյութերին և համաձայն չէ նրա որոշ որոշումների հետ։ Gazeta.ru-ին տեղեկացրել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Նրա խոսքով՝ քննությունը ուշադրության չի առել այն փաստը, որ Միխայիլ Խաչատուրյանը ծանոթ էր դատախազության բարձրաստիճան աշխատակիցների հետ, որոնց դիմել է անձնական հարցերը լուծելիս։ «Այդպես է եղել, օրինակ, երբ Խաչատուրյանին…
Խաչատուրյան քույրերի գործով նախաքննությունն ավարտվել է
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին անցյալ տարի սպանած Խաչատուրյան երեք քույրերի գործով նախնական քննությունը։ Այսօր սպանության մեջ մեղադրվող աղջիկները, որոնցից մեկն անչափահաս է, կանչվել են ՌԴ Քննչական կոմիտե՝ քննիչի մոտ, հայտնում է Коммерсантъ-ը։ ՔԿ ներկայացուցչի հետ առաջինը զրուցել են ավագ քույրը՝ 20-ամյա Քրիստինա Խաչատուրյանը, և նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։ «Ամեն ինչ…
Խաչատուրյան քույրերի հերթական սկանդալային նամակագրությունն է հրապարակվել
Խաչատուրյան քույրերի՝ սոցիալական ցանցերից մեկում ընկերուհիների հետ ունեցած նամակագրության որոշ հատվածներ են ի հայտ եկել։ Այս մասին գրում է Life.ru-ն: Ըստ պարբերականի տվյալների՝ քույրերի խնդրանքով հաղորդագրությունները ջնջվել են, սակայն վերականգնվել են քննիչների կողմից: Իրավապահ մարմինները մեղադրող կողմի նախաձեռնությամբ ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը: Մեղադրող կողմը մտադիր է Խաչատուրյան քույրերի ընկերներին պատասխանատվության ենթարկել…
Խաչատուրյան քույրերի զարմիկը չի առարկում խիստ պատժի դեմ
Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը չի առարկում զարմուհիների առավելագույն խիստ պատժի դեմ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Պետք չէ, որ նրանց ցմահ փակեն, եթե դատարանն ուզում է 20 տարի տալ, թող տա»,-լրագրողներին ասել է Արսեն Խաչատուրյանը, որն ավելի վաղ քանիցս ասել էր, որ հորեղբոր սպանությունը միտումնավոր է համարում։ Աղմուկ հանած սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի…
Խաչատուրյան ընտանիքը ցանկանում է վերսկսել գործի քննությունը
Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատրույանի սպանության գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են վերսկսել հետաքննությունը: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, փաստաբանները կարծում են, որ դուստրերի նկատմամբ Խաչատուրյանի ոտնձգությունների մասին բոլոր տվյալները որևէ հաստատում չեն ստացել: «Չկան ո՛չ ականատեսներ, ո՛չ սերմնահեղուկի հետքեր, ո՛չ ձայնագրություն կամ տեսագրություն»,-նշել է տուժածների ներկայացուցիչը: Բացի դրանից՝ նա կարծում է, որ քույրերը տարբեր ցուցմունքներ են…
Հայրը ծանր վնասներ է հասցրել Խաչատուրյան քույրերի առողջությանը
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը՝ արված ՌԴ քննչական կոմիտեի կարգադրությամբ, ապացուցել է, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության կիրառման հետևանքով ծանր վնաս է հասցվել նրա դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը: Տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը: Քննիչներն այսօր Խաչատուրյան քույրերի փաստաբաններին ներկայացրել են փորձաքննության արդյունքները: Դատաբժիշկները հաստատել են նախապես արված ենթադրություններն այն մասին, որ…
Մոսկվայի կենտրոնում ակցիաներ են կազմակերպվել ի աջակցություն Խաչատրյան քույրերի
Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի անվան հրապարակում ակտիվիստները մի շարք ակցիաներ են կազմակերպել ի աջակցություն հայազգի քույրեր՝ Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատրյանների, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատրյանին սպանելու մեջ: Նրանց պաշտպանական կողմը պահանջում է կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը: Քույրերն իրենք են կանչել ոստիկանությանը և…
Ռուսաստանցիների գրեթե կեսը արդարացնում է Խաչատուրյան քույրերին
«Լևադա» կենտրոնի հարցումների համաձայն՝ Ռուսաստանցիների գրեթե կեսը (41 տոկոսը) արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը, որոնք անցյալ տարի սպանել էին տարիներ շարունակ իրենց ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած հորը: Այս մասին հաորդում է RBK-ն: Նշվում է, որ հարցվածների շրջանում Խաչատուրյան քույրերին արդարացնողների տոկոսն ավելի բարձր է եղել կանանց շրջանում՝ 47 տոկոս՝ տղամարդկանց 41 տոկոսի համեմատ: Հարցվածների…
Հրապարակվել է Խաչատուրյան քույրերից մեկի և հոր նամակագրությունը․ Московский комсомолец
Հրապարակվել է հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկի՝ Անգելինայի հեռախոսազրույցը հոր՝ Միխայիլի հետ: Այս մասին Московский комсомолец։ Հաշվի առնելով դրանում հայհոյանքների առկայությունը՝ թերթը որոշ հատվածներ պարզապես չի հրապարակել: 2018թ. հունվարի 5. Երկխոսություն Անգելինայի և Միխայիլի միջև: Երևում է, որ Անգելինան 6 բաց թողնված զանգ ունի Միխայիլից: 00.17. Անգելինա. «Շան հետ զբոսնում էի: Ինտերնետ…
Տղամարդը վնասում է Խաչատուրյան քույրերին պաշտպանող պաստառը և հարվածում ակտիվիստին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մոսկվայում օգոստոսի 31-ին «Քաղաքական բռնաճնշումների դեմ» անցկացվող բողոքի միջոցառումների ժամանակ տեղի ունեցավ միջադեպ։ Սպիտակ շապիկով տղամարդը իր ընկերների հետ վնասեց Խաչատուրյան քույրերին պաշտպանող պաստառը և հարվածեց բողոքի մասնակցին, որը պահում էր պաստառը։ Այս մասին հայտնում է Twitter-ի Meduza էջը։ Мужчина в белой футболке вырвал плакат в поддержку сестер Хачатурян. Завязалась короткая драка Видео: Кристина Сафонова…
Խաչատուրյան քույրերին ցանկանում են զրպարտել․ պաշտպան
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտարարել է, որ տուժածներն ակտիվորեն փնտրում են հոգեբանի, որը եզրակացություն կտա աղջիկների մոտ հոգեբանական տրավմայի բացակայության մասին, բայց չի հաջողվել սևացնել քույրերին։ Նա այս մասին պատմել է 360tv.ru-ին։ «Տուժած կողմը վազում է հոգեբանների հետևից՝ խնդրելով տալ եզրակացություն, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին։ Այլ բառերով ասված, ապացուցել,…
Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվեցին իրենց հոր զոհ
Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Коммерсантъ -ը: Ինչպես հաղորդում է պարբերականը, ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար:…